Իսկական ճշմարտություն (դան․՝ Det er ganske vist!), դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը։ Գրվել է 1852 թվականին։

Իսկական ճշմարտություն
Det er ganske vist!
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Ժանրհեքիաթ
Բնօրինակ լեզուդանիերեն
Ստեղծման տարեթիվ1852

Սյուժե խմբագրել

Հեքիաթը պատմում է մի հավի մասին։ «Զարհուրելի՜ դեպք-զարհուրելի՜ դեպք», ճչում էր հավը, որ նստած էր հավաբնում։ Նա ապրում էր ո՛չ այնտեղ, որտեղ դեպք էր պատահել։ Դա քաղաքի մյուս ծայրի հավանոցում էր։ Նա այնպես էր պատմում, որ բոլոր հավերի փետուրները բիզ-բիզ էին կանգնել, իսկ աքաղաղի կատարը կծկվել էր։ Արևը մայր էր մտնում և բոլոր հավերն արդեն թառի վրա էին։ Մի հավ, որ ամեն ինչով հարգարժան հավ էր, բարձրանալով թառի վրա, սկսեց իրեն մաքրել ու փետուրները կարգի բերել։ Հանկարծ նրա մի փետուրը ընկավ։ Բայց նա ասաց, որ ինչքան մաքուր լինի, այնքան գեղեցիկ կլինի։ Եվ այդպես էլ քուն մտավ[1]։ Նրա կողքի հավը դեռ չէր քնել և շտապ այդ ամենը պատմեց մյուս հավին` ասելով, թե իբր մի հավ պատրաստ է իր բոլոր փետուրները փետրել, միայն թե գեղեցիկ լինի։ Հավերից վերև իր ամուսնու ու ձագերի հետ ապրում էր բուն, և քանի որ բվերը սուր լսողություն ունեն, հարևանուհու խոսքերից ոչ մեկը բաց չթողեցին։ Ու-հու՜, ու-հու՜ մայր բուն ու հարևանուհին բվվացին հարևան աղավնանոցի մոտ։ Նրանք այդ ամենը աղավնիներին պատմեցին։ Աղավնիներն էլ պատմեցին իրենց ներքևում նստած հավերին։ Երկու հավ իրենց փետուրները փետրել են, որ ավելի գեղեցիկ լինեն։ Արդեն արշալույս էր և աքլորն էլ սկսեց կանչել։ «Արթնացե՜ք,արթնացե՜ք երեք հավ զոհ են գնացել աքլորի սիրուն և փետրել իրենց բոլոր փետուրները։ Չեմ թաքցնի թող ամբողջ աշխարհն իմանա։ Թող իմանա՜», աղմկում էին թռչունները։ Աղմկեցին չղջիկները, հավերն ու աքլորները։ Դա փոխանցվեց բակից բակ, հավանոցից հավանոց ու վերջապես հասավ այնտեղ, որտեղից սկսվել էր։ Բոլորը պատմում էին` իբր թե հինգ հավ իրենց փետուրները փետրել են, որ ավելի գեղեցիկ լինեն և մեկը մեկին կտցահարելով սպանել են միմյանց։ Այն հավը, որից փետուր էր ընկել, իհարկե չգիտեր, որ դա իրենից է սկսվել։ Նա մյուս հավերին ասում էր, որ պետք է այդ լուրը տարածվի ամբողջ աշխարհով մեկ, որպեսզի այդ հավերը և նրանց ամբողջ տոհմը խայտառակվեն։ Ահա մի իսկական ճշմարտություն, թե ինչպես մի փոքրիկ փետուրը հեշտությամբ հինգ հավ է դառնում[2]։

Կերպարներ խմբագրել

  • Հավեր
  • Բվեր
  • Աղավնիներ
  • Աքլորներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ք. Անդերսեն, Հեքիաթներ, Երևան, 2015, էջ 239
  2. Նույն տեղում, էջ 241

Արտաքին հղումներ խմբագրել