Բացել գլխավոր ցանկը

Իսպանական վերածնունդի նոր փուլը վերաբերում է XVI-րդ դարի երկրորդ կեսին։ XVI-րդ դարի կեսերին իսպանական աբսոլյուտիզմի առաջատար դերը վերացավ։ 1556թ․ գահի անցած Ֆիլիպ II-ը ձգտում էր Իսպանիան դարձնել կաթոլիզմի կենտրոն։ Սկսվեց ազատ մտածողների հետապնդումը։ Ազատ մտքի զարգացումը Իսպանիայում կասեցվեց։ Ինկվիզիցիան սկսեց հերևել առաջատար մարդկանց, բազմաթիվ պոետներ և գիտնականներ բանտարկվեցին, կախազան հանվեցին կամ ստիպված փախուստի դիմեցին։ Արքայական իշխանությունը խեղդում էր առաջատար միտքը,փիլիսոփայությունը,հրապարակախոսների ազատ միտքը։ Բայց նա չէր կարող արգելել իր ազգի ստեղծագործական եռանդը։ Զրկված լինելով հնարավորությունից ցուցաբերել իրեն փիլիսոփայության ու հրապարակախոսության մեջ, այդ եռանդը ելք գտավ արվեստի ու գրականության մեջ։ XVI-րդ դարի երկրորդ կեսից մինչ XVII-րդ դար Իսպանիան արվեստի ու գրականության ծաղկում ապրեց։Այդ դարաշրջանը ստացավ «Ոսկե Դար» անվանումը։ Իսպանական հումանիզմում տեղի է ունենում ներքին մասնատում։ Մի շարք պոետների և գրողների աշխարհիկ մտքերը հումանիզմի մասին հոսում էին կրոնական մտքերի հետ։ Բողոք իսպանական գրականության դեմ հաճախ կրոնական բնույթ էր կրում։ Մենք ի նկատի ունենք միստիկների ստեղծագործությունները, որոնք հանդես են գալիս եկեղեցու և մարդկային հոգին Աստծո հետ միախառնելու դեմ։ Տվյալ շրջանը իր հերթին բաժանվում է 2 փուլերի՝ XVI-րդ դարի երկրորդ կեսը և XVII-րդ դարի սկիզբը։ Առաջին փուլի համար, որին անվանում են Հասուն Վերածնունդի շրջան,բնորոշ է ինչպես լիրիկան, այնպես էլ էպիկական պոեզիայի ստեղծումը։ Պոեզիայում և արձակում կատարյալ մարդու կերպարը հանդես է գալիս ռոմանտիկ լուսավորությամբ, այն հակադրվում է իսպանական իրականության հետ։ Երկրորդ փուլում՝ ուշ վերածնունդի շրջանում, հիմանակն ժանրերն են դառնում ռեալիստական դրաման և վեպը։ Իսպանական գրականության հանճար Սերվանտեսը սկսել է իր ստեղծագործական ուղին ռոմանտիկայի հոգով։ Դրամատուրգիայի շրջանակներում նա կլասիցիզմի դիրքում էր։ Բայց շուտով նրա ստեղծագործությունների մեջ նկատվեց շրջադարձ դեպի ռեալիզմ։ Նրա «Դոն Կիխոտը» համարվում է ռեալիստական վեպի հիանալի օրինակ։Լոպե դե Վեգան ստեղծել է ազգային ռեալիստական կոմեդիան։ Ուշ Վերածննդի դարաշրջանը արտահայտված է մարդկային բնույթի ավելի խոր հակասությամբ։ Նրա հրաշալի ներկայացուցիչներ սերվանտեսն ու Լոպե դե Վեգան՝ մնալով հումանիստական հասկացությունների շրջանակներում, ցույց են տալիս մարդկային ձգտումների հակասությունները, ինչպես նաև պատկերացում են տալիս մարդկային բնույթի մասին, որը բնորոշ էր առաջատար հումանիստներին։ Իսպանական Վերածնության դարաշրջանի գրականությունը բավականաչափ հարուստ է նաև էպիկական մի այլ ժանրով։ Դա վեպն է, որը մինչև Սերվանտեսի հանդես գալը բավականին բարձ զարգացման էր հասել։ Բազմաթիվ ստեղծագործությունների մեջ, մինչև Սերվանտեսը, մենք հանդիպում ենք գլխավորապես երեք տիպի վեպերի՝ ասպետական, հովվերգական և այսպես կոչված պիկարոյական։ Ասպետական վեպը Արևմտյան Եվրոպայի ոչ մի երկրում այնքան երկարատև կյանք չունեցավ և այնպիսի դիմացկունություն ու կայունություն հանդես չբերեց, ինչպես Իսպանիայում։ Նրա ծաղկումը զուգադիպեց վերածնության դարաշրջանին։ Ասպետական վեպերի հետ միասին XVI-րդ դարում բավականին լայն տարածում գտավ նաև հովվերգական վեպը։ Դոն Կիխոտի գրադարանում հանդիպում ենք այդ վեպերից մի քանի նմուշների։ Հովվերգական վեպը Իսպանիայում ձևավորվեց իտալականի, գլխավորապես Սանատաձարոյի «Արկադիա»-ի ազդեցության տակ։ Թե՛ ասպետական և թե՛ հովվերգական վեպերի լայն տարածումն Իսպանիայում ուներ գլխավոր պատճառ․ դա կապված էր իսպանական միապետության վարած ռեակցիոն քաղաքականության հետ, որը խրախուսում էր կղերա-ֆեոդալական ռեակցիոն ուժերի և հենց դրանով դժվարացնում հումանիզմի զարգացումը ու հումանիստների պայքարը։ Պիկարոյական վեպը ասպետական և հովվերգական վեպերի ուղղակի հակադրությունն էր թե՛ իր գաղափարական