Իվայլոյի ապստամբություն (1277-1280)

Իվայլոյի ապստամբություն (բուլղար․՝ Въстанието на Ивайло), գյուղացիական ապստամբություն Բուլղարիայում՝ հովիվ Իվայլոյի գլխավորությամբ ընդդեմ Կոնստանտին Տիխ թագավորի և բուլղարյան ազնվականության։

Բուլղարիան 13-րդ դարի ավարտին, Իվայլոյի ապստամբության օջախները նշված են կարմիր կետերով

Սկսվել է Հարավային Դոբրուջայում, որտեղ գյուղացիների դրությունը վատթարանում էր թաթարների հաճախակի ասպատակություններից։ Ապստամբ գյուղացիները ջախջախեցին Նողայի թաթար հորդաներին, այնուհետև՝ Տիխի զորքը։ Բուլղարական ավատատերերը դիմեցին Բյուզանդիայի օգնությանը։ Իվայլոյի (որը 1278 թվականին ամուսնացավ Բուլղարիայի թագավորի այրի Մարիայի հետ և հռչակվեց թագավոր) պայքարը բյուզանդացիների դեմ ընթանում էր փոփոխակի հաջողություններով։ 1280 թվականին նրա զորքերը պարտության մատնեցին բյուզանդական բանակը։ Այնուամենայնիվ, բուլղար ավատատերերն առավել վճռականորեն հակվեցին Բյուզանդիայի կողմը։ Վախենալով դավաճանությունից՝ Իվայլոն փախավ թաթարների մոտ, որոնք և սպանեցին նրան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 420