Իսպանական ֆալանգա (1977) (իսպ.՝ Falange Española de las JONS (1977)), իսպանական ծայրահեղ աջ ազգային սինդիկալիստական կուսակցություն։ Ձևավորվել է 1976 - 1977 թվականներին։ Կուսակցությունն իրենց ներկայացնում է որպես իսպանական Ֆալանգայի շարունակող։ Ժառանգել է Ժոզե Անտոնիո դե Ռիվերայի և Ռամիրո Ռամոսի գաղափարները։ Որպես կուսակցության գաղափարախոսթյուն Իսպանիայի ժամանակակից իրողությունների պայմաններում հարմարեցրել է իր նպատակներին 1930-ական թվականների ուղղափառ ֆալանգիզմը։

Իսպանական ֆալանգա (1977)
իսպ.՝ Falange Española de las JONS (1977)
Изображение логотипа
ՏեսակԻսպանիայի քաղաքական կուսակցություն
ԵրկիրԻսպանիա
ԱռաջնորդՆորբերտո Պիկո
Հիմնադրված1976/1977
ԳաղափարախոսությունՖալանգիզմ, ազգային սինդիկալիզմ
Քաղաքական հայացքծայրահեղ աջեր
ՕրհներգCara al Sol
ՇտաբՄադրիդ
Կայքfalange.es/contenido/
 Falange Española de las JONS (1976) Վիքիպահեստում

Պատմական ձևափոխություն խմբագրել

1933 -1976 թվականների միջև ընկած ժամանակահատվածում պատմական Իսպանական ֆալանգան վերապրել է մի շարք լուրջ ձևափոխություններ։ Սկզբնական շրջանում այն իրենից ներկայացնում էր որպես աջակողմյան ծայրահեղական կուսակցություն։ Այն նման էր Իտալական պայքարի միությանը և Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության սկզբնական ձևին՝ չնայած մերժում էր ֆաշիզմի «ամբոխավարության» և հակաքրիստոնեական գծերը։ Պրիմո դե Ռիվերայի ծայրահեղ ազգայնականությունը, կաթոլիկությունն ու հակակոմունիզմը համադրվում էր Լեդեսմա Ռամոսի ձախ ծայրահեղական, պոպուլիստական սինդիկալիզմին։ Այդ սինթեզում էր կայանում ֆալանգիզմի գաղափարախոսւոյթւոնը որպես եվրոպական ֆաշիզմի տարատեսակ։ Կուսակցության անվանումը 1934 թվականի մարտից ուներ բնութագրական բարդ կառուցվածք (Ֆալանգան ստեղծվել է 1933 թվականի մարտին)՝ «Իսպանական ֆալանգա և առաջխաղացման ազգային սինդիկալիստական խունտա» («Falange Española de las Juntas de Ofensiva Nacional-Sindicalista»)[1]:

1937 թվականի ապրիլին՝ քաղաքացիական պատերազմի թեժ ժամանակաշրջանում, կաուդիլիո Ֆրանկոն քաղաքական որոշում ընդունեց միավորել «Ֆալանգան» և «JONS»-ը պահպանողական-ավանդապաշների հետ։ Կուսակցությունը ստացավ «Իսպանական ավանդական-ազգային ֆալանգա և Ջոնս» («Falange Española Tradicionalista y de las JONS»): 1938 թվականից Ֆալանգան, որպես քաղաքական բաղկացուցիչ, ներառվեց Ազգային շարժման մեջ, որը հանդիսանում էր ֆրանկիստական համակարգի մաս։ Ֆալանգայի «ազգային ղեկավար» - առաջնորդ դարձավ անձամբ Ֆրանցիսկո Ֆրանկո։ Կուսակցությունը դրվել էր զինվորականների և կղերականների վերահսկողության ներքո։ Կուսակցության գաղափարախոսությունը ձեռք բերեց առավել պահպանողական գծեր՝ համադրվելով Ֆրանկոյի հայացքներին։ Այդ քայլին նպաստեց այն, որ Պրիմո դե Ռիվերան և Լեդեսմա Ռամոսը այդ ժամանակ արդեն զոհվել էին պատերազմի ժամանակ։

Ֆրանկոյի ղեկավարման ամբողջ ժամանակահատվածում հենց կուսակցական ֆալանգիստներն էին մնում վարչակարգի առավել արմատական թևը։ Այստեղ գեներացվում էին կորպորատիվ-սինդիկալիստական նախագծերը, այստեղից էին ծագում անմիջական գործողությունները։ Առավել արմատական ֆալանգիստները կաուդիլիոյին համարում էին «հեղափոխական գարնան դավաճան»[2] և նրան մեղադրեցին Խոսե Անտոնիոյի մահվան պատասխանատվությունը (ֆրանկիստական կողմը մերժեց հանրապետականների փոխանակման առաջարկը, ինչից հետո Ֆալանգայի հիմնադիրը գնդակահարվեց, և Ֆրանկոն մնաց անվիճելի առաջնորդը)։ Արմատական ծայրահեղական ֆալանգիզմը մարմնավորում էր, մասնավորապես, Մանուել Էդիլյաը՝ Խոսե Անտոնիոյի ուղիղ ժառանգորդը, ով ավելի ուժ Ֆրանկոյի կողմից հեռացվեց քաղաքական ասպարեզից։

Հետֆրանկիստական վերամիավորում խմբագրել

1975 թվականի նոյեմբերի 20-ին Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո և Ֆալանգայի ազատական-ժողովրդավարական փոփոխությունների սկզբից և ընդհանուր առմամբ Ազգային շարժումը դարձան վերափոխման արգելք։ 1976 թվականի աշնանից Սուարեսի կառավարությունը թագավորի համաձայնությամբ գործնականում դադարեցրեց կառույցի գործունեությունը։ Պաշտոնապես շարժումը լուծարվեց 1977 թվականի ապրիլին՝ կոմունիստական կուսակցության օրինականացումից մի քանի օր առաջ։

Արմատական ֆալանգիստները չընդունեցին իրադարձությունների այդպիսի ընթացքը և չճանաչեցին իրենց կուսակցության լուծարումը։ Իսպանիայում ձևավորվեց աջ ծայրահեղական, ուղղափառ ֆրանկիստական կազմակերպությունների կոնգլոմերատ, որի կենտրոնական դիրքը զբաղեցրեց Բլաս Պինյարի ղեկավարած «Նոր ուժը»։ Գործնականում 1975 թվականի վերջից սկսվեց Ֆալանգայի վերածնունդը։ Միաժամանակյա ձևավորվեցին մի քանի նախաձեռնողական խմբեր։

«Նեոֆալանգիզմի» առավել քաղաքական-կազմակերպչական ռեսուրսները տնօրինում էր Ռայմունդ Կուեստայի ժամանակների ակնառու ֆրանկիստական գործիչ , պատմական Ֆալանգայի հիմնադիրներից մեկը համարվող, Խոսե Անտոնիոյի մտերիմ ընկեր, 1938 - 1939 և 1948 - 1956 թվականներին կուսակցության գլխավոր քարտուղարը։ Որոշ ժամանակ նա մնաց որպես ֆրանկիստական «Բունկերի» ազդեցիկ գործիչ։ Հենց նա և նրա խումբը 1976 թվականին հայտարարեց պատմական անվանումը կրող կուսակցության ստեղծման մասին («Falange Española de las JONS», առանց ավանդական 1937-ը ավելացնելու)։ Միևնույն ժամանակ ֆալանգիստական երիտասարդության արմատական թևը Ֆերնանդես Կուեստային չճանաչեց առաջնորդ՝ նրան համարելով Խոսե Անտոնիոյի գաղափարներին դավաճանող և բռնապետ Ֆրանկոյի անգաղափար ստրուկ[3]։

Վերածնված Ֆալանգայի ֆորմալ գաղափարախոսույթունը հիմնվեց Խոսե Անտոնիայի սկզբնական գաղափարների վրա։ Նոր կազմակերպության կորիզը կազմեցին կուսակցական ապարատի նախկին և ֆրանկիստական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Ֆերնանդես Կուեստան և նրա համախոհները հայտարարեցին «1936 թվականի հուլիսի 18-ի սկզբունքներին» իրենց հավատարմությունը։ Այդ ամսաթիվը ոչ միայն խորհրդանշում էր «Cristo Rey»-ի՝ հակակոմունիստական «խաչակրաց արշավանքի» սկիզբը, այլ նաև վերաբերում էին մի ժամանակաշրջանի, երբ Ֆալանգան պահպանում էր իր սկզբնական սկզբունքները, իսկ Ֆրանցիսկո Ֆրանկոն և Պրիմո դե Ռիվերան միանշանակ հանդիսանում էին զինակիցներ։

Ֆրանկո և Խոսե Անտոնիո՝ հայտնի գործիչներ, միասնական մտքերով և ծառայությամբ, կաթոլիկ հավատքով և այն բանում, որ նրանք առաջարկում էին Իսպանիային։
Ռայմունդո Ֆերնանդես Կուեստա

