Իվանա Կոբիլցա

սլովենացի ռեալիստ նկարչուհի

Իվանա Կոբիլցա (սլովեն.՝ Ivana Kobilca, դեկտեմբերի 20, 1861(1861-12-20)[1][2][3][…], Լյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրիական կայսրություն[4][5] - դեկտեմբերի 4, 1926(1926-12-04)[6][7][8], Լյուբլյանա, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն[6][4][5]), սլովենացի ռեալիստ-իմպրեսիոնիստ նկարչուհի[10], Սլովենիայի մշակութային ինքնության առանցքային գործիչ[11]։ Սովորել և աշխատել է Վիեննայում, Մյունխենում, Փարիզում, Սարաևոյում, Բեռլինում և Լյուբլյանայում[10]։ Հիմնականում աշխատել է յուղաներկով, գունամատիտներով[12], ստեղծել է նատյուրմորտներ, դիմանկարներ, ժանրային աշխատանքներ, կրոնական թեմաներով տեսարաններ[13]։ Նրան քննադատել են հետևելու համար այնպիսի շարժումների, որոնք հետագայում զարգացում չեն ապրել[11]։

Իվանա Կոբիլցա
Ծնվել էդեկտեմբերի 20, 1861(1861-12-20)[1][2][3][…]
ԾննդավայրԼյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրիական կայսրություն[4][5]
Վախճանվել էդեկտեմբերի 4, 1926(1926-12-04)[6][7][8] (64 տարեկան)
Մահվան վայրԼյուբլյանա, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն[6][4][5]
Քաղաքացիություն Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն և  Ցիսլեյտանիա
Մասնագիտություննկարչուհի
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն[9]
 Ivana Kobilca Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Իվանա Կոբիլցայի առաջին անհատական ցուցահանդեսը Լյուբլյանայում, 1889

Իվանա Կոբիլցան ծնվել է Լյուբլյանայում հարուստ արհեստավորի ընտանիքում։ Նրա ծնողները մեծ ուշադրություն են հատկացրել դստեր կրթությանը։ Լյուբլյանայի ավագ դպրոցում Ուրսուլին նախ սովորել է նկարել, որից հետո սովորել է ֆրանսերեն, իտալերեն։ 16 տարեկան հասակում հոր հետ մեկնել է Վիեննա, որտեղ ոգեշնչվել է մեծ վարպետների գործերով։ 1879-1880 թվականներին սովորել է Վիեննայում, որտեղ արտանկարել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահի կտավներից, 1880-1881 թվականներին սովորել է Մյունխենում։ 1882-1889 թվականներին ուսումը շարունակել է Ալոիզա Էրդելտի մոտ[14]։ 1888 թվականին առաջին անգամ մասնակցել է ցուցահանդեսի[14]։ Մյունխենում կայացած հաջորդ ցուցահանդեսի ժամանակ գերմանացի արվեստի պատմաբան Ռիխարդ Մուտերը նկատել է նրա աշխատանքը և ակնածանքով արտահայտվել դրա վերաբերյալ[14]։ 1890 թվականին Իվանան նկարել է Զագրեբում, 1891 և 1892 թվականներին՝ Փարիզի Անրի Ժերվեի անվան մասնավոր դպրոցում։ Իվանան դարձել է Ֆրանսիայի Գեղարվեստի ազգային ընկերակցության պատվավոր անդամ[10]։ 1892 թվականին ստեղծագործել է Բարբիզոնում։ 1893 թվականին վերադարձել է Լյուբլյանա, 1894 թվականին եղել էՖլորենցիայում, 1897-1905 թվականներին ապրել է Սարաևոյում, 1906-1914 թվականներին՝ Բեռլինում, այնուհետև վերադարձել է Լյուբլյանա։

Մահ խմբագրել

Մահացել է 1926 թվականին Լյուբլյանայում[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Kobilca, Ivana (1862–1926) (словен.)Znanstvenoraziskovalni center Slovenske akademije znanosti in umetnosti. — ISSN 2350-5370
  2. 2,0 2,1 Ivana Kobilca (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Ivana KobilicaOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www2.arnes.si/finearts/kobilca/kobilca.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://hollandslovenia.webs.com/slovenepainters.htm
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.mastersportal.eu/articles/1047/slovene-language-all-you-need-to-know-about-slovene.html
  7. 7,0 7,1 7,2 http://www.mzz.gov.si/fileadmin/pageuploads/foto/1301/nEWSLETTER_TELA_AVIV.pdf
  8. 8,0 8,1 8,2 Rozman K. Kobilca, Ivana // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T047065
  9. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  10. 10,0 10,1 10,2 Šelih, Alenka; Antić Gaber, Milica; Puhar, Alenka; Rener, Tanja; Šuklje, Rapa; Verginella, Marta (2007). «Ivana Kobilca (1861–1926): Najslavnejša slovenska slikarka» [Ivana Kobilca(1861–1926): The Most Famous Slovene Woman Painter]. Pozabljena polovica: portreti žensk 19. in 20. stoletja na Slovenskem [Forgotten Half: The Portraits of Women of the 19th and 20th Century in the Slovene Lands] (Slovenian). Založba Tuma [Tuma Publishing House], Slovenian Academy of Sciences and Arts. էջեր 75–78. ISBN 978-961-6682-01-5.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. 11,0 11,1 11,2 Tanja, Mastnak (2004). «Ivana Kobilca in možnosti likovnega izobraževanja za ženske v 19. stoletju» [Ivana Kobilca and the Possibilities of Visual Arts Education for Women in the 19th Century]. Časopis za kritiko znanosti (Slovenian). Študentska založba. 32 (215/216).{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Mesesnel, France (2009). «Kobilca Ivana». In Vide Ogrin, Petra (electronic ed.). Cankar, Izidor et al. (printed ed.) (ed.). Slovenski biografski leksikon (Slovenian). ISBN 978-961-268-001-5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Ivana Kobilca». Oxford Art Online. Oxford University Press. 2003.
  14. 14,0 14,1 14,2 Menaše, Ljerka; Menaše, Luc (1979). «Ivana Kobilca». Fine Arts and Slovenians. Ljubljana: National Gallery. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել