Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իշխան (այլ կիրառումներ)

Իշխան, Իշխանի Սբ Աստվածածին, պատմական հայկական եկեղեցի Մեծ Հայքի Տայք նահանգի Իշխան գյուղում։ Գտնվում է Թորթում և Օլթի գետերի միախառնման վայրից ոչ հեռու։ Կառուցվել է VII դարում Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի կողմից, որը ծնունդով հենց Իշխան գյուղից էր։

Իշխան (եկեղեցի)
Եկեղեցի

Եկեղեցին ներկայումս

ՏեղադրությունՏայք
ԱշխարհՏայք
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ)Ներսես Գ Տայեցի
Ճարտարապետություն
Ակտիվ էոչ
Ճարտարապետ(ներ)Ներսես Գ Տայեցի
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ7-րդ դար
Կառուցման ավարտ630–ական թթ, վերակառուցվել է 9-11 դարերում
Իշխան (եկեղեցի) (Թուրքիա)##
Իշխան (եկեղեցի) (Թուրքիա)
Իշխան (եկեղեցի) (Մեծ Հայք)##
Իշխան (եկեղեցի) (Մեծ Հայք)
40,78565° с. ш. 41,74698° в. д.HGЯO
Իշխանի եկեղեցու արձանագրության հայատառ թվագրում

Արաբական արշավանքների ընթացքում ավերված եկեղեցին վերականգնվել է 9-րդ դ. Սաբան Իշխանցու կողմից և վերաօծվել քաղկեդոնական ծեսով։ Վերանորոգված եկեղեցու վրայի արձանագրությունները վրացատառ են՝ պայմանավորված եկեղեցում վրացերեն ժամերգություններով և հոգևորականության ազգությամբ վրացի լինելով։ Վրացատառ արձանագրությունների կողքին մենք հանդիպում ենք հայատառ թվագրումներ, որոնք վկայում են գյուղի բնակչության հայկական լինելու վերաբերյալ։ Եկեղեցին որոշ ուսումնասիրողների կարծիքով ի սկզբանե եղել է զվարթնոցատիպ, հետագայում վերականգնման /վերանորոգման/ ժամանակ դարձել խաչաձև հիմքով կառույց։ Այսօր հայագիտության մեջ տիրապետող կարծիքի համաձայն, Իշխանը ի սկզբանե եղել է խաչաձև հիմքով և կենտրոնագմբեթ։ XI դարում վերակառուցվել է Վրաց Բագրատունի Բագրատ IV թագավորի կողմից։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 375