Իշտվան Պետելեյ
Իշտվան Պետելեյ (հունգարերեն՝ Petelei István, (սեպտեմբերի 13, 1852[1], Տըրգու Մուրեշ, Մուրեշ, Ռումինիա - հունվարի 5, 1910[1], Կլուժ-Նապոկա, Ռումինիա), հունգարացի գրող։ Ծագումով հայ։
Իշտվան Պետելեյ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1852[1] |
Ծննդավայր | Տըրգու Մուրեշ, Մուրեշ, Ռումինիա |
Վախճանվել է | հունվարի 5, 1910[1] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Կլուժ-Նապոկա, Ռումինիա |
Մասնագիտություն | լրագրող |
Քաղաքացիություն | Հունգարիա |
István Petelei Վիքիպահեստում |
1886-1891 թվականներին Կլուժում խմբագրել է «Կոլոշվար» («Kolosvar») թերթը։ 1880-1890-ական թվականներին հրատարակվել են Իշտվան Պետելեյի «Խաչեր», «Գավառական մարդիկ», «Կյանք», «Սոխակ» պատմվածքների ժողովածուները։ Նրա անտիպ գործերը հետագայում տպագրվել են «Տրանսիլվանիայի աստղեր» (1935) գրքում։ Իշտվան Պետելեյին քննադատական ռեալիզմի դիրքերից պատկերել է Տրանսիլվանիայի ոչ միայն հունգար, այլև մյուս ժողովուրդների կյանքն ու կենցաղը։ Սերտ կապերի մեջ է եղել հայկական շրջանակների հետ, Գեռլայի «Արմենիա» («Armenia») հունգարերեն հայագիտական հանդեսում (JSP 10, 1904 թվական) լույս է տեսել նրա «Մատանի» պատմվածքը։ Իշտվան Պետելեյը կազմակերպել և ուղղություն է տվել Տրանսիլվանիայի հայերի գրական կյանքին։
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշտվան Պետելեյ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 250)։ |