Իսրայելի բնակչություն, բնակիչների կազմ, որը ներառում է Իսրայելի Պետության տարածաշրջանը։ 1948 թվականին՝ Իսրայել պետության ստեղծումից ի վեր, գրանցված է Իսրայելի կենտրոնական վիճակագրական բյուրոյի (ԻԿՎԲ) կողմից։

Ընդհանուր տվյալներ խմբագրել

ԻԿՎԲ-ի՝ 2018 թվականի դեկտեմբերի 31-ին հրապարակված տվյալներով՝ Իսրայելի բնակչության ընդհանուր քանակը (չհաշված օտարերկրյա աշխատողները և անօրինական ներգաղթյալները) կազմում է 8 972 000 մարդ։ Նրանցից՝

Հաղորդվում է նաև, որ Իսրայելի բնակչությունն ավելացել է 168 հազարով (2 տոկոսով). երկրի բնակչության աճի տեմպերը վերջին տասնամյակում գրեթե չեն փոխվել։

2018 թվականին Իսրայելում ծնվել է 185 000 երեխա, մահացել՝ 45 000 մարդ։

Երկրի բնակչության աճի 81 տոկոսը բաժին է ընկնում բնական աճին, ևս 19 տոկոսը՝ հայրենադարձությանը և ներգաղթին[1]։

Ըստ կրոնական դավանանքի՝ Իսրայելի բնակչությունը բաշխվում է հետևյալ կերպ. հրեաներ՝ 6 446 000 (այս կատեգորիայում ավտոմատ կերպով գրանցված են հրեաները), մուսուլմաններ՝ 1 524 000, քրիստոնյաներ՝ 168 000, դրուզներ՝ 139 000[2]։

Երկրի հրեական բնակչության մեջ 75 տոկոսը կազմում են Իսրայելում ծնվածները (ցաբարիմ, սաբրեր), որոնց մոտավորապես կեսը Իսրայելում ծնված մարդկանց առաջին սերունդն է։ Հրեական բնակչության ավելի քան քառորդ մասը հայրենադարձներ են (օլիմ)։

Իսրայելում բնակվող հրեաներից 44 տոկոսն իրեն աշխարհիկ է համարում, 36 տոկոսը՝ պահպանում են ավանդույթները, 20 տոկոսը՝ իրեն համարում են հոգևոր (այդ թվում՝ 9 տոկոսն՝ ուլտրաօրթոդոքսներ են՝ «հարեդիմ»)։

Բացի մշտական բնակչությունից, երկրում բնակվում է շուրջ 183 հազար օտարերկրացի[3]։ 2000 թվականից մինչև 2016 թվականը հրեական բնակչության բաժինը նվազել է 3,1 տոկոսով, իսկ մուսուլմանները՝ 2,2 տոկոսով։ Մնացած մասն ավելացել է 0,9 տոկոսով[4]։

Իսրայելում բնակչության միջին խտությունը 377-391 մարդ/կմ² է։

Բնակչության փոփոխության պատմություն խմբագրել

 
Իսրայելի բնակչության թվաքանակի փոփոխությունը 1949 թվականից

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 1948 թվականի նոյեմբերին Իսրայելում տեղի ունեցած առաջին մարդահամարը գրանցել է հետևյալ ցուցանիշները[4].

  • Ընդհանուր՝ 872 700 մարդ
  • Հրեաներ՝ 716 700 մարդ (բնակչության 82,12 %-ը)
  • Արաբներ՝ 156 000 մարդ (բնակչության 17,88 %-ը)
Բնակչության թվաքանակի շարժընթաց
11.1948 05.2006[5] 04.2009 05.2011[6] 04.2012[7] 04.2013[8] 01.2014[9] 09.2015[10] 05.2016[11] 12.2018[12]
Հրեաներ 716 700 5 333 000 5 593 000 5 837 000 5 931 000 6 042 000 6 102 000 6 300 000 6 377 000 6 668 000
Հրեաներ, % 82,12 75,90 75,47 75,36 75,26 75,36 75,04 74,89 74,83 74,00
Արաբներ 156 000 1 387 000 1 498 000 1 587 000 1 623 000 1 658 000 1 682 000 1 746 000 1 771 000 1 878 000
Արաբներ, % 17,88 19,74 20,21 20,49 20,59 20,68 20,68 20,76 20,78 20,90
Այլ - 306 000 320 000 322 000 327 000 318 000 348 000 366 000 404 000 426 000
Արդյունքում 872 700 7 026 000 7 411 000 7 746 000 7 881 000 8 018 000 8 132 000 8 412 000 8 522 000 8 972 000

Ազգակրոնական կազմ խմբագրել

Իսրայելի կենտրոնական վիճակագրական բյուրոն առանձնացնում է բնակչության հետևյալ խմբերը[13].

  • ըստ ազգության՝ հրեաներ, արաբներ (ներառյալ դրուզները[14], չերքեզներ, լիվիական արաբները), արամեացիներ և այլք,
  • ըստ դավանանքի՝ հրեաներ, մուսուլմաններ, քրիստոնյաներ, դրուզներ և այլք (սամարացիներ, բահայիներ, հինդուիստներ, բուդդիստներ և որևէ դավանանքի չպատկանողներ)։

Հրեաներ խմբագրել

 
Իսրայելացի զինծառայողներ

Երկրի հրեական բնակչությունը մշակութային առումով միասնական չէ այն պատճառով, որ հրեաների մեկ քառորդից ավելին առաջին սերնդի հայրենադարձներ են։ Իսրայելում ընդունված է բնակչությանը բաժանել երկրի բնիկների (ցաբարիմ, սաբրեր) և հայրենադարձների (օլիմ), ինչպես նաև երկրի բնիկների շրջանում առանձնացնել տարբեր համայնքներից գաղթականների։ Ամենախոշոր համայնքները պատկանում են ԽՍՀՄ-ի, Մարոկկոյի, Ռումինիայի և Լեհաստանի գաղթականներին։

2016 թվականի տվյալներով՝ Իսրայելում բնակվող հրեաների 75 %-ը (4 935 000) ծնվել է Իսրայելում, որից 2 929 000-ն Իսրայելում ներկայացրել են երկրորդ կամ ավելի սերունդը, իսկ 25 %-ը (1 511 000) եղել են հայրենադարձներ[3][15]։

Գաղթականների քանակն ըստ երկրների (հայրենադարձները և նրանց երեխաները)[16].

Ասիա՝ 669 000
Իրաք՝ 223 000
Իրան՝ 139 000
Եմեն՝ 132 000
Թուրքիա՝ 73 000
Հնդկաստան և Պակիստան՝ 47 000
Սիրիա և Լիբանան՝ 34 000
այլք՝ 18 000
Աֆրիկա՝ 897 000
Մարոկկո՝ 482 000
Եթովպիա՝ 136 тыс
Ալժիր և Թունիս՝ 133 000
Լիբիա՝ 66 000
Եգիպտոս՝ 54 000
այլք՝ 25 000
Եվրոպա, Ամերիկա և Օվկիանիա՝ 1 948 000
ԽՍՀՄ՝ 894 000
Ռումինիա՝ 196 000
Լեհաստան՝ 181 000
Հյուսիսային Ամերիկա և Օվկիանիա՝ 186 000
Ֆրանսիա՝ 94 000
Գերմանիա և Ավստրիա՝ 69 000
Արգենտինա՝ 62 000
Չեխիա, Սլովակիա, Հունգարիա՝ 58 000

2009 թվականին Իսրայելի հրեական բնակչության թիվը 2000 տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է սփյուռքի հրեաների թվին[17]։

«Հրեական ընդլայնված բնակչություն» խմբագրել

Իսրայելացի ժողովրդագիրներն առանձնացնում են նաև «հրեական ընդլայնված բնակչություն» հասկացությունը։ Այլ երկրների համար այս հասկացության մեջ մտնում են ընտանիքների բոլոր անդամները, որոնցից գոնե մեկ անձ ներառված է հրեական բնակչության հիմքում[18]։ Իսրայելի համար «հրեական ընդլայնված բնակչության» մեջ է մտնում երկրի բոլոր հրեա բնակչությունը և անձինք, որոնք քաղաքացիություն են ստացել «Հայրենադարձության մասին օրենքի» համաձայն[19][20]։

2008 թվականի մարդահամարի համաձայն՝ «հրեական ընդլայնված բնակչությունը» կազմել է երկրի բնակչության մոտ 80 տոկոսը[21]՝ ներառյալ, բացի բուն հրեաներից, նաև այլ էթնիկ արմատներ ունեցող մարդիկ (հիմնականում ռուսներ, ուկրաինացիներ և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններից գաղթականներ), որոնք ամուսնացած էին հրեաների հետ, ինչպես նաև այնպիսի ամուսնությունների երեխաներ և թոռներ, որոնք միշտ չէ, որ հրեաներ են՝ համաձայն Գալախեի հրեական կանոնադրության։

