Վիկտոր Յոտուն Յոսիմար Ֆլորես (իսպ.՝ Víctor Yoshimar Yotún Flores; ապրիլի 7, 1990(1990-04-07)[1][2], Լիմա, Պերու), պերուացի ֆուտոբոլիստ, «Օռլանդո սիթի» ակումբի և Պերուի ազգային հավաքականի պաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Յոսիմար Յոտուն
Víctor Yoshimar Yotún Flores
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վիկտոր Իոսիմար Յուոտուն ֆլորես
Քաղաքացիությունը  Պերու
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 7, 1990(1990-04-07)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Լիմա, Պերու
Հասակ 171 սմ
Քաշ 71 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Օպլանդո սիթի
Համար 19
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2014 Պերու Սպորտինգ կրիստալ 147 (8)
2008  Պերու Խոսե գալվես 28 (3)
2013  Բրազիլիա Վասկո դա գամա 23 (0)
2015—2017 Շվեդիա Մալմյո 58 (3)
2017—այժմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օպլանդո սիթի 20 (4)
Ազգային հավաքական
2011—այժմ Պերու Պերու 75 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Յոտունը «Սպորտինգ կրիստալ» ակումբի սան է։ 2008 թվականին Յուոտունը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Խոսե գալվես» ակումբ։ Մրցաշրջանի ավարտին նա վերադարձել է «սպորտինգ» ակումբի կազմ։ 2009 թվականի մայիսի 9-ին «Մելգարա» ակումբի դեմ խաղի ժամանակ Յուոտունը կատարել է իր նորամուտը Պերուական պրեմերայում[3]։ 2010 թվականի մարտի 3-ին «Ունիվերսիտարիո» ակումբի դեմ խաղի ժամանակ Յուոտունը խփել է իր առաջին գոլը՝ «Սպորտինգ» ակումբի կազմում[4]։ 2012 և 2014 թվականներին Յուոտունը դարձել է Պերուի չեմպիոն՝ «Սպորտինգ» ակումբի կազմում։

2013 թվականի Յոտունը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Վասկո դա գամա» ակումբի կազմ։ Մայիսի 25-ին «Պորտուգեզ» ակումբի դեմ խաղի ժամանակ Յուոտունը կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում՝ Բրազիլիական Սերիա Ա-ում[5]։

2015 թվականի սկզբին Յոտունը տեղափոխվել է «Մալմյո» ակումբի կազմ, և պայմանագիր է կնքել 3 տարի ժամկետով։ Ապրիլի 6-ին «Սունդֆալլա» ակումբի դեմ խաղի ժամանակ Յուոտունը կատարել է իր նորամուտը Ալլսվենսկան լիգայի շրջանակներում[6]։ Ապրիլի 12-ին «Գյոտեմբորգ» ակումբի դեմ խաղի ժամանակ Յուոտունը խփել է իր առաջին գոլը «Մալմյո» ակումբի կազմում[7]։ 2016 թվականին նա դարձել է Շվեդիայի չեմպիոն։

2017 թվականի ամռանը Յոտունը տեղափխվել է ամերիկյան «Օռլանդո սիթի» ակումբի կազմ։ Օգոստոսի 13-ին «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը ՄԼՍ-ի շրջանակներում[8]։ Սեպտեմբերի 28-ին «Նյու-Նիգլանդ-Ռեվոլյուշն» ակումբի դեմ խաղի ժամանակ Յոտունը խփել է իր առաջին գոլը «Օրլանդո սիթի» ակումբի կազմում[9]։

Միջազգային կարիերա խմբագրել

2011 թվականի հունիսի 1-ին Ճապոնիայի ազգային հավաքականի դեմ խաղի ժամանակ Յոտունը կատարել է իր նորամուտը Պերուի ազգային հավաքականի կամզում[10]։

Նույն թվականին Յոտունը հայտագրվել է իր թիմի կազմում՝ մասնակցելու Արգենտինայում անցկացող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում Յուոտունը մասնակցել է Կոլումբիայի[11], Մեքսիկայի[12], Վենեսուելայի[13] և երկու անգամ Ուրուգվայի[14][15] հավաքականների դեմ խաղերում։ Մրցաշարի վերջում Յուոտունը դարձել է բրոնզե մեդալակիր։

2013 թվականի հոկտեմբերի 15-ին 2014 թվականի Աշխարի առաջնության որակաորման փուլի Բոլիվիայի ազգային հավաքականի դեմ խաղի ժամանակ Յուոտունը խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[16]։

2015 թվականին Յոտունը Չիլիում անցկացող Ամերիկայի գավաթի խաղարկության արդյունքում երկրորդ անգամ դարձել է բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Պարագվայի[17], Վենեսուելայի[18], Կոլումբիայի[19], Չիլիի[20], Բոլիվիայի[21] և Բրազիլիայի[22] հավաքականների դեմ խաղերում։

2016 թվականի ամռանը Յոտունը հայտագրվել է իր թիմի կազմում՝ մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որը անցկացվում էր ԱՄՆ-ում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հայիթիի[23], Էկվադորի[24] և Բրազիլիայի[25] հավաքականների դեմ խաղերին։

2018 թվականին Յոտունը հայտագրվել է իր թիմի կազմում՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որն անցկացվում էր Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում Յուոտունը մասնակցել է Ֆրանսիայի[26], Դանիայի[27] և Ավստրալիայի[28] հավաքականների դեմ խաղերում։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Սպորտինգ Կրիստալ»

  •   Պերուի ֆուտբոլի առաջնություն — 2012
  •   Պերուի ֆուտբոլի առաջնություն — 2014

  «Մալմյո»

  •   Շվեդիայի ֆուտբոլի առաջնություն — 2016

Մրջազգային

  Պերու

  •   Ամերիկայի ֆուտբոլի գավաթ — 2011
  •   Ամերիկայի ֆուտբոլի գավաթ — 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Спортинг Кристал VS. Мельгар 1:2» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ մայիսի 9.
  4. «Университарио VS. Спортинг Кристал 1:2» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ մարտի 3.
  5. «Васко да Гама VS. Португеза 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մայիսի 25.
  6. «Сундсвалль VS. Мальмё 1:4» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ ապրիլի 6.
  7. «Гётеборг VS. Мальмё 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ ապրիլի 12.
  8. «Нью-Йорк Ред Буллз VS. Орландо Сити 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 13.
  9. «Орландо Сити VS. Нью-Ингланд Революшн 6:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 28.
  10. «Япония VS. Перу 0:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 1.
  11. «Колумбии VS. Перу 0:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 16.
  12. «Перу VS. Мексика 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 9.
  13. «Перу VS. Венесуэла 4:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 23.
  14. «Уругвай VS. Перу 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 5.
  15. «Перу VS. Уругвай 0:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 20.
  16. «Перу VS. Боливия 1:1». soccerway.com. 2013-10-15lang=en.
  17. «Перу VS. Парагвай 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 4.
  18. «Перу VS. Венесуэла 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 19.
  19. «Колумбия VS. Перу 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 21.
  20. «Чили VS. Перу 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 30.
  21. «Перу VS. Боливия 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 26.
  22. «Бразилия VS. Перу 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 14.
  23. {{cite web|url=http://int.soccerway.com/matches/2016/06/05/south-america/copa-america/haiti/peru/2178760/%7Ctitle=Гаити VS. Перу 0:1|publisher=soccerway.com|date=2016-06-05|lang=e}n}
  24. «Эквадор VS. Перу 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 9.
  25. «Бразилия VS. Перу 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 13.
  26. «Франция VS. Перу 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 16.
  27. «Дания VS. Перу 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 16.
  28. «Австралия VS. Перу 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 26.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոսիմար Յոտուն» հոդվածին։