Իսպանիայի քաղաքացիական գվարդիա
Իսպանիայի քաղաքացիական գվարդիա (իսպ.՝ Guardia Civil), ոստիկանական ռազմականացված խմբավորում, որը գտնվում է Իսպանիայի Ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո: Իսպանիայի ազգային ոստիկանության հետ միասին իրականացնում է իրավակարգի պահպանության գործառույթներ, սակայն, ի տարբերություն ոստիկանության, գերազանցապես գործում է քաղաքներից դուրս[1]:
Իսպանիայի քաղաքացիական գվարդիա | |
---|---|
![]() Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի տարբերանշան | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | Ժանդարմերիա |
Երկիր | ![]() |
Ենթարկոում | Ներքին գործերի նախարարություն |
Մտնում է | Law enforcement in Spain? |
Ներառնում է | Servicio Aéreo de la Guardia Civil?, Q16644315?, Unidad Especial de Intervención?, Central Operative Unit?, Q5474661?, Nature Protection Service?, GREIM?, Q5872812?, Q3392632? և Agrupación de Tráfico de la Guardia Civil? |
. | |
Շրաբ | Calle de Guzmán el Bueno, Madrid, Մադրիդ, Իսպանիա |
Կարգախոս | El honor es mi divisa |
Սուրբ բարեխոս | կույս Պիլար |
Հանդերձանք | Սև փայլուն եռանկյունաձև «տրիկորինիո» |
Պատմություն | |
Ստեղծվեց | մայիսի 18, 1844 |
Հիմնադիր | Դուքս Ֆրանցիսկո դե Աումադա |
Սուրբ Ֆերդինանդի շքանշան, Necktie of the Civil Order of Alfonso X the Wise? և Grand Cross of the Order of St. Raymond of Peñafort? | |
Կայք | guardiacivil.es |
ՊարտականություններԽմբագրել
Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի պարտավորությունների մեջ են մտնում
- հասարակական անվտանգության ապահովումն ու հասարակական կարգի պահպանումը (օդում, ջրում և գետնի վրա),
- հասարակական վայրերի ու օբյեկտների դիտարկման, վերահսկողության և պահպանության ապահովում,
- հանցագործությունների կանխում,
- մաքսանենգության և զեղծարարության դրսևորումներից իսպանական պետության պահպանության ապահովում (սահմանային ոստիկանական վերահսկողություն, մաքսային հսկողություն, անօրինական միգրացիայի ուղղիների ու ցանցերի հայտնաբերում և այլն),
- միջազգային ավտոմոբիլային մայրուղիների կարգուկանոնի և անվտանգության ապահովում,
- արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում (աղետներ և այլն) քաղաքացիական բնակչությանն օգնության ցուցաբերում ևաջակցության կազմակերպում,
- հանցագործությունների հետաքննության, կասկածելի անձանց ձերբակալման, ոստիկանական տեխնիկական հաշվետվությունների պատրաստման, վկայությունների հավաքագրման և վկաների պահպանության հարցերում դատական ոստիկանությանը, դատական մարմիններին աջակցության ցուցաբերում և դատախազական մարմինների հետ համագործակցություն,
- հասարակական անվտանգությանը և հատկապես ահաբեկչական գործունեության կազմակերպմանն առնչվող տեղեկատվության հավաքագրում և վերլուծում,
- բանտարկվածների, ձերբակալվածների և վկաների տրանսպորտային տեղափոխության կազմակերպում,
- զենքի ու պայթուցիկ նյութերի պահպանություն:
Գվարդիայի ու ոստիկանության միջև տարբերությունԽմբագրել
Տարածքային տեսակետից Իսպանիայի ազգային ոստիկանության պտասխանատվության գոտին է հանդիսանում խոշոր քաղաքները, իսկ Քաղաքացիական գվարդիան պատասխանատու է երկրի մնացած հատվածի ու ծովի համար:
Գործառնական տեսակետից ազգային ոստիկանությունը վերահսկում է միգրացիոն մարմիններին, նույնականացման փաստաթղթերի, անձնագրերի տրամադրման գործընթացը, ազարտային բիզնեսը, ինչպես նաև մասնավոր անվտանգությունը: Քաղաքացիական գվարդիայի իրավասությունների մեջ են մտնում զենքի ու պայթուցիկ նյութերի շրջանառությունը, մաքսանենգությունը, հաղորդակցության ուղիները, նավահանգիստների ու օդանավակայանների կարգավորումը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությունը[2]:
Ի տարբերություն իսպանական սովորական ոստիկաններից ու զինվորականներից, ովքեր իրավունք ունեն բնակարաններ վարձել և այնտեղ ապրել իրենց ընտանիքների հետ միասին, քաղաքացիական գվարդիականները զրկված են այդպիսի իրավունքից և մշտապես բնակվում են իրենց համար նախատեսված զորանոցներում, որոնք ներկայում ամբողջ Իսպանիայի տարածքում հաշվվում են շուրջ 3000[3]: Իրերի այդպիսի դասավորությունը որոշ գվարդիականների մոտ հանգեցնում է բազմաթիվ բողոքների[4], քանի որ այս հարթությունում նրանք տեսնում են իրենց քաղաքացիական իրավունքների ոտնահարում:
Համազգեստ և խորհրդանիշներԽմբագրել
Իսպանիայի քաղաքացիական գվարդիականները կրում են կանաչ գույնի հատուկ համազգեստ, պաշտոնական միջոցառումներին մասնակցում են պատմական գլխարկով, որն իրենից ներկայացնում է սև փայլուն եռանկյունաձև «տրիկորինիո», որը հանդիսանում է գվարդիայի խորհրդանիշը: Ամենօրյա ծառայության կրման ժամանակ օգտագործվում են առավել հարմարավետ հովհարով գլխարկներ:
Ստեղծման պատմությունԽմբագրել
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ստեղծվել է 1844 թվականին դուքս Ֆրանցիսկո դե Աումադայի կողմից ավազակների խմբերի դեմ պայքարի համար, որոնք հայտնվել էին Նապոլեոնի հետ պատերազմից հետո և դրան հաջորդած քաղաքացիական պատերազմների ժամանակ[3]:
1936-1939 թվականներին Իսպանիայում տեղի ունեցած Քաղաքացիական պատերազմի գվարդիան հիմնականում սատարում էր ազգայնական ուժերին (այսինքն՝ դաշինքին, որը ստեղծվել էր կրթված զինվորականների, մտավորականների, հոգևորականության և ֆալանգիստական կազմակերպությունների կողմից) և կռվում Երկրորդ հանրապետության կողմնակիցների դեմ:
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Քաղաքացիական գվարդիայի ստեղծումից ի վեր գվարդիականները պարեկության են դուրս գալիս միայն զույգերով (սկզբնական շրջանում քայլելով կամ ձիերով, իսկ այժմ ավտոմեքենաներով ու մոտոցիլետներով):
- 2002 թվականին ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող գվարդիականը խնդրանքով դիմեց իր հրամանատարությանը, որպեսզի իրեն թույլատրեն իր զինակից ընկերոջ հետ համատեղ բնակվել: Ընդամենը երեք օր անց Քաղաքացիական գվարդիայի ղեկավար գեներալ Վալդիվեսոն հայտարարեց, որ ժանդարմ-գեյի խնդրագիրը, ինչպես նաև գործընկերների նմանատիպ բոլոր խնրանքները անհապաղ կբավարարվեն[3]:
- Քաղաքացիական գվարդիայի պարտականությունների մեջ է մտնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, քանի որ Իսպանիայում հատուկ ճանապարհային ոստիկանություն չկա:
- 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Քաղաքացիական գվարդիայի ջոկատներն օգտագործվել են Կատալոնիայում անկախության հանրաքվեյի քվեարկությունը կանխելու գործընթացում, քանի որ այն երկրի Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել էր անօրինական[5]: Կատալոնիայի անկախության հանրաքվեի գործընթացի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժեց էր ավելի քան 900 մարդ, իսկ գվարդիականներին մեղադրեցին ոչ համաչափ ուժի կիրառման մեջ[6]: Այունուամենայնիվ, որոշ աղբյուրներ կարծում են, որ գվարդիականները դուրս չեն եկել օրինականության դաշտից և իրականացրել են հրահանգները Սահմանադրության դրույթներին համապատասխան[7]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Правоохранительные органы государств-участников ОБСЕ»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-04-ին։ Վերցված է 2018-09-03
- ↑ Полиция Испании. Испания по-русски - все о жизни в Испании.
- ↑ 3,0 3,1 3,2 http://oficery.ru/security/5454 Жандармы в черных треуголках
- ↑ Портал "Русская Испания". Форум - Практикум по иммиграции. Новости.
- ↑ «Гражданская гвардия Испании объяснила силовые действия в Каталонии»։ Interfax.ru (ru-RU)։ 2017-10-01։ Վերցված է 2017-10-03
- ↑ «Каталонский депутат считает безответственными действия властей в ходе референдума»։ RT на русском (ru-RU)։ Վերցված է 2017-10-03
- ↑ «Гражданская гвардия обвинила полицию Каталонии в бездействии на референдуме»։ РИА Новости (ռուսերեն)։ 20171010T1339+0300Z։ Վերցված է 2017-11-01