Արաբներ խմբագրել

Իսրայելի արաբների թվաքանակը 2018 թվականի վերջին կազմել է 1 878 000 մարդ, այսինքն՝ երկրի բնակչության 20,9 %-ը։ Նրանց թվում առանձնացվում են հիմնական էթնոկոնֆեսիոնալ խմբերը՝ մուսուլմանները (1 506 000, մոտ 84 %), սուննիները ճնշող մեծամասնությամբ, դրուզները (139 000) և քրիստոնյա արաբները (131 000)[2][22]։

Քրիստոնյա արաբները հիմնականում բնակվում են երկրի հյուսիսում, ինչպես նաև Հայֆա, Երուսաղեմ և Յաֆֆա քաղաքներում։

Իսրայելի դրուզների հիմնական բնակավայրերը գտնվում են Գալիլեայում և Կարմել լեռնաշղթայում. Գոլանի բարձունքներում բնակվում է մոտ 20 հազար դրուզ։

Արաբական բնակչության շրջանում երբեմն, որպես ենթաէթնիկական խումբ, առանձնացվում են բեդվինները, որոնց մեծ մասը բնակվում է Նեգևում և որոշ մասը Գալիլեայում։ 2008 թվականին նրանց թիվը կազմել է 270 հազար[23]։

Իսրայելում արաբական բնակչությանը դասվում են նաև իսրայելացի չերքեզներն ու լիբանանցիները։ Չերքեզները՝ մոտավորապես 3 000 մարդ[24], բնակվում են երկրի հյուսիսում գտնվող երկու գյուղերում՝ Քֆար Կամա և Ռեհանիա, նրանք Կովկասյան պատերազմից հետո մուհաջիրի հետնորդներն են, և կենցաղում պահպանում են ադըղեերենի արևմտյան բարբառներից մեկը[25]։ Լիբանանցիները՝ մոտավորապես 2600 մարդ, Հարավային Լիբանանի բանակի և բնակչության նախկին մարտիկներից են, որոնք նրանց հետ փախել էին 2000 թվականին՝ Իսրայելի՝ Լիբանանից դուրս գալուց հետո։

Բնակչության այլ խմբեր խմբագրել

Քրիստոնյա հայերը բնակվում են Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասում և հինավուրց Յաֆֆա քաղաքում՝ քրիստոնյա և մուսուլման արաբների հարևանությամբ։

2016 թվականին առանձին էթնիկ խումբ են ճանաչվել արամեացիները, որոնց ընդհանուր թիվը 133 000 է[26]։

Ներգաղթ խմբագրել

 
Ներգաղթյալների թիվն Իսրայելում 1948-2016 թվականներին

Հայրենադարձում խմբագրել

Իսրայել պետության ստեղծումից ի վեր հայրենադարձվել է 3,2 միլիոն մարդ։

2002 թվականից՝ նախկին ԽՍՀՄ-ից հայրենադարձների ալիքի անկումից հետո, հայրենադարձության մակարդակը հիշեցնում է 80-ականների մակարդակը՝ տարեկան 9-20 000։

2018 թվականին Իսրայել է հայրենադարձվել 28 000 մարդ, որոնց 31,5 %-ը եկել է Ռուսաստանից, 19,6 %-ն Ուկրաինայից, 8 %-ը Ֆրանսիայից և 7,9 %-ը Միացյալ Նահանգներից։ Ամենաշատ թվով նոր եկածները հաստատվել են Երուսաղեմում։ Հայրենադարձի միջին տարիքը 32,7 տարի է, 12 տարեկանից բարձր սովորող մարդկանց տոկոսը 25 տարեկանից բարձր անձանց շրջանում 79% է։

2016 թվականին հայրենադարձներից բացի Իսրայել են եկել բնակվելու 4200 ռեէմիգրանտ[27]։