Քաղաքական մարգինալացում խմբագրել

1970-ական թվականների երկրորդ կեսին ֆալանգիստները թևակողեցին քաղաքական բռնությունների փուլ։ Նրանք իրականացնում էին ահաբեկչական գործողություններ ընդդեմ կոմունիստների, ձախակողմյան հայացքներ ունեցողների և անջատողականների, կատարում էին փողոցային հարձակումներ։ Մասնավորապես, կուսակցությանն ուղղակի կերպով վերագրվում էր Ատոչի փողոցի գնդակահարությունը։ Կուսակցության ահաբեկչական - ջարդարար ակտիվությունը մասամբ փոխազդվում էր հասարակական պասիվ աջակցությամ։ Բացի այդ, ֆալանգիստներն իրականացնում էին միջոցառումներ, վարում էին ակտիվ քարոզչություն։

Ֆալանգան ընտրական քաղաքականության մեջ անկասկած պարտություն էր կրում։ 1977 թվականին անցկացված հֆալանգիստական բոլոր խմբավորումներին հաջողվեց հավաքել ձայների ընդամենը 0,21 %-ը։

Ֆրանկոյի 40-ամյա վարչակարգից հետո իսպանական ժողովրդի մեծամասնությունը չի ցանկանում սատարել մի կուսակցության, որը ասոցացվում է նախկին վարչակարգի հետ։
Sheelagh M. Ellwood, Paul Preston, Historia de la Falange

Ընտրություններում ձախողվելը տարանջատված ֆրանկիստական կազմավորումներին և կառույցներին ստիպեց միավորվել։ Համախմբող անձինք դարձան Պինյարը և Ֆերնանդես Կուեստան։ Միաժամանակ Ֆերնանդես Կուեստայի կուսակցությունը դատական գործընթացի միջոցով հասավ դատարանի բացառիկ որոշման, որով իրավունք ստացավ օգտագործել «FE de las JONS» հապավումը։ 1979 թվականին մրցակցող կառույցները միավորվեցին Ազգային միության դաշինքում և կարողացան 1979 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ազգային ժողովում ունենալ մեկ պատգամավոր՝ Բլաս Պինյարին։

1981 թվականի փետրվարին Ֆալանգան աջակցում էր 1981 թվականի փետրվարի 23-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձին, բայց, ինչպես «Նոր ուժը», ուղղակի մասնակցություն չունեցավ գործընթացներում։ Զինվորական խռովարարները չէին տեսնում լուրջ դաշնակիցների ի դեմս սակավաթիվ և քիչ ազդեցիկ կազմակերպությունների։

Ներքին պայքար խմբագրել

1982 թվականին խորհրդարանական ընտրություններում ծայրահեղ աջերը կրկին կրեցին ջախջախիչ պարտություն։ 9 ամիս անց Ֆերնանդես Կուեստան հեռացավ կուսակցության «ազգային ղեկավարի» պաշտոնից (մահացել է 1992 թվականի հուլիսին[4]): Նրան փոխարինման եկավ Դիեգո Օրիլլոն։ Այդ քայլը նշանակում էր Ֆալանգայի ծայրահեղացում և ֆրանկիստական ժառանգության որոշակի հեռացում։ Մարկես Օրիլլոն, ով հանդիսանում էր ֆրանկիստական երիտասարդության նախկին գործիչ, համարվում էր Մանուել Էդիլի գծի համախոհ[5]։ Սկսվեց ընդգծվել Պրիմո դե Ռիվերիի (1933ց - 1937) կուսակցության շարունակականությունը, ազգային - սինդիկալիստական գաղափարախոսության դրույթները։

Սակայն շեշտադրումների ձևափոխությունը չփոփոխեց կուսակցության մարգինալ դրությունը։ Միևնույն ժամանակ ուժեղացան ներքին հակամարտությունները։ Սուր հակասությունները ակնհայտ դարձան հատկապես 1990-ական թվականների երկրորդ կեսին։ 1995 - 1997 թվականներին 67-ամյա Մարկես Օրիլլոյի հակառակորդները «ազգային ղեկավար» կարգեցին 36-ամյա լրագրող Գուստավ Դելգատոյին՝ հիմնվելով ընթացակարգային խախտումների վրա (այդ իրավիճակն իրենից ներկայացնում էր սերունդների հակասությունը)։ Դիեգո Մարկեսի խումբը դիմեց դատարան։ Գուստավո Մորալեսը և նրա համախոհները տեղափոխվեցին Ֆալանգա կուսակցություն, որը ստեղծվել էր 1999 թվականին։ 2004 թվականին Մարկես Օրիլլոն նրա դեմ դատական հայց ներկայացրեց անվանման օգտագործման համար, բայց դատարանում հաջողություն չունեցավ։

