Իսահակ Ռաբինովիչ
Իսահակ Մոիսեևիչ Ռաբինովիչ (ռուս.՝ Исаа́к Моисе́евич Рабино́вич, հունվարի 11 (23), 1886, Մոգիլյով, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 28, 1977), շինարարական մեխանիկայի բնագավառի սովետական գիտնական։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1946), սոցիալիստական աշխատանքի հերոս (1966), գեներալ-մայոր-ինժեներ (1943)։
Իսահակ Ռաբինովիչ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11 (23), 1886 Մոգիլյով, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 28, 1977 (91 տարեկան) |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ակադեմիկոս և տեխնիկ |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտ և Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիա |
Գործունեության ոլորտ | շինարարական մեխանիկա և Q12056355?[2] |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան |
Կոչում | Q4516937? և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] |
Պարգևներ |
Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1918)։ Ռազմաինժեներական ակադեմիայի (1932 թվականից) և Մոսկվայի Վ․ Վ․ Կույբիշեի անվ․ ինժեներաշինարարական ինստիտուտի (1933 թվականից) պրոֆեսոր։ Աշխատությունները վերաբերում են շինարարական մեխանիկայում կինեմատիկական մեթոդի մշակ մանը, ստատիկորեն չորոշվող բարդ հա մակարգերի հաշվարկի արդյունավետ մեթոդների և վանտային ֆերմաների տեսության ստեղծմանը, կառույցների դինամիկայի և ամրության բնագավառում հետազոտություններին։ Հեղինակ է ձողային համակարգերի շինարարական մեխանիկայի դասընթացների։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Рабинович Исаак Моисеевич (учёный) // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Czech National Authority Database
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 556)։ |