Իսլամական արվեստի թանգարան (Երուսաղեմ)

Իսլամական արվեստի թանգարան (նախկինում հայտնի է եղել որպես Իսլամական արվեստի Լ. Ա. Մեյերի ինստիտուտ) (եբրայերեն՝ מוזיאון ל. א. מאיר לאמנות האסלאם‎, արաբ․՝ معهد ل. أ. مئير للفن الإسلامي‎‎), թանգարան Երուսաղեմում։ Հիմնադրվել է 1974 թվականին։ Գտնվում է Կատամոն շրջանում, Երուսաղեմի թատրոնի ճանապարհին։ Թանգարանում ներկայացված իսլամական խեցեղեն, տեքստիլ գործվածքներ, ոսկերչական իրեր, ծիսակատարությունների և իսլամական մշակութային արտեֆակտներ։ Թանգարանը չպետք է շփոթել Երուսաղեմի իսլամական թանգարանի հետ։

Իսլամական արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ և թանգարան
Երկիր Իսրայել
ՏեղագրությունԵրուսաղեմ
Հիմնադրվել է1974
ՀիմնադիրVera Salomons?
Կայքislamicart.co.il
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը 1959 թվականին մահացած իսլամական արվեստի գիտակ, Երուսաղեմի հրեական համալսարանի ռեկտոր Լեո Արյե Մայերի հիշատակին, հիմնադրել է սըր Դավիդ Լիոնել Սողոմոնի դուստրը` Վերա Բրայս Սողոմոնը[1]։ Թանգարանն ունի ժամանակագրական կարգով ներկայացված 9 ցուցասրահ, որոնք բացահայտում են իսլամական քաղաքակրթության հավատալիքներն ու արվեստը։ Բացի Մեյերի անձնական հավաքածուն, թանգարանում ներկայացված են նաև անտիկ շախմատային նմուշներ, դոմինո և խաղային քարտեր, դաշույններ, սրեր, սաղավարտներ, տեքստիլ, ոսկերչական իրեր, իսլամական երկրներում արտադրված ապակե տարաներ, խեցեղեն և մետաղյա իրեր Իսպանիայից մինչև Հնդկաստան։ Իսլամական գորգերի հավաքածուն ավելացվել է 1999 թվականին[2]։

Ժամացույցի հազվագյուտ հավաքածու խմբագրել

Թանգարանի ցուցասրահներից մեկում ներկայացված է Դավիդ Սողոմոնի ժամացույցը և հավաքածուն։ Սողոմոնը Լոնդոնի առաջին հրեա լորդ քաղաքապետի եղբորորդին էր[3]։

1983 թ. հափշտակություն խմբագրել

1983 թվականի ապրիլի 15-ին թանգարանից գողացել են մոտ 200 ցուցանմուշներ, այդ թվում՝ նկարներ և տասնյակ հազվագյուտ ժամացույցներ։ Գողացված ժամացույցների շարքում էր «Մարի Անտուանետ» ժամացույցը, այսպես կոչված «Մոնա Լիզա» ժամացույցների շարքից և ֆրանսիացի-շվեյցարացի ժամագործ Աբրահամ Լուի Բրեգեի ստեղծած ժամացույցի հավաքածուն Մարի Անտուանետը, հավաքածուն գնահատվել է 30 միլիոն դոլար։ Այն եղել է Breguet ժամացույցի հավաքածուի մաս։ Այն թանգարանին է նվիրաբերել Դավիդ Լիոնել Սողոմոնի դուստրը, որը Breguet-ի առաջատար մասնագետներից է։

Գողության դեպքը չի բացահայտվել ավելի քան 20 տարի։ 2006 թվականի օգոստոսին թելավիվցի անտիկ գնահատող դիմեց թանգարանին և տեղեկացրեց, որ գողացված որոշ նյութեր պահվում են թելավիվցի մի փաստաբանի մոտ, որի պատվիրատուն դրանք ժառանգել էր իր մահացած ամուսնուց, որը ցանկանում էր դրանք հետ վաճառել թանգարանին։ Նախնական պահանջվող գումարը կազմել է 2 միլիոն ԱՄՆ դոլար (գործի համար ներկայացված պարգևի արժեքը), սակայն բանակցությունների արդյունքում այն հասել է մինչև 35000 ԱՄՆ դոլարի։ Վերադարձված նմուշների շարքում էին «Մարի Անտուանետը» և արժեքավոր «Sympathique» ժամացույցը (Breguet-ի արտադրանք)։ Հետագայում Իսրայելի մեծածախ վաճառքի խանութի խուզարկման արդյունքում հայտնաբերվեցին անկիզելի պահարաններ, որոնք պատկանել են Նա'աման Օյլերին Իսրայելում, Գերմանիայում, Նիդեռլանդներում և ԱՄՆ-ում։ Ոստիկանությունը նույնականացրել է հաճախորդին իբրև Նիլի Շամրատ, հայրենիքից վտարված իսրայելցի, որը 2003 թվականին ամուսնացել է Դիլլերի հետ։ Նա ոստիկանությանը հայտնել է, որ 2004 թվականին, մահից առաջ ամուսինը խոստովանել և խորհուրդ է տվել վաճառել հավաքածուն։ Շամրաթը ձերբակալվել է 2008 թվականի մայիսին, երբ իսրայելցի և ամերիկացի քննիչների կողմից տանը կատարված որոնումից հետո հայտնաբերվեցին գողացված մի քանի ժամացույցներ, 18-րդ դարի հազվագյուտ գեղանկարներ և կատալոգներ, որտեղ նշված են ժամացույցների և արտադրողների անունները։

2010 թվականի ապրիլի 3-ին Շամրաթը դատապարտվել է 300 ժամյա համայնքային ծառայության և հինգ տարվա ազատազրկման գողացված գույքի համար[4][5]։

 
Թանգարանի եռալեզու նշանը

Ժամանակակից արաբական արվեստ խմբագրել

2008 թվականին թանգարանում բացվել է ժամանակակից արաբական արվեստի ցուցահանդես, Իսրայելի թանգարանում առաջին արաբական արվեստի ցուցադրությունը[6]։ Ցուցահանդեսին մասնակցել են 13 արաբ արվեստագետներ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Jerusalem museums»։ Արխիվացված է օրիգինալից 2008-01-06-ին։ Վերցված է 2018-12-07 
  2. Frommer's review of L.A. Mayer Museum of Islamic Art
  3. Horomundi
  4. «Widow of Man Behind Fabled Watch Robbery Convicted in U.S. Court.»։ Haaretz։ 2010-04-03։ Վերցված է 2017-04-24 
  5. «43 rare clocks stolen from Israel found in France.»։ 2010-04-03։ Վերցված է 2010-09-10 
  6. «First show of Arab contemporary art in Israeli museum»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2018-12-07 
  7. Between two cultures, The Forward

Արտաքին հղումներ խմբագրել