Հասկանալեով իր սակավաթիվ շարքերի բաժանման անցանկալիությունը՝ ֆալանգիստները միավորման փորձեր ձեռնարկեցին։ Մի քանի խմբավորումների դաշինքը ստեղծվեց 2000 թվականին։ 2004 թվականի հակամարտության ժամանակ Մարկես Օրիլլոյի Ֆալանգայի կողմն անցավ Իսպանական անկախ ֆալանգան,Գալիցիական ֆալանգան և Գուստավո Մորալեսի կուսակցության մի քանի տեղական կազմակերպություններ։ Սակայն այդ հանգամանքը ընտրազանգվածի ընդլայման տեսանկյունից այդպես էլ չտվեց նշանակալի առաջընթաց։ 2008 թվականի խորհրդարանական ընտրություններում Ֆալանգան ստացավ 0,05 % ձայն։

Ժամանակակից ֆալանգա խմբագրել

2011 թվականի հունիսի 26-ին Դիեգո Մարկես Օրիլլոն լքեց կուսակցության ղեկավարի պաշտոնը (մահացել է 2014 թվականի մայիսին[6]): Նրան փոխարինման եկա Նորբերտո Պեդրո Սանաբրիան[7], ով մինչև 2004 թվականը եղել է «Անկախ ֆալանգայի» ղեկավարը։ 2012 թվականի սեպտեմբերի 19-ին Ֆալանգան միավորվեց ևս մեկ մեծ ծայրահեղ աջ գաղափարներ ունեցող «Mesa Nacional Falangista» խմբավորման հետ։

Կուսակցության ակտիվությունը ցածր է, բայց ժամանակ առ ժամանակ այն հանդես է գալիս հանրային հայտարարություններով։ 2009 թվականի մայիսի 26-ին Իսպանիայի Գերագույն դատարանը ընդունեց Ֆալանգայի հայցն ընդդեմ հայտնի ձախակողմյան հայացքներ ունեցող իրավաբան Բալտազար Գարսոնի։ Ֆալանգիստները Գարսոնին մեղադրում էին «ֆրանկիստական հանցանքների հետաքննության» հետ կապված սխալ գործողություններ կատարելու մեջ[8]։ Նույն թվականի աշնանը Ֆալանգան կազմակերպեց ինքնավարությունների դեմ և հակաանջատողական ցույցեր ի աջակցություն Իսպանիայի մկիասնության։ Նորբերտո Պիկոյի կուսակցությունը վճռականորեն սատարում էր 2012 թվականին տեղի ունեցող գործադուլային և հանրահավաքային շարժումները[9]։

Կուսակցությունը գաղափարապես վերափոխվել է դեպի «նեոֆալանգիզմի»՝ իսպանական ձախ պահպանողական նարոդնիկության՝ հիմնված ազգային-սինդիկալիստական վրա։ Ֆալանգան իրեն հակադրում է մարքսիզմին և ազատականությանը, հանդես է գալիս ընդդեմ բյուրոկրատիայի և ֆինանսական կապիտալի, բացասաբար է վերաբերվում եվրոինտեգրացիային։

Իսպանական ֆալանգան և JOSE-ն որևէ լուրջ ազդեցություն չունի Իսպանիայի քաղաքական հարթակում։ Այնուամենայնիվ, կուսակցության գոյությունն ունի գաղափարական-խորհրդանշական նշանակություն։ Կուսակցությունը ցուցադրում է դեպի 1930-ական թվականները գնացող աջ ծայրահեղական ավանդությաների ժողովրդավարական շարունակություն և դինամիկ զարգացում։

Հետաքրքիր դրվագներ խմբագրել

Ֆալանգա կուսակցության խորհրդանիշները ավանդական նշանների հետ միասին ներառում են ջինսե համազգեստային վերնաշապիկ, որը հանդիսանում է իսպանական աշխատավորական դասակարգի հագուստ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. История фашизма в Западной Европе. Внутренние и внешние факторы утверждения фашизма в Испании. Испанская фаланга в действии.(ռուս.)
  2. «Смена», С.-Петербург. 1 апреля 1999.(ռուս.)
  3. Стрелы Фаланги. Наследники. Արխիվացված 2016-03-13 Wayback Machine(ռուս.)
  4. Raimundo Fernández Cuesta muere a los 95 años.(իսպ.)
  5. hedillistas! «Аутентичная» Испанская Фаланга, «эдильизм» и «эдильисты».(չաշխատող հղում)(ռուս.)
  6. Video: Diego Márquez Horrillo — IN MEMORIAM.(իսպ.)
  7. Norberto Pico Sanabria, nuevo jefe nacional de FE de las JONS.(իսպ.)
  8. Los ancianos a los que Garzón quiere sentar en el banquillo.(իսպ.)
  9. Испания так и не смогла обойтись без кредитов Евросоюза. Արխիվացված 2014-04-13 Wayback Machine(ռուս.)