Օիվայի հոգին՝ լապտեր իոկաիի տեսքով

Իոկաի (ճապ.՝ 妖怪 իո կաի), ճապոնական առասպելաբանության գերբնական արարած, օբակեիի տեսակ: Ճապոներենում «իոկաի» բառը ունի լայն իմաստ և կարող է նշանակել ճապոնական առասպելաբանության բոլոր գերբնական արարածները, կամ էլ նույնիսկ եվրոպականները համատեղած՝ սկսած չար օնի արարածներից մինչև կիցունե կամ սառցե կին Յուկի օննա:

Բովանդակություն

Իոկաիների տեսակներԽմբագրել

Առեղծվածային կենդանիներԽմբագրել

Ճապոնական դիցաբանության մեջ հաճախ է հիշատակվում կենդանիները, որոնք ունեն գերբնական կարողություններ: Լեգենդների համաձայն, նրանցից մեծ մասը կարողանում են մարդու վերածվել (այդպիսի փոխակերպումները կոչվում են հենգե (ճապ.՝ 変化). В японских мифах часто встречаются следующие типы таких существ:

ՕնիԽմբագրել

Օնի, մարդակեր դևեր: Հիմնականում տարբերվում են մեծ չափսերով, բայց նաև հանդիպում են փոքր օնիներ: Այդ արարածները կարող են վերածվել մարդկանց և շատ են սիրում մարդու միս:

ՑուկումոգամիԽմբագրել

Ցուկումոգամի, դա այն արարածներն են, ովքեր, ըստ լեգենդների, նրանք կարող են նաև վերածվել ամենօրյա օգտագործման իրերի, որոնք արդեն հարյուր տարվա պատմություն ունեն: Դրանք են՝ Բակեձոուրի (սանդալներ), Կարակասա (հին հովանոցներ), Կամեոսա (սակեի տափաշիշ), Մորիձի նո կամա (թեյնիկներ):

Մարդու փոխակերպված իոկաիներԽմբագրել

Յուրեի (ճապ.՝ 幽霊 Յու րեի, բառացիորեն՝ «Հանդերձյալ (պղտոր) հոգի», «ուրվական»), տերմին ճապոնական դիցաբանության մեջ, որը հիմնականում օգտագործվում է մահացած մարդկանց հոգիները նկարագրելու համար: Մասամբ անվտանգ ուրվականներ են, որոնք կենդանի մարդկանց վնաս չեն տալիս: Տարբերվում են ոգիներից, որոնք ունեն զգացմունքներ, որն էլ նրանց կարող է դրդել վերածվել չար հոգիների՝ մոնոնոկեի:

Մոնոնոկե (ճապ.՝ 物の怪 Մոնոնոկե, բառացիորեն՝ «Վերափոխված չար ոգի», այսինքն ոչ թե ուրվական են, այլ նյութական արարած), արարածներ են, որոնք սովորական իոկաիներից ավելի ուժեղ են, քանի որ դրանք մարդիկ են, հազվադեպ նաև կենդանի, որոնք վերածվել են իոկաիների՝ զգացմունքների ազդեցությամբ, ինչպիսիք են ատելություն, չարություն, նախանձ, վրեժի ցանկություն, խանդ և այլն: Մոնոնոկեները ճապոնական գրականության մեջ հիշատակվում են, որպես արարածների մի ողջ համակարգ, ունեն որոշ ուժեր, որոնց գերազանցում է միայն այակասին, որն էլ ըստ թեորեմի համարվում է մոնոնոկեի տիրակալը: Մոնոնոկեի նպատակը մարդկանց սպանելն է, ով համարվում է բացասական էներգիայի օբյեկտը, որն արթացրել է ոգուն: Երբեմն մոնոնոկեները խաղում են մարդկանց հետ, նրանց խաբլեով ամեն հնարավոր տարբերակով:

ԱյակասիԽմբագրել

Այակասի (ճապ.՝ Այակասի, բառացիորեն՝ «Գերբնական արարած»), ոգի, որը հայտնվում է նավաբեկությունից հետո: Ներկայիս ժամանակներում այս բառը օգտագործվում է, որպես «իոկաի» բառի մոտավոր հոմանիշ կամ նշանակում է ընդհանուր գերբնական արարած:

Իոկաիների դասակարգումը ըստ բնակության վայրիԽմբագրել

Գոյություն ունի նաև իոկաիների դասակարգում, ըստ բնակության վայրի: Համաձայն դրա, բոլոր իոկաիները կարելի է բաժանել 5 մեծ խմբի.

Տես նաևԽմբագրել

  • Հոոնադե, իոկաի՝ ուրվականային ձեռքի տեսքով

Արտաքին հղումներԽմբագրել