Իսմայիլ ալ-Ջազարի
Աբու ալ-Իզ իբն Իսմայիլ իբն ալ-Ռազազ ալ-Ջազարի ( արաբ․՝ أَبُو اَلْعِزِ بْنُ إسْماعِيلِ بْنُ الرزَّاز الجزريկամ պարզապես ալ-Ջազարի), մեխանիկ-գյուտարար, մաթեմատիկոս, Արթուկյան տոհմի հիմնած պետության իսլամական վերածննդի աստղագետ։ 1206 թվականին գրել է «Kitab fi marifat al-hiyal al-khandasiyya» (Հնարամիտ մեխանիկական սարքերի մասին գիտելիքների գիրք) տրակտատը, որտեղ նկարագրել է մոտ 50 մեխանիզմների կառուցվածքը, այդ թվում՝ ժամացույցների, համակցված, կոդավոր կողպեքների և ռոբոտների: Նրան բնորոշել են որպես «ռոբոտաշինության և ժամանակակից ճարտարագիտության հայր»[5]:
Իսմայիլ ալ-Ջազարի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1164[1][2] Ջեզիրե |
Մահացել է | 1206[1][2] Թուրքիա |
Քաղաքացիություն | Artuqids |
Դավանանք | իսլամ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, գյուտարար, գրող, ճարտարագետ, աստղագետ, ʿālim և gnomonist |
Գործունեության ոլորտ | ʿālim?, ավտոմատ[3] և մեքենաշինություն |
Տիրապետում է լեզուներին | արաբերեն[4] |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԱլ-Ջազարիի մասին տեղեկությունների մեծ մասը մեզ է հասել նրա սեփական տրակտատից։ Գիտնականի անունը ծագել է Միջագետքում գտնվող Ալ-Ջազիրա տեղանքի անունից։ Նա, ինչպես իր հայրը, ծառայել է որպես գլխավոր ինժեներ Արթուկյան տոհմի Դիարբեքիրի նստավայրում։ Ալ-Ջազարին հռչակվել է որպես արտասովոր մեխանիզմների գյուտարար, բայց «նրա հետաքրքրությունն ավելի շատ հակված էր դեպի արհեստագործական վարպետությունը, քան թե գործի տեխնոլոգիական կողմը», և նրա աշխատանքները «հիմնված էին փորձի ու սխալների, այլ ոչ թե տեսական հաշվարկների վրա»[6]:
Հնարամիտ մեխանիկական սարքերի մասին գիտելիքների գիրքն այդ օրերին տարածված էր, քանի որ այն բազմացվել էր բազմաթիվ օրինակներով և նկարագրում էր այն մեխանիզմները, որոնք Ալ-Ջազարին պատրաստել էր իր ձեռքերով: Դրանցից մի քանիսը հիմնված էին Ալ-Ջազարիի նախորդների ավելի վաղ աշխատանքների վրա. շատրվանների կառուցումը՝ Բանու Մուսա եղբայրների, մոմերով ժամացույցների ստեղծումը՝ Ալ-Սաղանիի, երաժշտական ավտոմատի ստեղծումը՝ Հիբաթ Ալլահ իբն ալ-Հուսեյնի: Ալ-Ջազարիի շատ այլ մեխանիզմներ եզակի են և չեն հիշատակվել ավելի վաղ շրջանի աղբյուրներում:
Մեխանիզմներ
խմբագրելՀենց Ալ-Ջազարին է հորինել այնպիսի կարևոր մեխանիկական մաս, ինչպիսին ծնկաձև լիսեռն է: Բացի այդ, նա նախագծել է փականային պոմպեր, ջուրամբարձ մեքենաներ, ջրային ժամացույցներ, շատրվաններ, երաժշտական ավտոմատներ: Լայն համբավ են ձեռք բերել հատկապես չորս մարդանման ռոբոտները, որոնց Ալ-Ջազարին նավ է նստեցրել և ստիպել է թմբուկ ու ծնծղա նվագել: Թագավորական խնջույքների ժամանակ նրանց սովորաբար դուրս էին բերում լիճ, և նրանք պարզ երաժշտություն էին նվագում։ Այդ սարքերում ներդրված համակարգերից մեկը առանձնացված տեղերում դրված փայտե տուփի մեջ տեղակայված սեղմակներ ու խցիկներ էր օգտագործում, որոնք հաջորդաբար գործարկում էին լծակները, իսկ վերջիններս էլ իրենց հերթին գործարկում էին հարվածային գործիքները: Ալ-Ջազարիին են պատկանում նաև այնպիսի տեխնոլոգիական նորամուծություններ, ինչպիսիք են՝ փայտի լամինատապատումը, մասշտաբային մոդելների օգտագործումը (գիտնականը դրանք պատրաստել է թղթից), կորունդ օգտագործելով՝ շարժական մասերի հղկումը, մետաղական դռները, կոդավորված, համակցված կողպեքները, կողմնացույցի հիբրիդը՝ ունիվերսալ արևային ժամացույցի հետ՝ կիրառելի աշխարհագրական ցանկացած լայնությունում, և այլն[7]:
Ցուցահանդես
խմբագրել2010 թվականի հունվարին բրիտանական «1001 գյուտ. բացահայտելով իսլամական ժառանգությունը մեր աշխարհում» ցուցահանդեսում ցուցադրվեց Ալ-Ջազարիի վեց մետրանոց ջրային ժամացույցի կրկնօրինակը, որը դարձավ միջոցառման գլխավոր գրավչությունը։
Նկարազարդումներ
խմբագրելԱլ-Ջազարին ինքն է կատարել իր գրքի գունավոր նկարազարդումները, որոնցում պատկերել է գյուտերի տեսքը կամ բացատրել դրանց գործելու սկզբունքը։
-
Ջուր բարձրացնելու մեխանիզմի դիագրամ Ալ-Ջազարիի գրքից
-
Փղի ժամացույց
-
Ամրոցային ժամացույց
-
Մոմային ժամացույց
-
Մեխանիկական երաժիշտներ
-
Սեղանի ավտոմատի նկարագրությունը
-
Ձեռք լվալու ավտոմատ
-
Շղթայական պոմպ
-
Սիրամարգի տեսքով շատրվան
Տես նաև
խմբագրել- Հերոն Ալեքսանդրիացի
- Իսլամական ոսկեդար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Artsy — 2009.
- ↑ 2,0 2,1 MAK (польск.)
- ↑ "The Elephant Clock", Folio from a Book of the Knowledge of Ingenious Mechanical Devices by al-Jazari — 1315.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Jorge Elices (30 July 2020). «Ismail al-Jazari, the Muslim inventor whom some call the 'Father of Robotics'». National Geographic. National Geographic Society. Վերցված է 17 February 2023-ին.
- ↑ Тиббетс, Дж. Р. (1975), «Review: Donald R. Hill, The Book of Knowledge of Ingenious Mechanical Devices (Kitab fi ma'rifat al-hiyal alhandasiyya), by Ibn al-Razzaz al-Jazari», Bulletin of the School of Oriental and African Studies, Университет Лондона, vol. 38, no. 1, էջեր 151–153 [152], doi:10.1017/S0041977X00047182
- ↑ How Islamic inventors changed the world #7 Արխիվացված 2008-05-17 Wayback Machine — The Independent, 11.03.2006.
Գրականություն
խմբագրել- Hill, Donald R. (2008) [1970-80]. «Al-jazarī, Badīʿ Al-zamān Abū'l-ʿizz Ismāʿīl Ibn Al-razzāz». Complete Dictionary of Scientific Biography. Encyclopedia.com.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ալ-Ջազարիի գիրքը(թուրքերեն)
- Ալ-Ջազարի, մեխանիկայի հանճարը Архивная копия վրա»(անգլերեն) MuslimHeritage.com կայքում
- Ալ-Ջազարիի և Թաքի Ալ-Դինի մեքենաները Архивная копия ում(անգլերեն) MuslimHeritage.com կայքում
- Advances in computer and information sciences: from Abacus to holonic agentsԱրխիվացված 2009-09-15 Wayback Machine Tuncer Ören, Professor Emeritus School of Information Technologies / Համակարգչային և տեղեկատվական գիտությունների առաջընթաց. Abacus-ից մինչև հոլոնիկ գործակալներ Архивная копия Tuncer Ören-ում, Տեղեկատվական տեխնոլոգիաների դպրոցի պատվավոր պրոֆեսոր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսմայիլ ալ-Ջազարի» հոդվածին։ |