Իոսիֆ Վահանի Շահգիլդյան (օգոստոսի 23, 1932(1932-08-23)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ համաճարակաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1981 թ.), պրոֆեսոր (1988 թ.): ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1998 թ.):

Իոսիֆ Շահգիլդյան
Ծնվել էօգոստոսի 23, 1932(1932-08-23)[1] (91 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան (1956)
Մասնագիտությունհամաճարակաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1981) և պրոֆեսոր (1988)
ԱշխատավայրD.I. Ivanovsky Institute of Virology Russian Academy of Medical Sciences?
Պարգևներ
«Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ
և ՌԴ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Իոսիֆ Շահգիլդյանը ծնվել է 1932 թվականին Մոսկվայում։ 1956 թվականին ավարտել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտը։ 1958 թվականից աշխատում է ՌԴ ԲԳԱ Դ. Իվանովսկու անվան վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտում, 1981 թվականից՝ վիրուսային լյարդաբորբերի համաճարակաբանության և կանխարգելման լաբորատորիայի ղեկավար, 2002 թվականից, միաժամանակ՝ Մոսկվայի Ի. Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի պրոֆեսոր[2]։

Աշխատանքները վերաբերում են վիրուսային լյարդաբորբերի տարբեր տեսակների համաճարակաբանությանը, կլինիկական առանձնահատկություններին, B և C լյարդաբորբերի հարուցիչների փոխանցման բնական ուղիների ակտիվության առանձնահատկություններին։ Պարզել է A և B լյարդաբորբերի դեմ վակցինացման արդյունավետությունը՝ ռիսկի տարբեր խմբերում, նորածինների և պատանիների շրջանում։ Մասնակցել է ՌԴ տարբեր շրջաններում, Մոնղոլիայում, Հնդկաստանում վիրուսային պատճառագիտությամբ տարբեր հիվանդությունների բռնկումների վերացման աշխատանքներին[2][3]։

Անդամակցություն խմբագրել

  • ՌԴ ԲԳԱ թղթակից անդամ, 2005 թ.
  • ՌԴ բնական ԳԱ անդամ, 1995 թ.
  • Ի. Մեչնիկովի անվան համաճարակաբանների, մանրէաբանների և մակաբուծաբանների համառուսաստանյան ընկերության նախագահության անդամ

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, 1998 թ.
  • «Աշխատանքի վետերան» մեդալ
  • «Ի հիշատակ Մոսկվայի 850-ամյակի» մեդալ

Ընտանիք խմբագրել

  • Կինը՝ Լեբլե Իրինա Գլեբովնա (1933 թ.), բժիշկ, թերապևտ
  • Երեխաներ՝ Դմիտրի (1957 թ.), բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, Վասիլի (1964 թ.), բժշկական գիտությունների թեկնածու
  • Հայրը՝ Շահգիլդյան Վասիլի Պետրոսի (1901 թ.), կուսաշխատող, Սվերդլովսկի երկաթուղու պետ, պարգևատրվել է Լենինի շքանշանով
  • Մայրը՝ Դնեպրովա Նինա Մարկովնա (1902 թ.), Սվերդլովսկի մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն
  • Եղբայր՝ Վահան Վահանի Շահգիլդյան (1935-2012 թթ.), կապի և կոմպյուտերային համակարգերի բնագավառի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գրականություն խմբագրել

  • Иосиф Васильевич Шахгильдян ( к 75-летию со дня рождения) : биография отдельного лица // Вестник Российской академии медицинских наук : ежемесячный научно-теоретический журнал / Российская академия медицинских наук. - 2007. - N 9 . - С. 43. - ISSN 0869-6047.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14160
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  3. «Иосиф Васильевич Шахгильдян». cyberleninka.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.(չաշխատող հղում)