Իսաբել Դիաս Այուսո
Իսաբել Նատիվիդադ Դիաս Այուսո (իսպ.՝ Isabel Natividad Díaz Ayuso, հոկտեմբերի 17, 1978[3][4][5][…], Մադրիդ, Իսպանիա[3][4][5]), իսպանացի քաղաքական և պետական գործիչ, Իսպանիայի ժողովրդական կուսակցության անդամ։ Մադրիդի ինքնավար համայնքի կառավարության նախագահ և հաղորդակցության հարցերով փոխքարտուղար, կուսակցության տարածաշրջանային բաժանմունքի մամուլի քարտուղար։
Իսաբել Դիաս Այուսո իսպ.՝ Isabel Díaz Ayuso | |
Կուսակցություն՝ | Ժողովրդական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և communications adviser |
Դավանանք | կաթոլիկություն[2] |
Ծննդյան օր | հոկտեմբերի 17, 1978[3][4][5][…] (45 տարեկան) |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա[3][4][5] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ի ծնե անուն | իսպ.՝ Isabel Natividad Díaz Ayuso |
Կենսագրություն խմբագրել
Իսաբել Դիաս Այուսոն ծնվել է 1978 թվականի հոկտեմբերի 17-ին մադրիդյան Չամբերի շրջանում. նրա ծնողները աշխատել են բժշկական և օրթոպեդիկ ապրանքների վաճառքի ոլորտում։ Ավարտել է Մադրիդի Կոմպլուտենսեի համալսարանի լրագրության ֆակուլտետը և ունի քաղաքական հաղորդակցության և արձանագրության ոլորտում գործարար վարչարարության մագիստրոսի աստիճան։ 2005 թվականին Ժողովրդական կուսակցության անդամ է դարձել, 2006 թվականին աշխատանքի է անցել Մադրիդի շրջանային կառավարության արդարադատության և ներքին գործերի հարցերով խորհրդական Ալֆրեդո Պրադայի մամուլի բաժնում և ձեռք բերել կառավարության նախագահ Էսփերանսա Ագիրրեի վստահությունը։ Դիաս Այուսոն պատասխանատու էր առցանց հաղորդակցության համար, մասնավորապես, 2015 թվականին Քրիստինա Սիֆուենտեսի ընտրական ընկերությունում ։
2011 թվականին մասնակցել է Մադրիդի ասաբլեայի ընտրություններին, սակայն չի անցել ցուցակով և դարձել է IX գումարման տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր՝ պատգամավոր Էնգրասիա Իդալգոյի հրաժարականից հետո։ Վերընտրվել է 2015 թվականի տարածաշրջանային խորհրդարանական ընտրություններում։ Մադրիդի X գումարման վեհաժողովում զբաղեցրել է խորհրդարանական խմբի մամուլի քարտուղարի պաշտոնը, վայր է դրել լիազորությունները խորհրդարանում՝ տարածաշրջանային կառավարության նախագահի աշխատակազմում խորհրդականի տեղակալ նշանակվելուց հետո։
2019 թվականի հունվարի 11-ին, կուսակցության նախագահ Պաբլո Կասադոյի նշանակումից հետո, Իսաբել Դիաս Այուսոն 2019 թվականին գլխավորել է կուսակցական ցուցակը Մադրիդի վեհաժողովի ընտրություններում և դրանով դարձել Մադրիդի ինքնավար հանրակցության կառավարության նախագահի թեկնածու։ 2019 թվականի մայիսի 26-ի ընտրություններում Ժողովրդական կուսակցությունը հավաքել է ձայների 22,23 տոկոսը և ստացել 30 տեղ Մադրիդի վեհաժողովում՝ զբաղեցնելով երկրորդ տեղը Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունից հետո։ Մադրիդի վեհաժողովի նախագահ Խուան Տրինիդադի կառավարության նախագահի պաշտոնում առաջարկել է Իսաբել Դիաս Այուսոյի թեկնածությունը։ Տարածաշրջանային խորհրդարանում կայացած քվեարկության ժամանակ Իսաբել Դիաս Այուսոն Ժողովրդական կուսակցության, «Քաղաքացիներ - Քաղաքացիական կուսակցություն» և «Ձայն» կուսակցությունների աջակցությամբ ստացել է 68 «կողմ» և 64 «դեմ» ձայներ[6]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.abc.es/espana/madrid/abci-no-sabes-sobre-diaz-ayuso-y-martinez-almeida-candidatos-pp-madrid-para-26-m-201901150127_noticia.html
- ↑ https://www.vidanuevadigital.com/2021/06/11/la-conversion-de-diaz-ayuso-recupere-la-fe-durante-la-pandemia/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.asambleamadrid.es/ES/QueEsLaAsamblea/ComposiciondelaAsamblea/Distribuciondeescanos/Paginas/curriculum.aspx?IdDip=1350
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.asambleamadrid.es/composicion/diputados/ficha-del-diputado?diputado=409&legislatura=11
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 https://www.asambleamadrid.es/composicion/diputados/ficha-del-diputado?diputado=409&legislatura=12
- ↑ El País: El presidente de la Asamblea reconoce la controversia de no presentar a Gabilondo a la investidura(իսպ.)
Արտաքին հղումներ խմբագրել
- Биография(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսաբել Դիաս Այուսո» հոդվածին։ |