Իվանա Միլիչևիչ
Իվանա Միլիչևիչ (սերբախորվաթ․՝ Ivana Miličević, ապրիլի 26, 1974[1], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ)[2], խորվաթական ծագում ունեցող ամերիկացի դերասանուհի և մոդել[3]։
Իվանա Միլիչևիչ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 26, 1974[1] (48 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և ձայնային դերասանուհի |
IMDb։ | ID 0587431 |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1974 թվականի ապրիլի 26-ին Սարաևոյում (Բոսնիա և Հերցեգովինա)` խորվաթական ընտանիքում։ Հինգ տարեկան հասակում, ընտանիքի հետ միասին, հեռացել է Հարավսլավիայից։ Մանկության տարիներին ապրել է Միչիգանում[4], դպրոցական արձակուրդների ժամանակ հայտնվել է Չիկագոյում նորաձևության ամսագրերի նկարահանումներին, որտեղից էլ սկսվել է մոդելային կարիերան։ 1992 թվականին՝ դպրոցն ավարտելուց հետո, Իվանան տեղափոխվել է Լոս Անջելես։ Դերասանուհի դառնալու երազանքն իրականացել է սթենդափ շոուներից մեկում։ 1996 թվականին Իվանան խաղացել է Ջերիի նախկին ընկերուհու դերը «Ջերի Մագուայր» ֆիլմում՝ Թոմ Քրուզի հետ։ Հետագայում խաղացել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Վանիլային երկինք» (2001), «Երկնքի և երկրի միջև» (2005)։ 2006 թվականին մեծ առաջընթաց է գրանցվել նրա դերասանական կարիերայում. դերասանուհին խաղացել է Ջեյմս Բոնդի հակառակորդ Լի Շիֆրի ընկերուհիներից մեկի դերը «Կազինո Ռոյալ» ֆիլմում։ 2008 թվականին թողարկվել է «Անպիտան պաշտպանություն» կատակերգությունը, որտեղ Իվանա Միլիչևիչը խաղացել է հիմնական դերերից մեկը։
Խաղացել է Դաշա Ֆեդորովիչի, խորհրդային կապավոր սպայի դերեր, ինչպես նաև համակարգչային Command & Conquer: Red Alert 3 և դրա շարունակություն Command & Conquer Red Alert 3: Uprising խաղերի վիդեոցուցադրութուններում։
2010 թվականին հայտնվել է «Հավայներ 5.0» սերիալում, իսկ 2011 թվականին՝ «Որքա՞ն են» (անգլ.՝ What's Your Number?)։
Կրտսեր եղբայրը՝ Թոմիսլավ Միլիշևիչը, «30 Seconds to Mars» այլընտրանքային ռոք խմբի կիթառահարն է[5]։
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1996 | ֆ | Ջերի Մագուայր | Jerry Maguire | Նախկին ընկերուհի |
1997 | ս | Սայնֆելդ | Seinfeld | Պետի |
1997 | ս | Դայակ | The Nanny | Տաշա |
1997 | ս | Միասին ապերջանիկ | Unhappily Ever After | Օքսանա |
1997 | հֆ | Հոլիվուդի գաղտնիքները | Hollywood Confidential | մատուցողուհի |
1997 | հֆ | Սատանայի զավակը | The Devil's Child | |
1998 | ֆ | Խելագար վեցնյակ | Crazy Six | Աննա |
1998 | ֆ | Մահից հետո | Postmortem | Գվեն Թյորներ |
1998 | ֆ | Հոկտեմբերի 22 | October 22 | Դեբրա |
1998 | ֆ | Հանրապետության թշնամին | Enemy of the State | ներքնազգեստի վաճառողուհի |
1998-1999 | ս | Ֆելիսիթի | Felicity | Սենսա |
1999 | ֆ | Գրողը ծոցը սերը | Love Stinks | Էմբեր |
1999 | ֆ | Համբուրիր երկինքը | Kiss the Sky | Իլզա |
1999 | ֆ | Գիշերային ուրվականների տունը | House on Haunted Hill | Էպիզոդիկ դեր |
2000 | ս | Գաղտնի գործակալներ | Secret Agent Man | Լառա |
2000 | ս | Դետեկտիվ Նաշ Բրիջես | Nash Bridges | Չեյզ |
2001 | ֆ | Գլուխկոնծի | Head Over Heels | Ռոքսանա Միլա Սլասնակովա |
