Իստիեա (հուն․՝ Ιστιαία)[1][2], փոքր քաղաք Հունաստանում, որը գտնվում է Հիստիեա հնամյա քաղաքի տեղում։ Կառուցվել է ծովի մակարդակից 36 մ բարձրության վրա[3], Եվբեայի հյուսիսարևմտյան ափին, Տելետրիոյի ստորոտում, Քսիրիասի (Ξηριάς) աջ ափին, Խալկիդայից 67 կմ հյուսիս-արևմուտք, Լամիայից 62 կմ արևելք և Աթենքից 119 կմ հյուսիս-արևմուտք։ Հնում հայտնի է եղել որպես Կալանտ (Κάλλαντας)[4]։ Իստիեա-Էդիփսոս համայնքի (դիմա) վարչական կենտրոնն է՝ Կենտրոնական Հունաստանի ծայրամասի Եվբեա ծայրամասային միավորում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը 3609 մարդ է[2]։

Բնակավայր
Իստիեա
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԲԾՄ46 մետր
Բնակչություն4067 մարդ (2021)
Հեռախոսային կոդ2226
Փոստային դասիչ34200
Իստիեա (Հունաստան)##
Իստիեա (Հունաստան)

Քաղաքի հարավով անցնում է Խալկիդա-Էդիփսոս ազգային ճանապարհ 77-ը։

Պատմություն խմբագրել

Հնագիտական գտածոների համաձայն՝ Հեստիեա[5] կամ Հիստիեա (հին հունարեն՝ Ἑστίαια) հնամյա քաղաքը գտնվել է Կատրո (Κάστρο) բլրի վրա։ Հոմերոսը «Նավերի ցուցակում» հիշատակել է որպես πολυστάφυλος՝ «խաղողով առատ»[6], հավանաբար Հերոդոտոսի և պտղաբեր հարթավայրերի պատճառով[7]։ Ըստ Ստրաբոնի՝ պերեբացիները (հուն․՝ Περραιβοί[8]) Հիստիեոտիդը գրավել են Եվբեայում, որը գտնվել է Հեստիեայի շրջանում և հիստիեացիներին բռնի ուժով հեռացրել Թեսալիա (նաև կոչվում է Հիստիեոտիդ)՝ Պերեբիա (հուն․՝ Περραιβία[9][10]): Աթենական ծովային միությունից դուրս գալուց հետո աթենացիները Պերիկլեսի առաջնորդությամբ ավերել են այն[11]։ Բնակիչները վտարվել են Մակեդոնիա և ստեղծել Օրեայի (Ὠρεός) կլերուխիան[12][13][14]։ Պելոպոնեսի պատերազմից հետո քաղաքը ղեկավարել են սպարտացի օլիգարխները։

Իստիեայի համայնք խմբագրել

Իստիեայի համայնքային միության մեջ են մտնում հինգ բնակավայր։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը 5522 մարդ է[2]։ Մակերեսը 45,531 կմ² է[3]։

Անվանում Բնակչություն (2011)[2], մարդ
Այոս Եորգիոս 389
Իստիեա 4339
Կանատադիկա 59
Նեա Սինասոս 565
Նեոխորիոն 170

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն, մարդ
1991 4102[15]
2001 4164[15]
2011 4339[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М.: Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011 (греч.). Ελληνική Στατιστική Αρχή (20 Μαρτίου 2014). Дата обращения 22 октября 2017.
  3. 3,0 3,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) (греч.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Τ. I. — Σ. 343. — ISSN 1106-5761.
  4. Ստրաբոն. География. X, 1, 4; с. 446
  5. Гестиея // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1893. — Т. VIIIa. — С. 585—586.
  6. Հոմերոս. Илиада. II, 537
  7. Հերոդոտոս. История. VII 175; VIII 23—25, 66
  8. Perrhaebi // Реальный словарь классических древностей / авт.-сост. Ф. Любкер ; Под редакцией членов Общества классической филологии и педагогики Ф. Гельбке, Л. Георгиевского, Ф. Зелинского, В. Канского, М. Куторги и П. Никитина. — СПб., 1885. — С. 1011.
  9. Ստրաբոն. География. IX, 5, 17; с. 437
  10. Hestiaeotis // Реальный словарь классических древностей / авт.-сост. Ф. Любкер ; Под редакцией членов Общества классической филологии и педагогики Ф. Гельбке, Л. Георгиевского, Ф. Зелинского, В. Канского, М. Куторги и П. Никитина. — СПб., 1885. — С. 624.
  11. Թուկիդիդես. История. I. 114
  12. Euboea // Реальный словарь классических древностей / авт.-сост. Ф. Любкер ; Под редакцией членов Общества классической филологии и педагогики Ф. Гельбке, Л. Георгиевского, Ф. Зелинского, В. Канского, М. Куторги и П. Никитина. — СПб., 1885. — С. 499.
  13. Թուկիդիդես. История. VIII. 95
  14. Ստրաբոն. География. X, 1, 3; с. 445
  15. 15,0 15,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իստիեա» հոդվածին։