Օտարերկրյա աշխատողներ և անլեգալ միգրանտներ խմբագրել

2017 թվականի վերջին Իսրայելում մոտավոր հաշվարկով գտնվել է շուրջ 166 հազար օտարերկրյա աշխատող և շուրջ 95 հազար անլեգալ միգրանտ (հիմնականում Էրիթրեայից՝ 71 %, և Սուդանից՝ 20 %, ինչպես նաև Ուկրաինայից, Վրաստանից, Մոլդովայից և այլն)։

Աֆրիկայից անլեգալ միգրանտների հոսքը գրեթե ամբողջությամբ դադարել է, 2016 թվականին երկիր է մտել 18 անլեգալ միգրանտ, մոտ 3 հազար լքել է Իսրայելը։ 2016 թվականին փախստականի կարգավիճակ ստանալու շուրջ 15 հազար խնդրագիր է ներկայացվել, ինչը կրկնակի ավելի է, քան նախորդ տարի և 5 անգամ ավելի, քան նախանցած տարի. քաղաքացիները եղել են հիմնականում Ուկրաինայից, Էրիթրեայից և Վրաստանից։ Մեկ տարվա ընթացքում աշխատանքային վիզայով երկիր է մուտք գործել 53 հազար մարդ, դուրս է եկել 46 հազար մարդ[28][29]։

2016 թվականին ժամանած աշխատավոր ներգաղթյալները (53 հազար մարդ) ըստ երկրների բաշխվում են հետևյալ կերպ՝ նախկին ԽՍՀՄ երկրներ (Ուկրաինա, Մոլդովա, Ուզբեկստան)՝ 27 %, Թաիլանդ՝ 16 %, Ֆիլիպիններ՝ 13 %, Հնդկաստան՝ 11 %, Շրի Լանկա, Չինաստան՝ 5 %, Թուրքիա՝ 4 %, Նեպալ, Ռումինիա՝ 2 %։

Աշխարհագրական բաշխում խմբագրել

2016 թվականին Իսրայելի բնակչությունն ըստ շրջանների բաշխվել է հետևյալ կերպ[30].

Ամբողջ բնակչություն Հրեաներ Մուսուլմաններ Քրիստոնյաներ Դրուզներ
Ամբողջ 100 % 100 % 100 % 100 % 100 %
Կենտրոնական շրջան 24,5 % 28,7 % 11,0 % 6,4 %
Թել Ավիվի շրջան 16,1 % 20,0 % 1,1 % 7,3 %
Հայֆայի շրջան 11,5 % 10,5 % 13,9 % 14,6 % 18,7 %
Երուսաղեմի շրջան 12,6 % 11,2 % 21,8 % 9,8 %
Հյուսիսային շրջան 16,2 % 9,4 % 35,8 % 58,3 % 80,5 %
Հարավային շրջան 14,4 % 14,1 % 16,4 % 3,3 %
Հուդեա և Սամարիա 4,6 % 6,1 %

Հուդեայի և Սամարիայի իսրայելական բնակչություն խմբագրել

Իսրայելի շուրջ 399 հազար քաղաքացի ապրում է Հուդեայի և Սամարիայի իսրայելական բնակավայրերում[31], օրինակ՝ Արիել, Բեյթար Իլիթ, Մաալե Ադումիմ, Մոդիին Իլիթ և ավելի փոքր բնակավայրեր։ Որոշ հրեական բնակավայրեր, օրինակ՝ Հևրոնը և Գուշ Էցիոնը, գոյություն են ունեցել մինչև պետության կազմավորումը և հրեաների կողմից վերաբնակեցվել են Վեցօրյա պատերազմից հետո (1967)։

7 800 մարդ բնակվել է Գազայի հատվածում, մինչև նրանց՝ 2005 թվականի հարկադիր վտարումը[32]։

Բացի այդ, 2016 թվականին 22 հազար իսրայելացի ապրել է Գոլանի բարձունքներում, 201 000 մարդ՝ Արևելյան Երուսաղեմում[33]։

Իսրայելի ճանաչված սահմաններից դուրս ապրող իսրայելացիների ընդհանուր թիվը գերազանցում է 510 հազարը։

Քաղաքային և գյուղական բնակչություն խմբագրել

1948 թվականին Թել Ավիվը 100 000-ից ավելի բնակչություն ունեցող Իսրայելի միակ քաղաքն էր (248 500), նոր ձևավորված պետության բնակչության 6 տոկոսը կիբուցնիկներ էին։

