Իոսիֆ Վոլոցկի (ռուս.՝ Иосиф Волоцкий նոյեմբերի 14, 1440 - սեպտեմբերի 9, 1515[1], Volokolamsk, 1439 թվական[2], նոյեմբերի 14, 1515 թվական, սեպտեմբերի 19), ռուսական եկեղեցու սուրբ, դասվել է սրբերի շարքը, հիշատակի օրերը նշվում է սեպտեմբեր 9-ից (22) հոկտեմբերի 18-ը (31)։

Իոսիֆ Վոլոցկի
Ի ծնեռուս.՝ Иван Санин
Ծնունդնոյեմբերի 14, 1440
Վախճանսեպտեմբերի 9, 1515[1] (74 տարեկան)
Վախճան վայրVolokolamsk
Թաղման վայրJoseph-Volokolamsk Monastery
Եկեղեցիուղղափառություն
Սրբացված կարգպատվելի
Հիշատակության օրՍեպտեմբերի 9
Աշխատանքվանական, գրող և փիլիսոփա
Պաշտոնաբբա
Երկիր Մոսկվայի մեծ իշխանություն
ՈւսուցիչPafnuzio di Borovsk?

Կենսագրություն խմբագրել

Սերում է ազնվական ընտանիքից, ծառայության մեջ գտնվելով իշխան Բորիս Վոլոցկու մոտ։ Աստվածաբանի նախապապը՝ Ալեքսանդր Սանյան եղել է ծնունդով ուղղափառ Լիտվայից։ Մոսկովյան մեծ իշղանությունում Սանինները ղեկավարում էին Յազվիշե գյուղը, որը գտնվում էր Վոլոցկու իշխանությունում։ Իվանը առաջինը ընտանիքում կուսակրոն դարձավ, սակայն ավելի ուշ կուսակրոնությունը ընդունեցին նրա մյուս երեք եղբայրները, հայրը և երեք զարմիկները[3]։ 8 տարեկանից սովորել է վանական Արսենիի մոտ Վոլոցկիյի Խաչակրաց վանքում։ 1459 թվականին 20 տարեկան հասակում, իր ընկերոջ՝ Բորիս Կուտուզովի հետ միասին որոշեցին ընդունել կուսակրոնությունը։ Սանինը սկզբում ուղևորվեց Տվերի Սավին վանք, սակայն արագ լքում է այն, անցնում Բորովսկ՝ Պաֆնուտիյա Բորովսկու բնակատեղի, այստեղ ապրում է 18 տարի։ 1477 թվականին, Պաֆնուտյիի մահից հետո, հոգևորական Իոսիֆը նշանակվում է վանքի վանահայր։ Սակայն եղբայրների հետ կոնֆիլկտի պատճառով նա ստիպված թողնում է վանքը։ Վեճին է խառնվում Իվան III[4] և 1479 թվականին նա կրկին վերադառնում է իր պաշտոնին, սակայն միևնույն ժամանակ որոշում է հիմնել իր սեփական Իոսիֆո-Վոլոկոլամսկի վանքը։ Իոսիֆը իր վանք էր ընդունում ուրիշ եկեղեցիների ձեռնադրվողներին[5]։ Պահպանվել են հիշատակություններ, որ Իոսիֆը վանք էր ընդունում քաղցածներին,նա հանձնարարել էր քչացնել վանքի բոլոր ծախսերը և գումարը ծախսել հացի վրա[6]։ Իոսիֆը ի սկզբանե օգտվում էր իշխան Բորիս Վոլոցկիյի աջակցությունից։ Իոսիֆը եղել է նրա որդու՝ Իվան Ռուզսկիյի կնքահայրը[7]։ Հունիսի 1-ին նա վերադառնում է հայրենի իշխանություն, նա միանգամից ընտրում է շինարարներին և առաջին փայտե եկեղեցին սկսում են կառուցել հունիսի 1-ից, իսկ օգոստոսի 15-ին ավարտվում է։ Քարե եկեղեցու շինարարությունը ավարտվեց 5-6 տարվա ընթացքում, նկարազարդումները կատարել է սրբանկարիչ Դիոնիսին։ Կյանքի վերջին տարիներին ծանր հիվանդանում է։ Վախճանվել է 1515 թվականի սեպտեմբերի 9-ին։

Գրական գործունեություն խմբագրել

Իոսիֆ Իգումենը տաղանդավոր եկեղեցական գրող էր։ Նա հանդիսանում է «Լուսավորիչ» գրքի և մի շարք գրվածքների հեղինակ։

Գրականություն խմբագրել

  • Надгробное слово преподобному Иосифу Волоколамскому ученика и сродника его инока Досифея Топоркова. — М., 1865.
  • Житие преподобного Иосифа Волоколамского / сост. Саввою, еп. Крутицким. — М., 1865.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 различные авторы Энциклопедический словарь (ռուս.) / под ред. И. Е. Андреевский, К. К. Арсеньев, Ф. Ф. ПетрушевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1907.
  2. Алексеев А. И. Сочинения Иосифа Волоцкого в контексте полемики 1480-1510-х годов. М., 2010. С. 16.
  3. Алексеев А. И. Сочинения Иосифа Волоцкого в контексте полемики 1480-1510-х годов. М., 2010. С. 17.
  4. Алексеев А. И. Сочинения Иосифа Волоцкого в контексте полемики 1480-1510-х годов. М., 2010. С. 19.
  5. Алексеев А. И. Сочинения Иосифа Волоцкого в контексте полемики 1480-1510-х годов. М., 2010. С. 21.
  6. Алексеев А. И. Сочинения Иосифа Волоцкого в контексте полемики 1480-1510-х годов. М., 2010. С. 26.
  7. Алексеев А. И. Сочинения Иосифа Волоцкого в контексте полемики 1480-1510-х годов. М., 2010. С. 27.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոսիֆ Վոլոցկի» հոդվածին։