Իոսիֆ Բաբայան
Իոսիֆ Ստեփանի Բաբյան (հունիսի 23, 1938, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 9, 2010, Երևան, Հայաստան[1]), նկարիչ-ձևավորող, խեցեգործ։
Իոսիֆ Բաբյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1938 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | փետրվարի 9, 2010 (71 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1965) |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն խմբագրել
1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1969 թվականից դասավանդում է ԵԳԱ-ում (պրոֆեսոր՝ 1991 թվականից)։ Ստեղծագործում է քանդակի, գրաֆիկայի, դեկորատիվ ձևավորումների և արծաթագործության բնագավառներում։
Գործերից են «Արծիվ» (1966, Երևան), «Առյուծ» (1967, Տոկիո), «Կենաց ծառ» (1970, ՀՀ գեղարվեստի ֆոնդ), «Արգիշտի» (1970, ԵՏԹ) քանդակները, «Ձգտում» (1980), «ճգնաժամ» (1987, Սարդարապատի ազգագրական թանգարան) կոմպոզիցիաները և այլն։ Հեղինակ է նաև մի շարք վարչական շենքերի ձևավորումների։ Մասնակցել է ցուցահանդեսների ձևավորումների՝ Թունիսում (1980), Ֆրանսիայում (1984), Հնդկաստանում (1985) և այլ երկրներում։ Գործերից ցուցադրվել են Մոսկվայում, Լոս Անջելեսում և այլուր[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Իոսիֆ Բաբյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-27-ին։ Վերցված է 2017-06-23
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005