2016 թվականի տվյալներով՝ Իսրայելում կա 100 000-ից ավելի բնակչություն ունեցող 15 քաղաք։ 2 723 000 (բնակչության 31,5 տոկոսը) իսրայելացի ապրել է ավելի քան 200 հազար բնակչությամբ ութ խոշորագույն քաղաքներում (Երուսաղեմ, Թել Ավիվ, Հայֆա, Ռիշոն լե Ցիոն, Պետախ-Տիկվա, Աշդոդ, Նաթանիա և Բեեր Շևա)։ 7 867 000 մարդ (բնակչության 91,2 %-ը) ապրել է ավելի քան 2 հազար բնակչություն ունեցող բնակավայրերում։

Իսրայելի գյուղական վայրերում ապրել է 762 հազար մարդ՝ ամբողջ բնակչության 8,8 տոկոսը։ Կիբուցներում ապրել է 171 000 մարդ՝ երկրի ամբողջ բնակչության 1,9 %-ը[34]։

Բնակչության խտություն խմբագրել

Իսրայելի բնակչության խտությունը գնահատվում է 377 մարդ/կմ2[35] (չհաշված Հուդեայի և Սամարիայի իսրայելական բնակավայրերը) - 397 մարդ/կմ2. բնակչության խտությունը 2000 թվականին կազմել է 288 մարդ/կմ2։

2015 թվականին բնակչության ամենաբարձր խտությունն ունեցել է Թել Ավիվի շրջանը (7957 մարդ/կմ2)։ Համեմատաբար բարձր խտություն է ունեցել նաև Երուսաղեմի շրջանը (1620 մարդ/կմ2) և Կենտրոնական շրջանը (1600 մարդ/կմ2)։ Բնակչության ամենացածր խտությունն ունեցել է անմարդաբնակ Հարավային շրջանը՝ 85 մարդ/կմ2։

Ավելի քան 100 000 բնակչությամբ քաղաքների մեջ բնակչության ամենաբարձր խտությունն ունեցել է Բնեյ Բրաք քաղաքը՝ 24 870 մարդ/կմ2։

Թել Ավիվի բնակչության խտությունը 8358 մարդ/կմ2 է, իսկ Երուսաղեմի բնակչության խտությունը՝ 6887 մարդ/կմ2։

Ժողովրդագրություն խմբագրել

2018 թվականի վերջին Իսրայելի բնակչությունը կազմել է 8 972 000 մարդ[4]։

Իսրայելի կենտրոնական վիճակագրական բյուրոյի 2016 թվականի կանխատեսման համաձայն՝ երկրի բնակչությունը մինչև 2020 թվականը կկազմի 9 467 000 մարդ, մինչև 2025 թվականը՝ 10 477 000 մարդ, և մինչև 2035 թվականը՝ 12 783 000 մարդ[36]։

Բնակչության աճի տեմպը գնահատվում է 1,51-2 %[33], ընդ որում, երկրի բնակչության աճի տեմպերը վերջին տասնամյակում գործնականապես չեն փոխվե։ Բնակչության աճի 83 %-ը բացատրվում է մահացության նկատմամբ ծնելիության գերազանցմամբ, ևս 17 %-ը՝ արտագաղթողների նկատմամբ նոր հայրենադարձների և ռեէմիգրանտների թվի գերազանցմամբ[37]։

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության 2016 թվականի տվյալներով՝ երկրի բնակչության 21 %-ից ավելին ապրել է աղքատության մեջ[38]։

Սեռատարիքային կառուցվածք խմբագրել

Իսրայելի բնակչությունը համեմատաբար երիտասարդ է՝ համեմատած արևմտյան երկրների, բայց, ինչպես զարգացած այլ երկրների բնակչությունը, այն ծերանում է։

Տարիքային կառուցվածք[33]

  • 0-14 տարեկան՝ 27,51 %
  • 15-64 տարեկան՝ 61,16 %
  • 65 տարեկան և ավելի՝ 11,33 %

75-ից բարձր տարիքի մարդկանց թիվը հետզհետե աճում է և 2016 թվականին կազմել է 4,87 %՝ 1990 թվականի 3,84 %-ի համեմատ[39]։

Կյանքի տևողություն[40] խմբագրել
Կանանց և տղամարդկանց կյանքի միջին տևողություն
2007 2017
Տղամարդիկ 78,6 80,6
Կանայք 82,5 84,7

Միջին տարիք[33]

