Իշուկներով ծովափի երկայնքով (նկար)

«Իշուկներով ծովափի երկայնքով» (հոլ.՝ Ezeltje rijden langs het strand), հոլանդացի ժանրային գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Իսաակ Իսրայելսի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1898-ից 1901 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 51 × 70 սմ։

Picto infobox artiste.png
Իշուկներով ծովափի երկայնքով
Isaac Israels - Ezeltje rijden langs het strand - SK-A-3597 - Rijksmuseum.jpg
տեսակգեղանկար
նկարիչԻսաակ Իսրաելս[1]
տարի1898
բարձրություն51 սանտիմետր[2]
լայնություն70 սանտիմետր[2]
ժանրկենցաղային ժանր
նյութկտավ[3] և յուղաներկ[3]
գտնվում էՊետական թանգարան
հավաքածուՊետական թանգարան
կայք
Ծանոթագրություններ

«Իշուկներով ծովափի երկայնքով» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Պետական թանգարանում[4] (Ամստերդամ, Նիդերլանդներ

ՊատմությունԽմբագրել

1886 թվականից նկարի հեղինակը՝ Իսաակ Իսրայելսը բնակվել է Ամստերդամում, սակայն 1890-ական թվականների կեսերին՝ հատկապես ամռանը, նա հաճախակի էր լինում Հաագայում, որտեղ գտնվում էր հայրը՝ հայտնի իմպրեսիոնիստ-գեղանկարիչ Յոզեֆ Իսրայելսը։ Հայր և որդի միասին վարձակալում էին Սխեվենինգենում գտնվող Օրանիե-Օտել վիլլան։ Իսրայելս կրտսերը նախընտրում էր հանգստանալ ծովափին՝ վայելելով արևն ու ծովը օրվա տարբեր պահերին։ Այդ ընթացքում նրանք մի շարք նկարներ վրձնեցին, որոնք հիմնականում իմպրեսիոնիզմի ոճով էին ստեղծվում։ Կտավներում հանդիպում էին երեխաներ, որոնք իշուկներին նստած տեղաշարժվում էին ծովափի երկայնքով. այդ ժամանակ մեծ տարածում ուներ ծովափերին էշերով զբոսանքը։

ՆկարագիրԽմբագրել

 
«Զբոսանք իշոկներով», Իսաակ Իսրայելս, պահպանվում է Ամստերդամի պետական թանգարանում

«Իշուկներով ծովափի երկայնքով» ստեղծագործությունում հեղինակը վրձնել է ճերմակազգեստ երեք փոքրիկ աղջկա, որոնք ծավափի երկայնքով տեղաշարժվում են իշուկներին նստած։ Աղջիկներից երկուսի գլխին կարմիր գլխարկ կա, իսկ ամենակրտսեր աղջկա գլխին՝ սպիտակ։ Նրանց հետևից քայլում է բոկոտն մի տղա, որի հագին կապույտ վերնաշապիկ է, մոխրագույն տաբատ և նույն գույնի կեպի. այդ տղան իշապան է։ Աղջիկները նկարիչների ծանոթներից մեկի դուստրներ են։ Ձախից աջ նկարված են՝ Ագաթա Պաուվը, Սուզե Փոնթը և Ագաթայի կրտսեր քույրը։ Գեղանկարիչը կտավին հաղորդել է ամառային օրվա անհոգությունը՝ թեթև զեփյուռ, ջերմություն և ալիքների աղմուկը։

Կտավը ողողված է արեգակնային լույսով։ Դա, առաջին հերթին, հեղինակի տպավորությունն է արևային օրից։ Այս և նույն շարքի մյուս նկարներն արված են իմպրեսոնիզմի ոճով։

ԳրականությունԽմբագրել

  • M. van Heteren, G. Jansen, R. de Leeuw: Poëzie der werkelijkheid; Nederlandse schilders van de negentiende eeuw. Rijksmuseum Amsterdam, Waanders Uitgevers, blz. 190-191, 187, 2000. ISBN 90-400-9419-5
  • Wagner, Anna: Isaac Israëls. Lemniscaat, Rotterdam, 1967, herdruk 1985.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել