Իսելին Լյոքեն Սոլհեյմ (նորվ.՝ Iselin Løken Solheim, հունիսի 20, 1990(1990-06-20)[1], Նորվեգիա), նորվեգացի երգչուհի և երգերի հեղինակ։ Հիմնականում հանդես է գալիս փոփ ժանրում՝ ֆոլքի և էլեկտրոնային երաժշտության տարրերով[2]։ Մեծ ճանաչում ձեռք բերեց «Faded» և «Sing Me to Sleep» երգերի կատարումից հետո, որոնց հեղինակն էր նորվեգացի պրոդյուսեր Ալան Ուոքերը։

Իսելին Սոլհեյմ
Ծնվել էհունիսի 20, 1990(1990-06-20)[1] (33 տարեկան)
Նորվեգիա
Երկիր Նորվեգիա
Ժանրերփոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող և երգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունԼիվերպուլի Կատարողական արվեստի ինստիտուտ

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Իսելին Սոլհեյմը ծնվել է նորվեգական Նյոուսթդալ կոմունայում՝ 1990 թվականի հունիսիս 20-ին։ Երգել սկսել է վաղ տարիքից[3][4]։ 2007 թվականին մասնակցել է նորվեգական «Pop Idol» երգի մրցույթի, որտեղ մտնում է թոփ-40-ի կազմի մեջ[5]։ 2009 թվականին, ավագ դպրոցն ավարտելուց հետո, երգչուհին մեկնում է Սաննեֆյորդ, որտեղ սկսում է զբաղվել երաժշտությամբ, իսկ դրանից հետո սկսում է գրել սեփական երգերը։ 2010 թվականին մեկնում է Միացյալ Թագավորություն և ընդունվում Լիվերպուլի Թատերական արվեստի ինստիտուտը[6][7]։ Վերադառնալով Անգլիայից՝ Սոլհեյմը պայմանագիր է ստորագրում «Bisi Music» ստուդիայի հետ և թողարկում իր դեբյուտային ալբոմը՝ «What’s Happening»: Այն ընտրվել է «շաբաթվա երգ» նորվեգական «Radio Norge» ազգային ռադիոյի կողմից[8]։ Սկանդինավյան «The Wizard of Us»[9][10] մրցույթին Իսելինը բարձր հորիզոնականներ է գրավում։

Իսելին Սոլհեյմին մեծ ճանաչում է բերում նորվեգացի պրոդյուսեր Ալան Ուոքերի հետ համագործակցությունը։ Վերջինիս կողմից ստեղծված «Faded» և «Sing Me to Sleep»[11][12] երգերը Իսելինին դարձնում են աշխարհահռչակ։ Այս երգերը Նորվեգիայի[13][14] և այլ երկրների[10] հիթ-շքերթներում զբաղեցնում են առաջին հորիզոնականները։

Այսօր երգչուհին ապրում և ստեղծագործում է Օսլոյում[15]։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

Սոլո խմբագրել

Տարեթիվ Անվանում
2012 «What’s Happening»
2013 «The Wizard of Us»
«Oracle»
2015 «Giants»
2016 «Listen»

Դուետներ խմբագրել

Տարեթիվ Անվանում Ալբոմ
2013 «Usynlig»

(Cir.Cuz feat. Iselin Solheim)

Vi Er Cir.Cuz
2017 «Giants»

(Lotus with Montis featuring Iselin Solheim)

Չի մտնում ոչ մի ալբոմի կազմի մեջ

Այլ երգեր խմբագրել

Տարեթիվ Անվանում
2010 «Coloured Sky»
2012 «Crazy Town»

(Jesper Borgen)

Համագործակցություն խմբագրել

Տարեթիվ Անվանում Արտիստ Դեր
2015 «Engel»[16] Per O. Noss Բեկ-վոկալ
2015 «Faded» Ալան Ուոքեր Основной вокал
2016 «Sing Me to Sleep»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. NRK. «Dette er stemma bak låten som toppar listene». NRK (նորվեգերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. «Iselin Solheim - Bio, Facts, Family | Famous Birthdays». Famous Birthdays. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
  4. https://www.song365mp3.com/artist/iselin-solheim-83019.html(չաշխատող հղում)
  5. «HISS!G | Musikkmagasin». 2017 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. AS, TV 2. «Iselin (25) ville gi opp drømmen - nå har hun blitt streamet 340 millioner ganger». TV 2 (նորվեգերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. «NRK P3 Urørt» (անգլերեն). urort.p3.no. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  8. «NRK P3 Urørt» (անգլերեն). urort.p3.no. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  9. Hilde Wahl (2013 թ․ հուլիսի 14). «Iselin Solheim - THE WIZARD OF US (official video from Bisi Music)». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  10. 10,0 10,1 «Alan Walker - Biography | Billboard» (անգլերեն). www.billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  11. «Alan Walker Feauturing Iselin Solheim - Compare My Radio». comparemyradio.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
  12. «Alan Walker (Ft. Iselin Solheim) – Faded» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
  13. Steffen Hung. «norwegiancharts.com - Alan Walker - Sing Me To Sleep». www.norwegiancharts.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  14. Steffen Hung. «norwegiancharts.com - Alan Walker - Faded». www.norwegiancharts.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  15. «Iselin Solheim, Oslo, telefonnummer, adresse, kontaktinformasjon - Gule Sider» (նորվեգերեն). www.gulesider.no. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
  16. «Per O Noss - Redningsmann» (անգլերեն). Discogs. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել