Իսպանական[Ն 1] աստիճաններ (իտալ.՝ Scalinata di Trinità dei Monti), աստիճաններ Հռոմում, Իտալիայում, որոնք սկսվում են Իսպանական հրապարակից՝ վեր դեպի Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցի։

Իսպանական աստիճան
Տեսակmonumental staircase?, տեսարժան վայր և կառույց
Երկիր Իտալիա[1]
ՎարչատարածքՄունիսիպիո I[1] և Հռոմ
Մասն էԻսպանիայի հրապարակ
Ձևավորում1725
Քարտեզ
Քարտեզ
Իսպանական աստիճաններ
Իսպանական հրապարակը Հռոմում

Մոնումենտալ սանդղավանդակը կազմված է 135 աստիճաններից։ Այն կառուցվել է ֆրանսիացի դիվանագետ Էտիեն Գեֆֆեյի կտակած 20000 սկուդի լատին․՝ scudi միջոցներով։ 1723-1725 թվականներին այն կապում էր Բուրբոնների պալատը Իսպանական դիվանագիտական առաքելությունների դեսպանատունը, և Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցին, որը գտնվում էր Ֆրանսիայի Բուրբոն թագավորների հովանու ներքո։ Դրանք երկուսն էլ գտնվում են վերևում, իսկ Palazzo Monaldeschi Սուրբ Աթոռը գտնվում է ստորև։ Սանդղավանդակը նախագծել են ճարտարապետներ Ֆրանչեսկո դե Սանկտիսը և Ալեսանդրո Սպեկկին։ Ներկայումս «Իսպանական աստիճանները» ծաղկի շուկա է։ Թեև ըստ հռոմեական քաղաքային կանոնակարգի աստիճանների վրա արգելված է ճաշել, սակայն այն մշտապես լի է մարդկանցով։

Պատմություն խմբագրել

1717 թվականին անցկացվեց մրցույթ, որտեղ հաղթող ճանաչվեցին ճարտարապետներ Ֆրանչեսկո Դե Սանկտիսը[2] և Ալեսանդրո Սպեկկին։ 1580-ականների արխիվային նկարները ցույց են տալիս, որ Հռոմի Պապ Գրիգոր 13-րդին հետաքրքրում էր դեպի Ֆրանսիական եկեղեցին սանդուղք կառուցելու գաղափարը։ 1683 թվականին Գասպար վան Վիթթելի անտառապատ լանջին վերաբերող տեսակետը պահվեց Հռոմի Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում[3]։ Կարդինալ Մազարին ցուցաբերեց անձնական հետաքրքրություն նախագծի նկատմամբ,, որն արդեն ամրագրված է Գաֆֆիեի կտակով, և վստահեց այն իր գործակալին Հռոմում, որի ծրագիրը ներառում էր կանգնեցնել Լյուդովիկոս 17-րդ հուշարձանը, որն էլ վարկաբեկեց Կարդինալ Մազարիին։ Դա առաջացրեց իրարանցում պապական Հռոմում։ Մազարին մահացավ 1661 թվականին, Պապը՝ 1667 թվականին, և Գաֆֆիեի կամքը վիճարկվեց իր եղբորորդուն, որը պահանջեց կես մասը։ Այսպիսով նախագիծը հետաձգվեց, մինչև որ Կղեմես Ալբանի Հռոմի Պապը վերստին հետաքրքրվեց դրանով։ Շինարարական աշխատանքները տևեցին 1723-1725 թվականները։ Արքայի արձանից հրաժարվեցին, իսկ աստիճանների քանդակային ձևավորումները զուգորդվեցին պապական իշխանության արծիվ և թագ խորհրդանիշներով։ Լուծումն իրենից ներկայացնում էր կախովի այգիներով աստիճանների մի քանի գաղափարների միաձուլում[4]։ Իսպանական աստիճանները վերականգնվել են մի քանի անգամ, իսկ վերջերս՝ 1995 թվականին։

Իսպանական հրապարակ խմբագրել

 
Բարկաչչա շատրվան

Իսպանական հրապարակի մեջտեղում գտնվում է Բարկաչչա շատրվանը (իտլ. Fontana della Barcaccia), բառացի՝ «Անճոռնի նավակի շատրվան»։ Այն կառուցվել է 1627-1629 թվականներին Պիետրո Բերնինիի և իր որդի Լորենցո Բերնինիի կողմից։ Ըստ լեգենդի Ուրբանոս 7-րդ Պապը՝ տպավորված լինելով Տիբերի ջրհեղեղի բերած նավակով, կանգնեցրել է շատրվանը։ Հրապարակի աջ անկյունում գտնվում է անգլիացի գրող Ջոն Քիթսի տունը, որն այժմ թանգարան է։ Միևնույն կողմում գտնվում է կարդինալ Լորենցո Քիբո դե Մարիի պալատը, որը կառուցվել է Ֆաշիզմի ժամանակաշրջանի քաղաքի գլխավոր ճարտարապետ Մարչելո Պիաչենտինիի կողմից։