  • Ընդհանուր՝ 29,9 տարեկան
  • Տղամարդիկ՝ 29,3 տարեկան
  • Կանայք՝ 30,6 տարեկան

Սեռերի հարաբերակցություն[33]

  • 0-14 տարեկան՝ 1,048 տղամարդիկ / կանայք
  • 15-64 տարեկան՝ 1,034 տղամարդիկ / կանայք
  • 65 տարեկան և ավելի՝ 0,813 տղամարդիկ / կանայք

Յուրաքանչյուր 984 տղամարդուն բաժին է ընկնում 1000 կին։ Տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թիվը 35 տարեկանից ցածր բոլոր տարիքային խմբերի համար. 35-44 տարիքային խմբում 1000 կնոջ համապատասխանում է 956 տղամարդ, 75 և ավելի տարիքային խմբում 1000 կնոջը համապատասխանում է 704 տղամարդ[39]։

Ամուսնություններ և ամուսնալուծություններ խմբագրել

1990 թվականին ամուսնությունների մակարդակը 1000-ում կազմել է 7-ը, իսկ ամուսնալուծությունները՝ 1,2։ Իսրայելում ամուսնությունների թիվը 1990-ական թվականներից ի վեր մուսուլման արաբների համար նվազել է, իսկ 1970-ական թվականներից սկսած` մնացած բոլոր բնակչության համար, իսկ ամուսնալուծությունների թիվը 1970-ական թվականների սկզբից աճում է։ Ամուսնությունները միտված են հետաձգվել ավելի ուշ տարիքի, վերջին 20 տարվա ընթացքում առաջին ամուսնության տարիքը բնակչության տարբեր խմբերի համար ավելացել է 1.2-3.2 տարով. տղամարդկանց համար առաջին ամուսնության միջին տարիքը 31,5 է, կանանց համար՝ 28,5։ 45 տարեկանում հազարավորներից 146 տղամարդ և 135 կին մնում է միայնակ (հրեաների շրջանում)[41]։

Ամեն տարի մոտավորապես 3000 արաբուհի ամուսնանում է մինչև 18 տարեկանը։ Նրանցից ավելի քան հազարի 17 տարեկանը չի լրացել։ Իսրայելում մինչև 17 տարեկան ամուսնությունների 82 %-ը բաժին է ընկնում արաբական հատվածին[42]։

Բնակչության վերարտադրություն խմբագրել

2016 թվականին Իսրայելում ծնվել է 181 405 մանուկ և մահացել 44 184 մարդ։

Ծնելիության մակարդակը կազմել է 21.2 ծնունդ 1000 մարդու համար, մահացությունը՝ 5,2 մահ 1000 մարդու համար. 1995-1999 թվականներին ցուցանիշները համապատասխանաբար կազմում են 21,4 և 6,2[43]։

Ծնելիության ընդհանուր գործակիցը՝ 3,11 երեխա մեկ կնոջ համար[40] (2017) (2,93 1995-1999 ժամանակաշրջանում)։ Հրեաների ծնելիության ընդհանուր գործակիցը կնոջ համար կազմում է 3,16 երեխա, այդ ցուցանիշը նվազել է մինչև 1990-ական թվականները, երբ այն կազմում էր 2,62, և այդ ժամանակից ի վեր աճում է։ Մուսուլմանների ծնելիությունը շարունակաբար նվազում է և կազմում 3,29 երեխա մեկ կնոջ համար (1990-ական թվականներին՝ 4.67), քրիստոնյաների ծնելիությունը նույնպես նվազում է և կազմում 2,05 երեխա մեկ կնոջ համար[44]։

2017 թվականին հրեա կանանց միայն 5,3 տոկոսն է երեխա ունեցել՝ առանց հոր անունը մատնանշելու[40]։

2015 թվականի դրությամբ՝ մանուկների մահացությունը կազմում է 3,1 մահ 1000 կենդանի ծնվածների համար (1995-1999 թվականների 6,3-ի համեմատ)։

Տղամարդկանց կյանքի տևողությունը 80,1 տարի է, իսկ կանանց կյանքի տևողությունը` 84,1 տարի[43][45]։ Կյանքի տեւողությամբ Իսրայելը զբաղեցնում է 12-րդ տեղը աշխարհում, մանուկների մահացության մակարդակով վերջիններից մեկն է։

