Իոսիֆ Սիսակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիսակյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Իոսիֆ Նորայրի Սիսակյան (մարտի 8, 1938, Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 9, 1995, Մոսկվա, Ռուսաստան), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1982)։
Իոսիֆ Նորայրի Սիսակյան | |
---|---|
Ծնվել է | 1938 մարտի 8 Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 9, 1995 Մոսկվա | (տարիքը 57)
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկա, լազերային ֆիզիկա, համակարգչային օպտիկա |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և գիտությունների դոկտոր |
Պարգևներ | |
Հայր | Նորայր Սիսակյան |
Կենսաֆիզիկոս, տիեզերական կենսաբանության հիմնադիրներից մեկի՝ Նորայր Սիսակյանի որդին է, ֆիզիկոս-տեսաբան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան, ՌԳԱ թղթակից անդամ Ալեքսեյ Սիսակյանի եղբայրը։
Կենսագրություն խմբագրել
1961 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1982-1986 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտի բաժնի վարիչ։ 1986-1995 թվականներին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի եզակի սարքաշինության կենտրոնական ԿԲ պետ[1]։ Աշխատանքները վերաբերում են տարրական մասնիկների ֆիզիկային, լազերային ֆիզիկային, համակարգչային օպտիկային։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007