Իսրայելյան փողոց (Երևան)
Երևանի փողոց
Իսրայելյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի։ Քաղաքային նշանակության փողոց է[1]։
Ռաֆայել Իսրայելյան | |
---|---|
Սուրբ Սարգիս եկեղեցին Իսրայելյան փողոցում | |
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Սկիզբ | Մաշտոցի պողոտա |
Ավարտ | Պարոնյան և Ձորափի փողոցների խաչմերուկ |
Տվյալներ
խմբագրելՍկսվում է Մաշտոցի պողոտայի №1 շենքի մոտից, Սուրբ Սարգիս եկեղեցու մոտով, Հրազդան գետի կիրճի եզրով շարունակվում հյուսիսարևմտյան ուղղությամբ, անցնում Ձորագյուղ ազգագրական թաղամասով և ավարտվում Պարոնյան և Ձորափի փողոցների խաչմերուկում։ Հատվող փողոցներ չունի։
Նախկինում եղել է Կոմսոմոլի փողոցի երկրորդ հատվածը։
Նշանակալի օբյեկտներ
խմբագրել- Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարան
- Սուրբ Սարգիս եկեղեցի
- Հայաստանում Ինդոնեզիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակ[2]
Պատկերասրահ
խմբագրել-
Գևորգ Հակոբյանցի հուշատախտակը Իսրայելյան փողոցում