Իսիդոր Միլեթացի
Իսիդոր Միլեթացի (հին հունարեն՝ Ἰσίδωρος ὁ Μιλήσιος; 442 Միլեթ, Բյուզանդիա - 537) — բյուզանդական մաթեմատիկոս և ճարտարապետ։
Իսիդոր Միլեթացի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 442 Միլեթ, Բյուզանդական կայսրություն |
Մահացել է | 537 |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հույն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ֆիզիկոս և ճարտարապետ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 442 թվականին Բյուզանդիայի մաս կազմող Հոնիա պատմական երկրամասի Միլեթ քաղաքում։ 532-537 թվականներին, Հուստինիանոս I-ի հրամանով Անթեմիուս Թրալեսցու հետ միասին կառուցել է Սուրբ Սոֆիայի տաճարը[1]։
ԱշխատանքներԽմբագրել
Իսիդորը հնարել էր մի գործիք պարաբոլի անընդհատ գծագրության համար, որի օգնությամբ լուծեց Խորանարդի կրկնապատկման խնդիրը։ Այդ գործիքը, ըստ Եվդոկիա Ասկալանցու, համապատասխանում էր հունական «λ» տառին։ Իսիդորյան դպրոցից դուրս է եկել այսպես կոչված «XV գիրք „Սկզբունքներ“», որովհետև այդ գրքի կազմողը Իսիդորին համարում է իր ուսուցիչը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Իսիդոր Միլեթացի»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
ԳրականությունԽմբագրել
- Միշել Շալ. Պատմական ակնարկ երկրաչափական մեթոդների ծագման և զարգացման Գլուխ 1, § 45. Մ., 1883.