բովանդակությամբ և թե՛ ստեղծագործական մեթոդով։ Դա ռեալիստական վեպի ձևավորման առաջին փուլն էր Իսպանիայում։ Այսպիսով,պիկարոյական վեպը նախապատրաստեց Սերվանտեսի և առհասարակ եվրոպական ռեալիստական վեպի առաջացումը։ Այդ վեպի տրադիցիաներին մենք հանդիպում ենք ոչ միայն Սերվանտեսի, այլև Դեֆոյի, Լեսաժի, Ֆիլդինգի և նույնիսկ Գյոթեի ստեղծագործություններում։ Իսպանական ինքնուրույն նովելի հիմնադիրը Սերվանտեսն էր։ Սերվանտեսը իսպանական ռեալիստական դրամատուրգիայի հիմնադիրներից մեկն է։ Իր գրական գործունեության բոլոր շրջաններում մա մեծ հետաքրքրություն է հանդես բերել թատրոնի և դրամատուրգիայի նկատմամբ։ XVI-րդ դարի ավարտին ձևավորվեց իսպանական ազգային դրամատուրգիան։Նրա հանճարեղ հիմնադիր ու խոշորագույն ներկայացուցչի՝ Լոպե դե Վեգայի ստեղծագործությունների մեջ հստակ նկատվում էին մի շարք խնդիրներ, որոնք մշակվել էին դրամատուրգիայի մեջ։ Լոպե դե Վեգայի հսկայական դրամատուրգիական ժառանգության մեջ մեծ տեղ էր գրավում սոցիալ-քաղաքական դրաման,որը գլխավորապես կենտրոնացված էր հայրենական և օտարերկրյա միապետական իշխանության պատմության խնդիրների վրա, ինչպես նաև ֆեոդալների ու ժողովրդի միջև հարաբերությունների վրա․ սիրո մասին կատակերգությունները, որոնք հաստատում էին բարձր ու վեհ զգացմունքի հաղթանակը դասակարգային ու պատրիարքա-ընտանեկան բարոյականության հանդեպ․ և վերջապես կրոնական պիեսները, որոնք ներկայացնում էին գլխավորապես հոգևորականության կյանքը։ Լոպե դե Վեգայի ու նրա անմիջական հետևորդների դրամատուրգիայում խիստ ժանրային սահմանափակում չկար պիեսների մեջ․ նրանք բոլորը գրվում էին բանաստեղծություններով և իրարից տարբերվում էին ռիթմերի բազմազանությամբ և նյութական բնորոշմամբ։ Իշխող դարձավ ինտրիգային կատագերկությունը արտաքին զարգացող գործողությամբ և ամենափոքր հոգեբանական շարժառիթներով։ Լոպե դե Վեգայի աշակերտները՝ յուրացնելով իրենց կողմից մշակված դրամատուրգիական պոեզիայի սկզբունքները, յուրաքանչյուրն իր տաղանդի չափով ինչ-որ նորություն բերեց ազգային դրամատուրգիական համակարգի մեջ։ Փոփոխություններն իրականացվում էին տարբեր ուղղություններով, հայտնվում էին պիեսների նոր ժանրային տեսակներ (օրինակ՝ հոգեբանական կատակերգություն կամ «կերպարների կատակերգություն», կրոն-փիլիսոփայական դրամաներ և այլն) , լայնանում էր պիեսներում նկարագրված իրականության ոլորտը, փոխվում էր դրամատուրգիական տեխնիկան ամբողջությամբ։ Դրա հետ մեկտեղ Լոպե դե Վեգայի դպրոցին պատկանող դրամատուրգների ստեղծագործություններում հաճախ նկատելի են դառնում զգալի գաղափարային փոփոխություններ, որոնք են Վերածննդյան աշխարհայացքի ճգնաժամայի գծերը, և նույնիսկ աշխարհընկալումը նրանց գործերի մեջ ավելի արտահայտիչ են դառնում։ Լոպե դե Վեգայի ամենատաղանդավոր ու յուրօրինակ հետևորդներից է Խուան Ռուիս դե Ալկարկո-ի- Մենդոսան ( Juan Ruiz de Alarcón y Mendoza, 1581-1639թթ․)։ Նրա 26 պիեսներից ամենահետաքրքիրները պատկանում են «կերպարների կատակերգության» խմբին ՝ «Կասկածելի իրականություն» , « Պատերն էլ ականջներ ունեն» և ուրիշներ։ Ալկարոնը խստորեն ներկայացնում է այդ թերությունները։ Դրա հետ մեկտեղ, ի տարբրություն վերածնունդի ներկայացուցիչների, որոնք պնդում էին, որ մարդն իր բնույթի մեջ է, դրամատուրգի կարծիքով, այդ թերության պատիժը։ Ալկարոնի վերաբերմունքը կերպարների նկատմամբ որպես ուժ, որը դրդում է մարդկանց որոշակի արարքների, կոնֆլիկտների առաջացման, արդյունքի հասնելու դառնում է նրա կատակերգությունների գեղարվեստական հնարավորությունների աղբյուրը։ Կատակերգության կենտրոնում է գտնվում հերոսը, որի բնավորությունը հիմքն է դառնում դրամատուրգիական գործողության։ Արդյունքում, անտրամաբանական կոմպոզիցիան, որը բնորոշ է Լոպե դե Վեգայի սիրո մասին կատակերգություններին, դառնում է խիստ տրամաբանական, որում յուրաքանչյուր նոր շրջադարձ զարգացման արդյունքում ստանում է հոգեբանական հիմնավորում հերոսի բնավորության մեջ։

ԾանոթագրություններԽմբագրել