Իոսիֆ Բաշկո
Իոսիֆ Բաշկո (լատիշ․՝ Jāzeps (Jezups) Baško, դեկտեմբերի 27, 1888, Kastīre, Ռիեբինիյի շրջան, Լատվիա - մայիսի 31, 1946, ԽՍՀՄ), ռուսական, խորհրդային և լատվիական բանակի ռազմական գործիչ: Օդաչու: Ռուսական կայսերական բանակի գնդապետ և լատվիական բանակի գեներալ, «Կիևյան Իլյա Մուրոմեց» ռմբակոծիչների և «Կարմիր ЭВК»-ի հրամանատար: Լատվիայի Ռազմաօդային ուժերի հրամանատար, գրանցված է լավագույն օդաչուների Ոսկե գրքում[1]: Ավիացիայի վերաբերյալ լատիշերեն առաջին գրքի հեղինակ:
Իոսիֆ Բաշկո | |
---|---|
դեկտեմբերի 27, 1888 - մայիսի 31, 1946 (57 տարեկան) | |
Ծննդավայր | Kastīre, Ռիեբինիյի շրջան, Լատվիա |
Մահվան վայր | ԽՍՀՄ |
Գերեզման | Լատվիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | օդագնացություն |
Կոչում | գեներալ |
Հրամանատարն էր | Latvian Air Force? |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Պարգևներ | Երեք աստղերի շքանշան, Վիեստուրա շքանշան, Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան |
ԿենսագրությունԽմբագրել
Իոսիֆ Բաշկոն ծնվել է Վիտեբսկի նահանգի Դվինի գավառի Յասմույժսկի շրջանի Կաստիր գյուղում (ժամանակակից Լատվիայի տարածքում Ռիեբինսկի մարզի Ռուշոնի շրջան), բելառուս գյուղացի կաթոլիկի ընտանիքում: Ավարտել է Նիկոլաևի ինժեներական ուսումնարանը և Սպայական օդագնացության դպրոցը: 1914 թվականի հոկտեմբերին գործուղվել է «Իլյա Մուրոմեց» օդանավային էսկադրա, որտեղ օդանավի հրամանատարի օգնականից հասնում է մինչև մարտական ջոկատի հրամանատարի պաշտոնին[2]: Ռուսական կայսերական բանակում ծառայության ընթացքում ստացել է գնդապետի կոչում:
1917 թվականի հունվարին, վարելով «Իլյա Մուրոմեց» օդանավը, սահմանում է համաշխարհային ռեկորդ, բարձրանալով մինչև 5200 մետր: Վերելքը դադարեցվում է անձնակազմի սուր թթվածնային քաղցի պատճառով: Կամավոր մտնում է Կարմիր բանակ, 3-րդ մարտական ջոկատի ընդհանուր ժողովում հաստատվում է մարտական ջոկատի պետ, միաժամանակ ընտրվում է «Իլյա Մուրոմեց-Կիևյան» օդանավի հրամանատար: 1918 թվականին «մուրոմեց»-ով փախչում է լեհական գերությունից: 1918 թվականի հունիսի 1-ին Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի Գլխավոր հրամանատարությունը հրաման է արձակում «Հին ռուսական էսկադրայի բազայի վրա «Իլյա Մուրոմեց» օդանավի էսկադրայի վերստեղծման վերաբերյալ»: 1918 թվականի հուլիսի 8-ին էսկադրայի հրամանատար է նշանակվում Բաշկոն:
1921 թվականի մայիսին Բաշկոին ազատում են Կարմիր բանակից, և նա վերադառնում է հայրենիք: Շուտով նրան ընդունում են ծառայության լատվիական բանակում: 1938 թվականի փետրվարի 18-ին նշանակվում է լատվիական ավիացիայի պետ: 1940 թվականի մայիսի 10-ին ստանում է գեներալի կոչում, օգոստոսի 13-ին ազատվում է ծառայությունից «հիվանդության պատճառով»: Բնակվում է Յասմույժսկի իր կալվածքում: 1943 թվականին ավիացիոն վթարներից ստացած բազմաթիվ վնասվածքներից և վերքերից մասնակիորեն կորցնում է տեսողությունը:
Հուշեր է գրել Առաջին համաշխարհայի պատերազմի մասին, որը հրատարակվում է Լատվիայում 1939 թվականին «Թշնամու հողի վրա» վերնագրով: Բաշկովի հուշերը ռուսերեն չեն հրատարակվել:
ՀրատարակություններԽմբագրել
- «Aviācijas taktika»
- «Aviācijas darbība piemēros»
- «Latviešu konversācijas vārdnīca» (раздел авиации)
- «Ātruma grafika»
ԳրականությունԽմբագրել
- М. Л. Дольников, М. Л. Дольникова. Икары российского неба.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Latvijas Kara aviācijas vēsture no 1919. gada līdz 1940.gadam
- ↑ Командир одного из лучших бомбардировщиков Эскадры «Ильи Муромца Киевского» и начальник 3-го отряда Воздушных Кораблей