Մայրերի մահացությունը կազմել է 5 մահ 100 000 կենդանի ծնվածի համար (2015 թվականի դրությամբ)[33]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ЦСБ опубликовало данные о численности и составе населения Израиля в 2018 году». 31 декабря 2018. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  2. 2,0 2,1 «POPULATION, BY RELIGION — 2016» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  3. 3,0 3,1 «Население Израиля в 69-й День независимости – 8,68 миллиона человек». 27 апреля 2017. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. 4,0 4,1 4,2 «POPULATION, BY POPULATION GROUP — 2016» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  5. «ON THE EVE OF ISRAEL'S 58TH INDEPENDENCE DAY: OVER 7 MILLION RESIDENTS IN THE STATE OF ISRAEL» (PDF).
  6. «Избранные данные за 63-й день независимости».
  7. «Накануне 64-го дня независимости Израиля - около 7,881 миллиона жителей».
  8. «65-й день независимости - более 8 миллионов жителей в государстве Израиль».
  9. «Population of Israel on the Eve of 2014 - 8 Million» (PDF).
  10. «Накануне еврейского Нового года: 8,412 миллиона жителей в государстве Израиль».
  11. «Население Израиля накануне 68-го Дня независимости - 2016».
  12. «ЦСБ опубликовало данные о численности и составе населения Израиля в 2018 году».
  13. אוכלוסיה Արխիվացված 2017-12-06 Wayback Machine (եբրայերեն)
  14. МВД Израиля с 1961 года признает друзов отдельным народом
  15. «Jews, by Continent of Origin, Continent of Birth & Period of Immigration — 2016» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  16. Jews, by Country of Origin and Age — 2016 Արխիվացված 2018-07-12 Wayback Machine(եբրայերեն)
  17. В Израиль прибыли 238 репатриантов из Северной Америки, в том числе, 55 призывников
  18. Российская эмиграция в Израиль. М.Тольц
  19. Definition of the Base population(անգլ.) — сайт Центрального статистического бюро Израиля
  20. При делении населения по религии или по национально-религиозным группам в «расширенное еврейское население» входят все евреи, практически все христиане не-арабы, и попавшие в категорию «другие»
  21. On the eve of Israel’s 60th Day of Independence(անգլ.) — сайт Центрального статистического бюро Израиля
  22. «POPULATION, BY POPULATION GROUP, RELIGION — 2016» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  23. החברה הבדואית בישראל בראי עולם התעסוקה Արխիվացված 2013-09-30 Wayback Machine(եբրայերեն)
  24. Черкесы в Израиле
  25. Languages of Israel в Ethnologue(անգլ.)
  26. Арамеи в Израиле официально признаны национальностью
  27. «Media release: Immigration to Israel — 2016». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  28. נתוני זרים בישראל(եբրայերեն)
  29. הודעה לתקשורת 26/07/2017(եբրայերեն)
  30. POPULATION, BY DISTRICTS — 2016
  31. LOCALITIES, BY DISTRICTS — 2016
  32. «Settlements in the Gaza Strip». Settlement Information (անգլերեն). Foundation for Middle East Peace. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 21 февраля 2009-ին.
  33. 33,0 33,1 33,2 33,3 33,4 33,5 «CIA — The World Factbook». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  34. LOCALITIES AND POPULATION, BY TYPE OF LOCALITY AND POPULATION GROUP — 2016
  35. LAND AREA, POPULATION AND POPULATION DENSITY — INTERNATIONAL COMPARISONS
  36. «Прогноз увеличения населения в 2020-2035 годах» (եբրայերեն). Центральное статистическое бюро Израиля. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  37. Population of Israel on the Eve of 2017
  38. Israel’s poverty rates highest among OECD nations // YNET
  39. 39,0 39,1 POPULATION, BY AGE & SEX
  40. 40,0 40,1 40,2 Central Bureau of Statistics. «International Women's Day 2019» (PDF). Central Bureau of Statistics.
  41. Marriages and Divorces 2010—2012
  42. «Мусульманская жена в Израиле: пленница и вечная жертва». 25 февраля 2013. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  43. 43,0 43,1 MARRIAGES, DIVORCES, LIVE BIRTHS, DEATHS, NATURAL INCREASE, BY POPULATION GROUP — 2016
  44. FERTILITY RATES, BY AGE AND RELIGION — 2016
  45. LIFE EXPECTANCY AND INFANT MORTALITY — INTERNATIONAL COMPARISONS 2015

Արտաքին հղումներ խմբագրել