Իսպանիայի սահմանադրություն (1931)

1931 թվականի Իսպանիայի սահմանադրությունը հաստատվել է Իսպանիայի երկրորդ հանրապետության Հիմնադիր ժողովի կողմից 1931 թվականի դեկտեմբերի 9-ին որպես երկրի գլխավոր մայր օրենք[1]։

Իսպանիայի սահմանադրություն
Տեսակսահմանադրություն
Երկիր Իսպանական հեղափոխություն
Հրատարակվածդեկտեմբերի 9, 1931

Այն հանդիսանում էր 1931 թվականի ապրիլի 14-ին հռչակված Երկրորդ հանրապետության սահմանադրությունը։ Ուժի մեջ է եղել մինչև 1939 թվականի ապրիլի 1-ը։ Այս սահմանադրության շնորհիվ Իսպանիայի պատմության մեջ երկրորդ անգամ պետության ղեկավարի ու կառավարության ղեկավարի պաշտոնները զբաղեցվում էին ժողովրդավարական գործընթացի հիմքի վրա կազմակերպված ընտրությունների միջոցով։

Ռեֆորմատոր և իրավաբան-կաթոլիկ Անխել Օսեր ի Գայարդի ղեկավարած հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրության նախնական նախահգիծը մերժվում է։ Շտկումներից հետո սահմանադրության նախագիծը Հիմնադիր ժողովի կողմից ընդունվում է 1931 թվականի դեկտեմբերի 9-ին։ Սահմանադրությամբ հաստատվեց պետության կառուցվածքի աշխարհիկ ժողովրդավարական համակարգը, որը հիմնված էր բոլոր քաղաքացիների հավասար իրավունքների վրա, ինչպես նաև պարունակում էր շրջանային ինքնավարություններին վերաբերող դրույթներ։ Այն սահմանեց նաև կանանց համար սահմանեց ընտրական իրավունքը, քաղաքացիական ամուսնությունն ու ամուսնալուծության իրավունքը։ Սահմանադրությամբ պետական մարմիններին իրավասություններ էր ընձեռում, որով վերջինները կարող էին փոխհատուցման դիմաց հանրային օգտագործման նպատակով բռնագրավել մասնավոր սեփականությունը։ Նոր իրավական փաստաթուղթը նաև սահմանեց անվճար, պարտադիր աշխարհիկ կրթություն բոլոր քաղաքացիների համար և լուծարեց Ճիզվիտների միաբանությունը։

Պատմաբան Մերի Վինսենտի կարծիքով Սահմանադրությունը նախատեսում էր վարչակարգի փոփոխություն հստակ ու գիտակցված պատկերացմամբ այն մասին, թե ինչպես պետք է տեղի ունենա Իսպանիայի արդիականացումը։ Աշխարհիկ պետությունը, որը սոցիալական արդարության բարեխղճության սկզբունքով ապահովում էր օրինականությունը, պետք է քաղաքացիների կրթված հատվածի համար բաց լիներ, որպեսզի նրանք վայելեին եվրոպական առաջընթացն ու ազատությունը[2]։ Ֆրենսիս Լենոնի նշելով, սակայն, սեփականության և կրոնին մասին սահմանադրության հոդվածները ոտնահարում էին քաղաքացիների բնական իրավունքն ոու ոչնչացնում կաթոլիկ ու պահպանողական հանրապետականության զարգացման ամեն տեսակի հնարավորությունները[3]։

Հասարակության կրոնական շերտի ներկայացուցիչների մեծ մասի կողմից սահմանադրությունը ենթարկվեց քննադատության։ Նրանք կարծում էին, որ այն հակակղերական է և կաթոլիկների իրավունքների տեսակետից ռեպրեսիվ։ Այնուամենայնիվ, այս ամենի հետ մեկտեղ նոր սահմանադրությունը ընձեռում էր բավականին ընդարձակ քաղաքացիական իրավունքներ։ Բազմաթիվ պատմաբաններ նշում են, որ եկեղեցու ու պետության միջև հակամարտությունը հանդիսացավ Հանրապետական վարչակարգի անկման ու քաղաքացիական պատերազմի սկսման հիմնական պատճառներից մեկը։

Նախաբան խմբագրել

 
Իսպանիայի երկրորդ հանրապետության հռչակումը 1931 թվականի ապրիլի 14-ին

Երկրորդ հանրապետության կարգը հաստատվեց 1931 թվականի ապրիլի 14-ին այն բանից հետո, երբ Ալֆոնսո XIIIը փախավ Իսպանիայից ու դրան հաջորդեցին տեղական ու մունիցիպալ ընտրությունները, որոնցում հանրապետական թեկնածուները ստացան ձայների մեծ մասը (նրանց օգտին գերազանցապես քվեարկեց քաղաքային բնակչությունը)։ Չնայած այն հանգամանքին, որ Ալֆոնսոն տեսականորեն չհրաժարվեց չէր հրաժարվել իր գահից՝ իր պարտադրված փախուստով առիթ տվեց, որպեսզի Նիսետո Ալկալա Սամորայի ղեկավարությամբ երկրում ձևավորեր ժամանակավոր կառավարություն, իսկ Հիմնադիր կորտեսներն էլ իրենց հերթին սկսեին նոր սահմանադրության մշակման աշխատանքները։

Նոր իշխանությունների հետ մեծ հույսեր էին կապում իսպանացի աշխատավորներն և գյուղացիները։ Սոցիալական տեսանկյուից ժողովրդավարական որոշ հաջողություններ նրանց կողմից գրանցվեցին, մասնավորապես կանանց իրավունքների հարցերում։ Վարչապետ Մանուել Ասանիան հաստատեց, որ կաթոլիկ եկեղեցին մասամբ պատասխանատու է երկրում տիրող այն իրավիճակի համար, որը շատերը համարում էին հնացած։ Նա պայքարում էր եկեղեցու արտոնությունների չեղարկման համար։ Ասանիան ցանկանում էր, որպեսզի երկիրը նմանվեր հետպատերազմյան Ֆրանսիայի երրորդ հանրապետությանը։ Նա նաև մտադրված էր աշխարհիկ դպրոցական կրթությունը դարձնել բոլորի համար անվճար և պարտադիր, ինչպես նաև ազգային մշակույթի ու քաղաքացիության համար կառուցել ոչ կրոնական հիմքեր[4]։

Սահմանադրության դրույթներ խմբագրել

 
Սահմանադրության ընդունմանը նվիրված նամականիշ

1931 թվականի հունիսին Իսպանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո նոր ձևավորված խորհրդարանը հաստատեց 1931 թվականի դեկտեմբերի 9-ի սահմանադրության նախագծի վերջին փոփոխությունները։

Իսպանական պատմության մեջ առաջին անգամ նոր սահմանադրությունը սահմանում էր կանանց ընտրական իրավունքի, քաղաքացիական ամուսնության և ամուսնալուծության ներդրում[5][6]։ Այն նաև հաստատեց անվճար, պարտադիր և աշխարհիկ կրթություն բոլոր քաղաքացիների համար։ Այնուամենայնիվ, մայր օրենքի որոշ դրույթներ իրավական հիմք էին հանդիսանում կաթոլիկ եկեղեցու սեփականության ազգայնացման համար ու պարտավորեցնում էին վերջինին նախկինում իրեն չպատկանած անշարժ գույքի օգտագործման համար վճարել վարձ։ Ի հավելումն այդ դրույթների՝ կառավարությունը կաթոլիկներին արգելում էր իրականացնել որևէ ձևի ցույցեր, այդ թվում նաև՝ խաչերով քայլարշավներ։ Իշխանությունները նաև լուծարեցին ճիզվիտների օրդենը և արգելեցին կրոնական կրթությունը։ Վանականները, քահանաներն ու եղբայրության ներկայացուցիչները նույնիսկ զրկվեցին մասնավոր ուսումնական հաստատություններում դասավանդելուց։ Սահմանադրությունը պետական մարմիններին նաև ընձեռում էր «հասարակական շահի» համար ազգայնացնել մասնավոր սեփականությունը այն դեպքում եթե սեփականատիրոջը վճարվեր փոխհատուցում[7]։

Սահմանադրությունը բոլոր քաղաքացիների համար երաշխավորում էր դավանանքի ազատություն[8]։

Կաթոլիկ եկեղեցու արտոնությունների ոչնչացում խմբագրել

Չնայած սահմանադրությունը որպես կանոն մեծ ուշադրության էր արժանացրել քաղաքացիական ազատություններին ու ժողովրդական ներկայացուցչությանը՝ այնուամենայնիվ, կաթոլիկ եկեղեցու արտոնությունների վերաբերյալ առկա էր բացառություն։ Ըստ պատմաբան Ստենլի Պեյնայի՝ հենց այդ փաստը որոշիչ դեր կատարեց ժողովրդավարական մեծամասնության կրթության կանխման հարցում[9]։

Սահմանադրության վիճելի 26րդ և 27-րդ հոդվածները խստորեն վերահսկում էին եկեղեցական ունեցվածքի տնօրինումն ու կրոնական միավորումներին արգելում մասնակցել կրթական գործընթացներին[7]։ Այդ քայլը դիտարկվեց որպս ակնհայտ թշնամանք կաթոլիկությանը ինչպես պետական եկեղեցու կողմնակիցների կողմից, այնպես էլ նրանց, ովքեր հանդես էին գալիս պետությունից եկեղեցու տարանջատման օգտին։ Այդ բաժանման կողմնակիցներից մեկը՝ Խոսե Օրտեգա ի Գասետը, հայտարարեց, որ «հոդվածը, որով սահմանադրությունը սահմանում է եկեղեցու նկատմամբ վերահսկողություն, անմտություն է»[10]։ Հռոմի պապ Պիոս XI-ը Իսպանիայում եկեղեցու հալածանքի մասին իր «Dilectissima Nobis» էնցիկլիկայում դատապարտեց իսպանական կառավարության կողմից կաթոլիկների իրավունքների զրկումը[11]։

1931 թվականի հոկտեմբերին Իսպանիայի խորհրդարանի առաջատար ներկայացուցիչներից Խոսե Մարիա Հիլ Ռոբլեսը հայտարարեց, որ Սահմանադրությունը մահացած է ծնվել։ Նրա կարծիքով այն բռնապետական սահմանադրություն էր հանուն բռնապետության։ Ռոբլեսը ցանկանում էր օգտագործեր ազատ հավաքների ու ցույցերի անցկացման իրավունքը, որպեսզի աջերի կողմնակիցներին զգալ սեփական ուժն ու նրանց սովորեցնել, ըստ անհրաժեշտության, պայքարել փողոցին տիրելու իրավունքը վաստակելուն[12]։

Ալկալա Սամորայի և Միգել Մաուրայի պահպանողական կաթոլիկ հանրապետականները լքեցին կառավարության շարքերը[3], երբ ընդունվեցին սահմանադրության վիճելի համարվող 26-րդ և 27-րդ հոդվածները[7]։

Ֆրենսիս Լենոնը սահմանադրությունն անվանեց «պառակտող» այն բանի համար, որ սեփականության և դավանանքի մասին հոդվածներում առկա են առաջնահերթության կարգով ավելի շատ ուշադրություն են դարձվել պետական իշխանությանն ու «քաղաքացիական իրավունքների խախտումներին», որոնք էլ ոչնչացրեցին կաթոլիկ ու պահպանողական հանրապետականության զարգացումը[3]։  Սթենլի Պեյնը նաև համաձայնվում էայն բանի հետ, որ այդ իրավիճակը խանգարում էր ժողովրդավարական մեծամասնության կրթությանը[9]։

Աջ ծայրահեղականները այդ հոդվածները համարում էին անընդունելի։ Այս տեսակետից Պեյնը ենթադրում էր, որ «Հանրապետությունը, որպես ժողովրդավարական սահմանադրական կարգ, դատապարտված էր հենց ամենասկզբից»[9]։ Որոշ պատմաբաննեեր պնդում են, որ այդպիսի եկեղեցու և պետության փոխհարաբերություններին այդպիսի թշնամական վերաբերմունքը հանդիսացավ ժողովրդավարական համակարգի փլուզման և քաղաքացիական պատերազմի սկսման հիմնական պատճառ[13]։ Իրավագիտության ոլորտի մասնագետ Խավեր Մարտինես Տորոնը հայտարարել էր, որ «Մինչև 1978 թվականը վերջին ժողովրդավարական սահմանադրություն համարվող 1931 թվականի սահմանադրության ամենալուրջ սխալը կաթոլիկ եկեղեցու հանդեպ թշնամական վերաբերմունքն էր»[14]։

Կրոնական փոքրամասնությունների ազատություններ խմբագրել

1931 թվականի իսպանական սահմանադրությունը փորձում էր ազատություն ապահովել տարաբնույթ կրոնական կազմակերպությունների համար (բացի կաթոլիկներից), ինչպես նաև դադարեցնել հրեաների և բողոքականների հետապնդումներն ու նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքը[15]։ Սակայն, այդ ազատությունները սահմանափակվեցին իշխանության եկած Ֆրանցիսկո Ֆրանկոյի բռնատիրական վարչակարգի կողմից։ Ֆրանկոն կաթոլիկ եկեղեցուն շնորհեց Իսպանիայի պաշտոնական կրոնի կարգավիճակ և արգելեց այլ հարանվանությունների բողոքի ցույցերը[16]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Francisco J.Romero Salvado, Politics and Society in Spain 1898-1998 p.69
  2. Mary Vincent, University of Sheffield, review of Romero's Politics and Society in Spain 1898-1998 , 'Reviews in History' April 2000
  3. 3,0 3,1 3,2 Frances Lannon, p.20 the Spanish Civil War, 1936-1939 ISBN 978-1-84176-369-9
  4. Lannon, The Spanish Civil War 1936-1939 , Osprey 2002 p.18 ISBN 978-1-84176-369-9
  5. Anticlericalism Britannica Online Encyclopedia
  6. Torres Gutiérrez, Alejandro ,RELIGIOUS MINORITIES IN SPAIN.
  7. 7,0 7,1 7,2 Smith, Angel, Dictionary of Spain, p. 195, Rowman & Littlefield 2008
  8. Art. 27.
  9. 9,0 9,1 9,2 Payne, Stanley G. A History of Spain and Portugal, Vol. 2, Ch. 25, p. 632 (Print Edition: University of Wisconsin Press, 1973) (LIBRARY OF IBERIAN RESOURCES ONLINE Accessed May 30, 2007)
  10. Paz, Jose Antonio Souto Perspectives on religious freedom in Spain Արխիվացված 2010-11-16 Wayback Machine Brigham Young University Law Review January 1, 2001
  11. Dilectissima Nobis, 2
  12. Gil-Robles, No fue posible la paz, quoted in Mary Vincent Catholicism in the Second Spanish republic, p.182
  13. Stepan, Alfred,Arguing Comparative Politics, p. 221, Oxford University Press
  14. Martinez-Torron, Javier Freedom of religion in the case law of the Spanish Constitutional court Արխիվացված 2009-01-04 Wayback Machine Brigham Young University Law Review 2001
  15. Isidro González García, Los judíos y la Segunda República, 1931-1939
  16. Fuero de los españoles (1945) Art. 6.

Արտաքին հղումներ խմբագրել