Իռլանդական սրերը առանձնանում էին անսովոր օղակաձև վերջավորությամբ, որի մեջ լավ երևում էր կենտրոնով անցնող կոթը, և խաչաձև հատումով, որի վերջերը հարթեցված էին ու S-աձև թեքված։ Այսպիսի սրերը կարող էին լինել մեկ, մեկուկես և երկու սրեր[1]։ Այսպիսի թրերի օգտագործման արձանագրություն չի եղել՝ XVI դարից շուտ[2]։

Իռլանդական սուր

Իռլանդիայում հայտնաբերել են այսպիսի թրերի 4 օրինակ։ Առաջինը հայտնաբերվել է XIX դարի վերջում, Թուլիլոխում, երկրորդը գտել են Բանատ գետի խորացման աշխատանքների ժամանակ՝ Պորտգլենոն գյուղի շրջակայքում։ Եվս երկու սուր գտել են Գոլուեյ կոմսությունում՝ մեկը 1948 թ.–ին, երկրորդը՝ մի փոքր ավելի ուշ՝ Բաինասլոյից 5 մղոն հյուսիս։ Թուլիլոխի և կոմսության առաջին սրերը միմյանց նման են, իսկ Պորտգլենոնինը նրանցից տարբերվում է։ Ներկայումս թրերը ներկայացված են Իռլանդական ազգային թանգարանում[2]։

Բացի այս ամենից, հայտնի են նաև XVI դարի 5 նկարներ, որոնց վրա պատկերված են նման սրեր՝

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լայբլ, Թոմաս (2011). Меч. Большая иллюстрированная энциклопедия. «Омега». էջ 84. ISBN 978-3-938711-05-7.
  2. 2,0 2,1 2,2 «IRISH SWORDS OF THE 16TH CENTURY» (անգլերեն). Վերցված է 2014 թ.-ի հունվարի 30-ին.