Իվան Աբրամով (ռուս.՝ Абрамов, Иван Васильевич, հոկտեմբերի 19, 1916(1916-10-19), Բրյանսկ, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 1, 2002(2002-03-01), Բրյանսկ, Ռուսաստան), խորհրդային գրող։

Իվան Աբրամով
Ծնվել էհոկտեմբերի 19, 1916(1916-10-19)
ԾննդավայրԲրյանսկ, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 1, 2002(2002-03-01) (85 տարեկան)
Վախճանի վայրԲրյանսկ, Ռուսաստան
ԳերեզմանԲրյանսկ
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1916 թվականի հոկտեմբերի 19-ին։ 1933 թվականից, ավարտելով Բրյանսկի համար 27 դպրոցը, աշխատել է գազի զոդիչ Բրյանսկի «Կարմիր պրոֆինտեր» գործարանում[1], այնւհետև` Մագնիտոգորսկում։

1936 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է Կրեմլի պաշտպանությունում։ 1939 թվականից Խարկովյան բարձրագույն զինվորական սահմանապահ ուսումնարանն ավարտելուց հետո ծառայել է որպես Պերեմիշլենյան սահմանապահ ուժերի ղեկավար։

Պատերազմին մասնակցել է 1941 թվականի հունիսի 22-ից Ստանիսլավի մոտ և ավարտվել է Քյոնիգսբերգում, Կուրիշե-Ներունգի հատվածում 1945 թվականի մայիսի 6-ին։ Նա մասնակցել է Մոսկվայի, Ղրիմի, Վոլգոգրադի համար մղված մարտերին։ Չորս անգամ վիրավորվել է. վերջին վիրավորումից հետո Քյունինգսբերգի մոտ մայորի կոչումով զորացրվել է առողջական վիճակի պատճառով. ստացել էր առաջին կարգի հաշվանդամություն[1]։

Հաստատվել է հայրենիքում` Բրյանսկում, վերադարձել զոդողի իր մասնագիտությանը։ 1961 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ, նույն թվականին ընդունվել է ԽՄԿԿ[1]։ 1961-1964 թվականներին ապրել է Ալմա Աթայում, աշխատել է «Պրոստոր» ամսագրում` որպես արձակ բաժնի ղեկավար։

1946 թվականից ապրել է Ռյազանում, ընտրվել է Ռյազանի գրողների կազմակերպության պատասխանատու քարտուղար[1]։ Ակտիվորեն համագործակցել է «Նոր աշխարհ», «Երիտասարդ գվարդիա», «Օգոնյոկ» ամսագրերի և «Իզվեստիյա», «Լիտերատուրնայա գազետա», «Գրականություն և կյանք» թերթերի հետ։

1967 թվականին տեղափոխվել է Բրյանսկ։ 1960-ական թվականներին եղել է Ֆեոդոր Տյուտչևի հայրենիքում` Օվստուգում առաջին բանաստեղծական տոնի կազմակերպիչներից մեկը, որը հետագայում դարձել է համառուսական տոն։

Եղել է Բրյանսկի տարածաշրջանային գրողների կազմակերպության անդամ[1]։

Մահացել է 2002 թվականի մարտի 1-ին։ Թաղված է Բրյանսկում[1]։

Ստեղծագործություններ խմբագրել

Հիմնական թեմատիկ ուղղություններն են մարդը` Հայրենական մեծ պատերազմի տարիներին, աշխատավոր դասը` հետպատերազմյան արդյունաբերության զարգացման շրջանում[1]։

Պատերազմի մասին նրա առաջին պատմվածքների` «Ստալինգարդյան պատմություններ» հավաքածուն, լույս է տեսել 1949 թվականին[1]։ Դրան հետևել են «Հարյուրվեցերորդ մասնիկը», «Փորձնական ծայրակցվանք», «Կարակումների ոսկին» ակնարկների գիրքը, հեքիաթների և պատմվածքների «Ժենյա Բոլշովա» գիրքը, պատերազմի մասին «Քառասունմեկի սահմանները» (1961), «Պաշտպանության խորքում» (1966), «Մայիսյան անձրևներ» (1976) եռագրությունը և այլ ստեղծագործություններ։

Չի հրապարակվել «Ստրատեգիական խաչմերուկ» (Բրյանշինում 1943-1945 թվականների իրադարձությունների մասին) վեպը, «Հրե վիշապի լիգա» արկածային վեպը, «Անտի» վեպը։

Մրցանակներ խմբագրել

  • Սահմանապահ զորքերի գլխավոր վարչության առաջին մրցանակ (1995)` «Սահմանապահ էսկադրոններ» վեպի համար[1]։
  • Գրող-բատալիստների և մարինիստների երկրորդ միջազգային մրցույթի ոսկե մեդալ (2000)` Բրյանսկի սահմանապահների ստեղծագործությունների համար[2]։
  • Բրյանսկի մարզ վարչակազմի պատվոգիր (2001)` բազմամյա արդյունավետ աշխատանքի և 85-ամյակի առթիվ[1]։

Ընտրված ստեղծագործություններ խմբագրել

  • Абрамов И. В. В глубине обороны : Роман. — М. : Моск. рабочий, 1966. — 448 с. — 75000 экз.
  • Абрамов И. В. Время рассудит : Повесть. — Тула : Приок. кн. изд-во, 1969. — 191 с. — 50000 экз.
  • Абрамов И. В. Женя Большова. Рассказы и повести. — Брянск : Брян. рабочий, 1960. — 218 с. — 10000 экз. — (Содерж.: Гвардеец; В непогодь; Сады цветут; Поздравили; Карборундовые круги; Весенние дни; Фронтовые товарищи; Женя Большова)
  • Абрамов И. В. Кудеяр : Роман. — Тула : Приок. кн. изд-во, 1988. — 270 с. — (Приокская проза) — 30000 экз.
  • Абрамов И. В. Майские ливни : Роман. — Тула : Приок. кн. изд-во, 1976. — 336 с. — 50000 экз.
  • Абрамов И. В. Оглянись на будущее : Повесть. — М. : Моск. рабочий, 1981. — 251 с. — 75000 экз.
    •  — М. : Моск. рабочий, 1987. — 251 с. — 50000 экз.
  • Абрамов И. В. Рубежи сорок первого : Повесть. — Москва : Воениздат, 1961. — 286 с. — 100000 экз.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Абрамов Иван Васильевич». Брянская областная научная универсальная библиотека им. Ф. И. Тютчева. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  • «Абрамов Иван Васильевич». Путешествие по Брянску. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.