Իսահակ դը Բենսերադ

ֆրանսիացի գրող

Իսահակ դը Բենսերադ (նոյեմբերի 5, 1613(1613-11-05)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն և Լիոն լա Ֆորե - հոկտեմբերի 10, 1691(1691-10-10)[1][2], Ժանտիլի, arrondissement of L'Haÿ-les-Roses, Վալ-դը-Մարն, Իլ-դը-Ֆրանս), ֆրանսիացի պոետ Լյուդովիկոս XIV պալատում[4], դրամատուրգ: Նրբակերտ գրականության դարաշրջանի պոետ, Րամբույեյի հյուրանոցի հասարակության սիրահար, զվարճալի սոնետների և ռոնդոների հեղինակ, ողբերգությունների և գեղեցիկ լիբրետոներ (բանաստեղծություններում) էր գրում բալետների համար[5]:

Իսահակ դը Բենսերադ
ֆր.՝ Isaac de Benserade
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 5, 1613(1613-11-05)[1][2][3]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն կամ Լիոն լա Ֆորե
Մահացել էհոկտեմբերի 10, 1691(1691-10-10)[1][2] (77 տարեկան)
Մահվան վայրԺանտիլի, arrondissement of L'Haÿ-les-Roses, Վալ-դը-Մարն, Իլ-դը-Ֆրանս
ՔաղաքացիությունRoyal Standard of the King of France.svg Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունբանաստեղծ, պարուսույց, դրամատուրգ, գրող և լիբրետիստ
Զբաղեցրած պաշտոններseat 7 of the Académie française?
ԱնդամությունՖրանսիական ակադեմիա
Ստորագրություն
Isaac de BenseradeSignature.jpg
Isaac de Benserade Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Նորմանդիայում: Պատանեկության շրջանում Իսահակ դե Բենսերադը սկսեց աստվածաբանություն ուսումնասիրել Սորբոնում: Ճանաչում ձեռք բերեց վերամբարձ ոճով գրած բանաստեղծություններով, որոնց մեծ մասը էրոտիկ ովանդակություն ունեին[4]: Սկսեց հետաքրքրվել թատրոնով, և 1636 թվականին Բուրգունդյան հյուրանոցում ներակայացված «Կլեոպատրա» ողբերգության հաջողությունը նրան ստիպեց հրաժարվել եկեղեցական կարիերան շարունակելու մտքից: Երկար ժամանակ Բենսերադը համագործակցելով կոմպոզիտոր Լամբերի, այնուհետև նաև Լյուլլի հետ, ստեղծեց 23 պալատական բալետ: Հասուն տարիքում գրել է դիդակտիկ ռոնդոներ և առակներ: 1674 թվականից Բենսերադը Ֆրանսիական ակադեմիայի անդամ է[4]: Նրա ժառանգությունը ներառում է էպիգրամաներ, սոնետներ, գովերգեր, ռոնդո, էնիգմաներ Օվիդիուսի «Կերպարանափոխություն» (1676) պոեմի և Եզոպոս առակի (1678) թեմաներով գրել է ողբերգություններ և կատակերգություններ, այդ թվում «Iphis et Iante»

ՀրատարակությունԽմբագրել

 
Բենսերադի հայրական տունը
  • «Երկերի ժողովածու» («Oeuvres», 2 հ., 1697)[5]

ՀիշողությունԽմբագրել

Վլադիսլավ Խոդասևիչը Բենսերադին է նվիրել իր կատակ բանաստեղծություններից մեկը 1935 թ. («…Օ՜ ընկերներ, Երկու ժամ անդադար, կրկնում եմ Բենսերադի անունը…»)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 «Бенсерад»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  5. 5,0 5,1 Бенсерад // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.