Մշակույթում խմբագրել

«Իսպանական աստիճանները» ամերիկյան ունկնդրին հայտնի դարձան 1953 թվականին ստեղծված «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմի (դերերում՝ Օդրի Հեփբերն և Գրեգորի Պեք) շնորհիվ։ «Տիկին Սթոունի հռոոմեական գարունը» ֆիլմում տիկնոջ բնակարանը նույնպես այնտեղ է, աջ կողմում։

Բերնարդո Բերտոլուչիի «Պաշարվածները»[5] ֆիլմի իրադարձությունները նույնպես տեղի են ունենում Աստիճանների կողքին գտնվող մի տանը։

«Տաղանդավոր պարոն Ռիփլի» ֆիլմում (գլխ. դերում՝ Մեթ Դեյմոն) ևս ցուցադրվում են աստիճանները։ «Refugee» ռոք խմբի «Credo» երգում հիշատակվում է դրանք.

I believe in constant pauses
Like a Roman holiday
And I often stop for air
As I climb the Spanish stairs.

Բոբ Դիլանի «When I Paint My Masterpiece» երգում, (ձայնագրված 1971 թվականին, Greatest Hits Vol. II ալբոմից), նշվում է և՛ Աստիճանների, և՛ Կոլիզեումի մասին։

Նորվեգացի երգիչ/երգահան Մորթեն Հարքեթը A-ha խմբից, գրել է մի երգ՝ «Spanish Steps» անունով 1995 թվականին, որը ներառված է նրա «Wild Seed» ալբոմում։

Մարք Քոհնի «Walk Through the World» երգում պարունակվում է From the Spanish Steps to the Liberty Bell, I know the angels have seen us տողերը։
Գայ Քլարքի «Dublin Blues» ալբոմում համանուն երգում նշվում են Աստիճանները՝ I loved you on the Spanish Steps / The day you said goodbye.
«Toto» ռոք խմբի «Mindfields» ալբոմն իր մեջ պարունակում է «Spanish Steps of Rome» երգը։
«Բոլորը սիրում են Ռեյմոնդին» անգլ.՝ Everybody Loves Raymond սիթքոմի մի էպիզոդում, որը հեռարձակվեց 2000 թվականի հոկտեմբերի 2-ին, Ռեյը, Դեբրան, Ֆրանկը և Մարիան մագլցում են Իսպանական աստիճաններով Հռոմում անցկացրած ընտանեկան արձակուրդի ժամանակ։

2005 թվականին Of A Revolution ռոք խմբի «Stories of a Stranger» ալբոմի «One Shot» երգում կան հետևյալ տողերը «Rome is burning, you can taste the embers / I am walking hard on Spanish Steps».

2008 թվականի հունվարի 16-ին իտալացի նկարիչ Գրացիանո Չեչինին լատին․՝ Graziano Cecchini հազարավոր բազմագույն պլաստիկ գնդակներ լցրեց Աստիճանների վրա։ Դրանով նա փորձում էր հրավիրել աշխարհի ուշադրությունը Մյանմայում ապրող Կարեններ ժողովուրդների վրա[6], և որպես իտալացի նկարիչների կենսակերպի դեմ ուղղված բողոք[7]։

2009 թվականի նոյեմբերի 9-ին մուլտիմեդիա միջոցառում տեղի ունեցավ Աստիճանների վրա ի հիշատակ Բեռլինի պատի տապալման (1989 թ.)։ Այն ներառում էր պատերի մոնտաժված մասերի նկարները։

Նշումներ խմբագրել

  1. Աստիճանի պաշտոնական անվանումը՝ Scalinata di Trinità dei Monti (այսինքն՝ Տրինիտա դեի Մոնտիի աստիճան), ոչ մի ընդհանրություն չունի Իսպանիայի հետ, սակայն ժողովրդի մեջ ամրակայվեց հենց «Իսպանական աստիճան» անվանումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Little is known of this architect, who was favoured by the French in the design process. De Sanctis' drawing was engraved by Girolamo Rossi in 1726 with a long dedication to Louis XV. (Gillies 1972:181f).
  3. Gillies 1972:181 and van Wittel's tempera, fig 3.
  4. The first such divided and symmetrical stairs were devised for the Belvedere Courtyard by Donato Bramante. Shaped and angled steps were introduced by Michelangelo in the vestibule to the Laurentian Library.
  5. Besieged
  6. "BBC NEWS - Also in the news - Officials unamused by Rome stunt".
  7. New York Times Coverage on the coloured ball cascade

Արտաքին հղումներ խմբագրել

http։//www.romeartlover.it/Vasi40.html
http։//www.italyguides.it/en/lazio/rome/squares-and-fountains/spanish-steps

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանական աստիճան» հոդվածին։