Իոլանդա Վալուա
Իոլանդա Վալուա (անգլ.՝ Yolande of Valois, սեպտեմբերի 23, 1434, Տուր - օգոստոսի 23, 1478, Շամբերի), Սավոյայի դքսուհի, դուքս Ամադեուս IX-ի կինը և Սավոյայի ռեգենտն իր որդու՝ Ֆիլիբերտ I-ի անչափահասության տարիներին 1472 - 1478 թվականների ընթացքում։ Անվանակոչվել է իր տատիկի՝ Իոլանդա Արագոնցու պատվին։ Հայտնի է նաև որպես Իոլանդա Ֆրանսիացի։
Իոլանդա Վալուա | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | սեպտեմբերի 23, 1434 |
Ծննդավայր | Տուր |
Մահացել է՝ | օգոստոսի 23, 1478 (43 տարեկան) |
Վախճանի վայր | Շամբերի |
Vercelli Cathedral | |
Տոհմ | Սավոյաների տուն |
ազնվական | |
Հայր | Շառլ Հաղթանակող |
Մայր | Marie of Anjou? |
Երեխաներ | Լուիզա Սավոյացին, Ֆիլիբերտ I, Չարլզ I, Սավոյայի դուքս, Աննա Սավոյացին և Մարի դե Սավուա |
Կյանք Խմբագրել
Իոլանդան Ֆրանսիայի թագավոր Շառլ Հաղթանակողի և Մարի Անժուացու դուստրն էր։ 1452 թվականին ամուսնացել է Ամադեուս IX-ի հետ։
1465 թվականին նրա ամուսինը դարձել է Սավոյայի դուքսը, որով Իոլանդան դարձել է դքսուհի։ Ամուսնու էպիլեպսիայի պատճառով վերահսկել է պետությունը և պայքարել սավոյարդյան բարոնների հետ։
Ռեգենտություն Խմբագրել
1472 թվականի մարտին ամուսնու մահից հետո Իոլանդան ցմահ դարձել է իր որդու՝ Ֆիլիբերտի ռեգենտը։ Իր եղբայր Կառլ Վալուայի նման եղել է Բուրգունդիայի վերջին դուքս Կառլոս Խիզախի դաշնակիցն ընդդեմ իր հարազատ եղբոր՝ Լյուդովիկոս XI-ի։ 1476 թվականին տեղի ունեցած Գրանսոնի ճակատամարտում Բուրգունդիայի պարտությունից հետո դուքսը նրան մեղադրել է Լյուդովիկոսի հետ միության մեջ գտնվելու մեջ և բանտարկել։ Ազատվելուց հետո նա հաշտվել է եղբոր հետ և մինչև իր մահը լավ հարաբերություններ պահպանել նրա հետ։
Իոլանդան եղել է Եվրոպայում առաջին անձը, որը միջին դարերում վագր է պահել։ Հայտնի է, որ նա Թուրինում 1478 թվականին վագր է պահել[1]։
Զավակներ Խմբագրել
Ամադեուսի հետ ունեցել են տասը երեխա․
- Լյուդովիկոս Սավոյացի (1453)։
- Աննա Սավոյացի (1455–1480), ամուսնացել է Ալտամուրայի արքայազն Ֆրեդերիկ Նեապոլցու հետ (1452–1504)։
- Կառլոս Սավոյացի (1456–1471), Պիդմոնի արքայազն։
- Մարիա Սավոյացի (1460–1511), ամուսնացել է Հահբերգ-Զաուզենբերգի արքայազն Ֆիլիպի հետ (1454–1503)։
- Լուիզա Սավոյացի (1462–1503), 1479 թվականին ամուսնացել է Հաֆ դե Շալոնի հետ։
- Ֆիլիբերտ I Սավոյացի (1465–1482)։
- Բեռնարդ Սավոյացի (1467)։
- Չառլզ I Սավոյացի (1468–1490)։
- Ջեյմս Լուի Սավոյացի (1470–1485), Ջենևուա մարզի կոմս։
- Ջոն Կլոդ Գալեացո Սավոյացի (1472)։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Aleksander Pluskowski, "What is exotic?", in The Edges of the Medieval World (CEU Press, 2009), p. 126.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իոլանդա Վալուա կատեգորիայում։ |