Իոանե Շավթելի
Իոանե Շավթելի (վրաց.՝ იოანე შავთელი, 1150 - 1215), վրացի բանաստեղծ, ներբողագիր։
Իոանե Շավթելի վրաց.՝ იოანე შავთელი | |
---|---|
Ծնվել է | 1150 |
Վախճանվել է | 1215 |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Ուշագրավ աշխատանքներ | Աբդուլմեսիանի և Q48769800? |
Ioane Shavteli Վիքիպահեստում |
Համարվում է «Աբդուլմեսիանի» (վրաց.՝ აბდულმესიანი) պոեմի հեղինակը։ Վրաց բանասերներից ոմանք գտնում են, որ այն նվիրված է Թամար թագուհուն և նրա ամուսնուն՝ Դավիթ Սոսլանին։ Մյուսները՝ Թամար թագուհուն և Դավիթ IV Շինարարին։ Պոեմը գրվել է 1203-1207 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, Բասենի նշանավոր ճակատամարտում վրացական զորքերի հաղթանակի տպավորությամբ։ Բավական վերամբարձ ոճով գրված ներբող է։ Հեղինակն օգտագործել է չախրուխաուլի վանկաչափը։
«Աբդուլմեսիանին» աղճատված վիճակում մեզ է հասել 18-19-րդ դարերի գրչությամբ[1][2]։
Իոանե Շավթելին հայերեն
խմբագրել- Աբդուլմեսիանի (հատվածներ)։ Վրացական պոեզիա, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1983, էջ 11-13։ Թարգմ.՝ Վաղարշակ Նորենց։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոանե Շավթելի» հոդվածին։ |