Իսսա Գաբրիել Ահմեդ (անգլ.՝ Issah Gabriel Ahmed, մայիսի 24, 1982(1982-05-24)[1][2][3], Dawu State, Գանա), գանացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Իսսա Ահմեդ
Issah Gabriel Ahmed
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Իսսա Գաբրիել Ահմեդ
Քաղաքացիությունը Գանա Գանա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 24, 1982(1982-05-24)[1][2][3] (41 տարեկան)
Ծննդավայր Գանա Դավու
Հասակ 185
Քաշ 80
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Առանց ակումբ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001—2003 Գանա Դավու Յանգսթարս ? (?)
2003 Գանա Գրիտ Օլիմպիկս ? (?)
2004—2005 Գանա Ասանտե Կոտոկո ? (?)
2005—2011 Դանիա Ռաներս 117 (7)
Ազգային հավաքական
2005—2009 Գանա Գանա 15 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Իսսան իր կարիերան սկսել է հարազատ քաղաք Դավուում։ 2004 թվականից մինչև 2005 թվականը հանդես է եկել «Ասանտե Կոտոկո» ֆուտբոլային ակումբում, որը Գանայի առաջնության ուժեղագույն թիմերից է։

2005 թվականի Իսսա Ահմեդը տեղափոխվել է Եվրոպա և պայմանագիր է ստորագրել դանիական «Ռաներս» ֆուտբոլային ակումբի հետ։ Որպես պաշտպանը հանդես է եկել 6 տարի։

Կարիերան ազգային հավաքականում խմբագրել

Ազգային հավաքականում Ահմեդը նշեց իր նորամուտը, երբ հանդես էր գալիս «Ասանտե Կոտոկոյում»։ 2006 թվականին սերբ մասնագետ (մարզիչ) Ռատոմիր Դույկովիչը Իսսային ընդգրկեց հիմնական կազմ՝ մասնակցելու Աֆրիկայի 2006 թվականի առաջնությանը։

Մունդիալից (աշխարհի առաջնությունից) հետո Ահմեդին ոչ հաճախ էին հրավիրում խաղալու ազգային հավաքականում։ Ահմեդը ընդամենը անցկացրել է 15 խաղ։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Գանայի չեմպիոն (1)։ 2005
  • Դանիայի գավաթակիր (1)։ 2006

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել