Իսպանիայի հանրապետական աջ ազատական կուսակցություն

Իսպանիայի հանրապետական աջ ազատական կուսակցություն (իսպ.՝ Derecha Liberal Republicana, DLR), ազատական-պահպանողական, աջ կենտրոնամետ իսպանական կուսակցություն, որը հիմնադրվել է 1930 թվականին դինաստիական կուսակցությունների նախկին միապետականների կողմից։

Իսպանիայի հանրապետական աջ ազատական կուսակցություն
իսպ.՝ Derecha Liberal Republicana
Տեսակնախկին էություն
Երկիր Իսպանիա
ԱռաջնորդՆիսետո Ալկալա Տորես
Միգել Մաուրա
ՀիմնադիրՆիսետո Ալկալա Տորես
Հիմնադրված1930 թվական
Լուծարված1936 թվական
ԳաղափարախոսությունԱջ կենտրոնամետություն,
Հանրապետականիզմ,
Ազատական պահպանողականություն
ՇտաբԻսպանիա Մադրիդ

Պատմություն խմբագրել

Հանրապետական ազատական կուսակցությունը ստեղծվել է հայտնի քաղաքական գործիչ, նախկին միապետական և Ազատական կուսակցության հեղինակավոր գործիչ Նիսետո Ալկալա Տորեսի կողմից։ Շուտով նրան է միանում պահպանողականների խումբ, որի ղեկավարն էր մեկ այլ դինաստիական համարվող կուսակցության՝ Ազատական-պահպանողականների անդամ, դեռևս իսպանական Բուրբոնների ժամանակներից Իսպանիայի վարչապետի պաշտոնը հինգ անգամ զբաղեցրած Անտոնիո Մաուրայի որդի Միգել Մաուրան[1]։ 1930 թվականի օգոստոսի 17-ին, երբ Իսպանիան գտնվում էր իսպանական միապետության նկատմամբ չափազանց քիչ հասարակական վստահության ճգնաժամում, Ալկալա Սամորան և Միգել Մաուրան «Սան Սեբաստիանի համաձայնագրի» ստորագրողների շարքում էին, որի մասնակիցները՝ Իսպանիայի խոշորագույն հանրապետական կուսակցությունները, ձևավորեցին «Հանրապետական հեղափոխական կոմիտե», ինչն ըստ պատմաբանների դարձավ Ալֆոնսո XIII թագավորի միապետության ընդդիմության կարևորագույն իրադարձությունը[2] Возглавил комитет Нисето Алькала Самора.[3]: Թագավորին գահընկեց անելուց և Իսպանիայում երկրորդ հանրապետության հռչակումից հետո՝ 1931 թվականին «Հանրապետական հեղափոխական կոմիտեն» Երկրորդ հանրապետության առաջին ժամանակավոր կառավարությունը[4]։ Ինչպես կոմիտեի, այնպես էլ ժամանակավոր կառավարության ղեկավարումը ստանձնեց Ալկալա Սամորան։

Իսպանիայի երկրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ՝ 1931 թվականի հունիսի 28-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին աջ ազատականները մասնակցեցին հանրապետականների ու սոցիալիստների լայն կազմով միությամբ, որը միավորում էր աջ կենտրոնամետներից մինչև մարքսիստական ուժերի։ Նախընտրական քարոզչության ժամանակ Հանրապետական ազատական աջերն իրենց դրսևորեցին որպես չափավոր հանրապետական և կաթոլիկ կուսակցություն՝ դիմելով պահպանողական տրամադրված ընտրողներին, առաջին հերթին՝ աջերին ու միապետականներին։ Կուսակցությունն ամբողջ Իսպանիայում առաջադրեց 116 թեկնածուի, սակայն չկարողացավ հասնել լուրջ հաջողության։ Ձախողումը հիմնականում պայմանավորված էր իր քարոզչական արշավի կազմակերպման ձևից[5]։ Աջ ազատականները կարողացան նվաճել 25 մանդատ՝ զբաղեցնելով Հիմնադիր ժողովի ընտրությանը մասնակցածների թվում 6-րդ հորիզոնականը[6]։

1931 թվականի օգոստոսին կուսակցությունը փոխում է իր անվանումը՝ դառնալով «Առաջադեմ հանրապետական կուսակցություն» (իսպ.՝ Partido Republicano Progresista, PRP): Նոր սահմանադրության վերաբերյալ քննարկումների ժամանակ առաջադիմականները, ինչպես նաև Ալեսանդրո Լերուսի արմատականները ընդհանուր առմամբ պաշտպանեցին նախագիծը, որը առաջարկվել էր սահմանադրական հանձնաժողովի կողմից, սակայն հակակղերական տրամադրված ձախ հանրապետականների հետ ունեցած հակասությունների սրման պատճառով դուրս եկան հանրապետական-սոցիալիստական դաշինքից, ինչից հետո հոկտեմբերին Ալկալա Սամորան և Միգե Մաուրը հեռացան նաև կառավարության կազմից[7]։ Չնայած այդ ժամանակաշրջանում իսպանական քաղաքականությունում գերիշխող դիրք զբաղեցնող ձախերի հետ ունեցած հակասությունների՝ 1931 թվականի դեկտեմբերին հանրապետական սահմանադրության ընդունումից հետո Ալկալա Սամորան ընտրվեց Հանրապետության առաջին նախագահ։ Որոշ պատմաբանների կարծիքով այդպիսի ընտրությունը պայմանավորված էր կաթոլիկների ու միապետականների շարքերում գտնվող չափավոր աջերին երիտասարդ հանրապետության կողմը գրավելու ցանկությամբ[8][9]։