2001 | ֆ | Եկվոր | Impostor | Gang girl |
2001 | ֆ | Վանիլային երկինք | Vanilla Sky | Էմմա |
2002 | ս | Բաֆֆի, վամպիրների բնաջնջողը | Buffy the Vampire Slayer | Սեմ Ֆին |
2002 | ս | Նորաձևության ամսագիր | Just Shoot Me! | Կատինկա |
2002 | ֆ | Չորս պատճառ | Four Reasons | Մոդել |
2003 | ֆ | Հարսնացուն փոստով | Mail Order Bride | Նինա |
2003 | ֆ | Գրողը ծոցը սերը | Down with Love | Իվեթ |
2003 | ֆ | Իրական սեր | Love Actually | Սթեյսի |
2003 | ֆ | Հատուցման ժամ | Paycheck | Մայա Ռեյչել |
2003 | հֆ | Chasing Alice | Chasing Alice | |
2003 | ս | Ընկերներ | Friends | Քորի Վեսթոն |
2003 | ս | Կախարդվածները | Charmed | Միսթ |
2003 | ս | Այո, սիրելիս | Yes, Dear | Քիրսթեն |
2004 | հֆ | Նոր Ֆրանկենշթեյն | Frankenstein | Էրիկա Հելիոս |
2004 | ս | CSI․ Մայամիի հանցագործության վայրը | CSI: Miami | Ջեն Քեմփ |
2004 | ս | Լաս Վեգաս | Las Vegas | Էնջի Լոգան |
2005 | ֆ | Ժամանակի թակարդը | Slipstream | Սառա Թաներ |
2005 | ֆ | Թեթև սիրահարվածություն | Her Minor Thing | Zsa Zsa |
2005 | ֆ | Քեզնից հեռու | In Her Shoes | Caroline |
2005 | ֆ | Երկնքի և երկրի միջև | Just Like Heaven | Նկար |
2006 | ֆ | Վազիր առանց հետ նայելու | Running Scared | Միլա Յուգորսկի |
2006 | ս | Պրոդյուսեր | Love Monkey | Յուլյա |
2006 | ֆ | Կոմա | The Plague | Ջին Ռեյնոր |
2006 | ֆ | Ավագ որդի | The Elder Son | Տանյա |
2006 | ֆ | Կազինո Ռոյալ | Casino Royale | Վալենկա |
2006 | ս | Զորամաս | The Unit | Իլոնա |
2006-2008 | մս | Ամերիկացի հայրիկ | American Dad! | Սվետլանա |
2007 | ֆ | Պայքար Սիեթլում | Battle in Seattle | Քարլա |
2007 | ս | Ընկած | Fallen | Արիել |
2007 | ս | Տգեղ աղջիկ | Ugly Betty | Լենա |
2008 | ֆ | Անպիտան պաշտպանություն | Witless Protection | Մեյդելին |
2008 | ֆ | Քոլումբի օր | Columbus Day | Շերլին |
2008 | ֆ | Այստեղ ձեր անունն է]] | Your Name Here | Շիկահեր աղջիկ |
2008 | ս | Հաուս | House, M.D. | Սև հագած կին |
2008 | ս | Մեռյալները մինչև պահանջները]] | Pushing Daisies | Հեդդա Լիլեհամեր |
2008 | ս | Չակ | Chuck | Իլզա Տրինչինա |
2009 | ս | Վերջին պահին | Eleventh Hour | զաբել Վան Դայք |
2009 | ս | Արքայական վիշտ | Royal Pains | Քայլի |
2009 | ս | Առանց հետքի | Without a Trace | Լանա |
2009 | ս | Իսթվիք | Eastwick | Իվանկա |
2010 | ֆ | Խորքում | Beneath the Blue | Գվեն |
2012 | ս | Վեգաս | Vegas | Դիանա Դեսմոնդ (Րիզո) |
2013-2016 | ս | Բանշի | Banshee | Քերի Հոուփվել |
2015 | ֆ | Ալոհա | Aloha | կենսագիր |
2016-2017 | ս | Գոտեմ | Gotham | Մաիրա |
2018-[[100|100]] | ս | The 100 | Շարմեն Դայոզա |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Ivana Milicevic»։ IMDb։ Վերցված է դեկտեմբերի 28, 2017
- ↑ Salamon Julie (սեպտեմբերի 11, 2001)։ «TELEVISION REVIEW; Three Guys With One Thought»։ The New York Times
- ↑ «Ivana Milicevic biography and filmography - Ivana Milicevic movies»։ Tribute.ca։ Վերցված է դեկտեմբերի 28, 2017
- ↑ «Ivana Miličević Biography - Yahoo! Movies»։ Վերցված է դեկտեմբերի 28, 2017