Իպոմեա խոշորածաղիկ

բույսերի տեսակ
Իպոմեա խոշորածաղիկ
Իպոմեա խոշորածաղիկ
Իպոմեա խոշորածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Պատատուկազգիներ (Convolvulaceae)
Տրիբա Ipomoeeae
Ցեղ Այգածաղիկ (Ipomoea)
Տեսակ Իպոմեա խոշորածաղիկ (I. purpurea)
Միջազգային անվանում
Ipomoea purpurea

Իպոմեա խոշորածաղիկ, արտակարգ արագաճ միամյա լիանա՝ 2-3 մ բարձրությամբ և լայն սրտաձև տերևներով։ Տարբեր գունավորում ունեցող ձագարաձև ծաղիկները բացվում են միայն առավոտյան։ Սովորաբար ծաղկում է հուլիսից մինչև սեպտեմբեր-հոկտմբեր ամիսներ։ Ծագում է Հարավային Ամերիկայից։ Պատկանում է պատատուկազգիների ընտանիքին։ Իպոմեան լավ է աճում տաք, արևոտ քամիներից պաշտպանված վայրերում։ Գերադասում է հզոր, սննդանյութերով և կրով հարուստ, ստրուկտուրային սևահողերը։ Լավ է աճում առատ ոռոգման և օժանդակ սնուցում տալու դեպքում։ Ունի բազմաթիվ տեսակներ, որոնք միմյանցից տարբերվում են ծաղիկների գույնով, ձևով, տերևների չափերով։ Մշակության մեջ հաճախ է հանդիպում նաև ծիրանագույն իպոմեան, որն ունի նաև լիաթերթիկ ծաղկավոր և խայտաբղետ տերևավոր այլատեսակներ։ Հատկապես բարձր է գնահատվում լազուրային իպոմեան (ռուբրոցերուլեա), որի երկնագույն ծաղիկները արտակարգ գեղեցիկ են։ Սերմերը ցանում են ապրիլի վերջին-մայիսին սկզբին՝ կիսաստվերոտ ջերմոցներում։ Սերմաբույսերը վերատնկում են թաղարներում, 3-ական միասին։ Սածիլները հողագնդով դաշտ են տեղափոխում ուշ գարնանային ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո։ Օգտագործվում է ուղղաձիգ կանաչապատման նպատակով[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ․Վ․Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Երևան, «Արևիկ», 1987
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իպոմեա խոշորածաղիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իպոմեա խոշորածաղիկ» հոդվածին։