1932 թվականի հունվարին կուսակցությունում տեղի ունեցավ տրոհում։ Կուսակցության աջ թևը, որն ուներ 13 պատգամավոր, Միգել Մաուրայի գլխավորությամբ դուրս եկավ Առաջադիմական հանրապետական կուսակցությունից և հիմնեց Պահպանողական հանրապետական կուսակցությունը[10]։

1933 թվականին տեղի ունեցած Իսպանիայի խորհրդարանական ընտրությունները առաջադիմականների համար անհաջող էին։ Նրանք ընտրություններին մասնակցում էին արմատականների ու կենտրոնամետների հետ դաշինքով։ Կուսակցությանը հաջողվեց ստանալ ընդամենը պատգամավորական երեք մանդատ։ 1936 թվականին տեղի ունեցած Իսպանիայի Իսպանիայի խորհրդարանական ընտրություններ (1936)խորհրդարանական ընտրություններում, չնայած առաջադիմականները կարողացան ընդլայնել խորհրդարանում իրենց ներկայությունը երկու անգամ, այնուամենայնիվ վերջնականապես իրենց անվան շուրջ ձևավորեցին քիչ ազդեցիկ քաղաքական ուժի իմիջ։ Կուսակցությունը ընտրություններին մասնակցում էր Հանրապետական ազգային-կենտրոնամետ կուսակցության հետ դաշինքով։

Կուսակցությունն իր գործունեությունը դադարեցրեց 1936 թվականին սկսված Իսպանիայի քաղաքացիական պատերազմի սկզբին։

Ընտրությունների արդյունքներ խմբագրել

Ընտրություններ Մանդատներ Ծանոթագրություններ
Քանակ +/– %
Խորհրդարանական ընտրություններ 1931 25/470 առաջին մասնակցություն 5,32 Հանրապետականների և սոցիալիստների միություն դաշինքի կազմում
Խորհրդարանական ընտրություններ 1933 3/473 22 0,63 Արմատականների և կենտրոնամետների դաշինքի կազմում
Խորհրդարանական ընտրություններ 1936 6/473 3 1,27 Հանրապետական ազգային-կենտրոնամետ կուսակցության հետ դաշինքով
Աղբյուր՝ Historia Electoral[11]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Payne, 1995, էջ 42
  2. Paul Preston: Revolution and War in Spain, 1931-1939, p. 192. Routledge, 2002. Google Books
  3. Daniele Conversi: The Basques, the Catalans, and Spain: Alternative Routes to Nationalist Mobilisation, p. 38 Արխիվացված 2013-10-05 Wayback Machine. University of Nevada Press, 2000. Google Books
  4. Juliá, 2009, էջ 129
  5. Payne, 1993, էջ 49
  6. Gil, 2006, էջ 42
  7. Casanova, 2007, էջ 33
  8. Casanova, 2007, էջ 34
  9. Townson, 2002, էջեր 119-120
  10. Avilés Farré, 2002, էջ 333
  11. «Historia Electoral Español» (իսպաներեն). Historia electoral.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.

Գրականություն խմբագրել

  • Santos Juliá Díaz La Constitución de 1931. — Iustel (Madrid), 2009. — 519 с. ISBN 978-84-9890-083-5 (իսպ.)
  • Stanley G. Payne Spain's first democracy: the Second Republic, 1931-1936. — University of Wisconsin Press, 1993. — 477 с. (անգլ.) ISBN 978-0-299-13674-1
  • Julio Gil Pecharromán La Segunda República (1931-1936). — Biblioteca Nueva (Madrid), 2006. — 352 с. (իսպ.) ISBN 84-9742-536-7
  • Stanley G. Payne La primera democracia española: la Segunda República, 1931-1936. — Ed. Paidós Ibérica, 1995. — 464 с. (իսպ.) ISBN 978-84-4930-128-5
  • Julián Casanova República y Guerra Civil. Vol. 8 de la Historia de España, dirigida por Josep Fontana y Ramón Villares. — Crítica/Marcial Pons (Barcelona), 2007. — 544 с. (իսպ.) ISBN 978-84-8432-878-0
  • Nigel Townson La República que no pudo ser. La política de centro en España (1931-1936). — Taurus (Madrid), 2002. — 536 с. (իսպ.) ISBN 978-84-3060-487-6
  • Juan Avilés Farré, María Dolores Elizalde Pérez-Grueso, Susana Sueiro Seoane Historia política de España: 1875-1939. — ISTMO, 2002. — 472 с. (իսպ.) ISBN 978-84-7090-320-5