Իշխանուհի Տարականովա (նկար)

Կոնստանտին Ֆլավիցկու նկար

«Իշխանուհի Տարականովա» (ռուս.՝ Княжна́ Тарака́нова), ռուս նկարիչ, պատմական գեղանկարչության կարկառուն ներկայացուցիչ Կոնստանտին Ֆլավիցկու նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1864 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 245 × 187 սմ։ Այսօր «Իշխանուհի Տարականովա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան

Իշխանուհի Տարականովա
Княжна Тараканова
տեսակդիմանկար
նկարիչԿոնստանտին Ֆլավիցկի
տարի1864
բարձրություն245
լայնություն187
ստեղծման երկիրՌուսաստան
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
քաղաքՄոսկվա
հիմնական թեմաԻշխանուհի Տարականովա
Ծանոթագրություններ
 Princess Tarakanoff (Flavitsky) Վիքիպահեստում

Այս կտավը վրձնելու համար հեղինակին շնորհել են պատմական գեղանկարչության պրոֆեսորի կոչում։

Սյուժե

խմբագրել

«Իշխանուհի Տարականովա» ստեղծագործության համար որպես հիմք է ծառայել Իշխանուհի Տարականովայի մահը։ Այն վրա է հասել 1777 թվականի սեպտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգին պատուհասած ջրհեղեղի ժամանակ։ Կտավում պատկերված է Պետրոպավլովյան ամրոցի մենախցերից մեկը, որի պատերի ներքո երևում է բարձրացող ջրհեղեղի ջրերը։ Իշխանուհին[1]։ կանգնել է մահճակալի վրա՝ փրկվելով մոտեցող ջրերից, որոնք ներս են թափվում պատուհանից։ Կոնստանտին Ֆլավիցկին կալանավորի ոտքերի մոտ նկարել է թրջված առնետների։

Չնայած Իշխանուհի Տարականովայի մահվան մասին լեգենդում չի խոսվում ջրհեղեղի մասին, Ֆլավիցկու շնորհիվ հենց այս տարբերակը տպավորվեց ժողովրդի հիշողության մեջ։

Ստեղծման պատմություն

խմբագրել

Նկարի ստեղծման համար հեղինակն օգտագործել է ինքնակոչ արկածախնդիր Իշխանուհի Տարականովայի կերպարը։ Վերջինս իրեն ներկայացրել է որպես կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի և Ալեքսեյ Ռազումովսկու դուստր։ 1774 թվականին հայտարարել է իր հավակնությունները գահի նկատմամբ և որոշ ժամանակ աջակցություն գտավ Բարյան կոնֆեդերացիայի կողմնակիցների մոտ։ Առևանգվել է Եկատերինա II-ի հրամանով Լիվոռնոյում Ալեքսեյ Օռլովի կողմից և բերվել Սանկտ Պետերբուրգ։ Նախաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել և չի բացահայտել իր ծագումը։ Մահացել է կալանավայրում՝ Պետրոպավլովյան ամրոցում։ Դատելով պահպանված նկարագրություններից՝ «իշխանուհին» նիհարակազմ էր, սլացիկ և սևահեր, իր տեսքով հիշեցնում էր իտալուհու։ Տարբերվելով բացառիկ գեղեցկությամբ (որը չէր փչացնում նույնիսկ ոչ շատ շլությունը) և խելքով, ինչպես նաև ձգտում դեպի անսահման շքեղություն՝ բախտախնդիր կինը միշտ ուներ բազմաթիվ երկրպագուներ, որոնց միջոցներից էլ օգտնվում էր՝ հասցնելով նրանց սնանկության, երբեմն էլ՝ բանտ։

Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1864 թվականին։ Հենց նույն տարում էլ անդրանիկ ցուցադրության է ներկայացվել Վլադիմիր Ստասովի գեղարվեստի ակադեմիայում։ Վլադիմիր Ստասովը՝ ռուս արվեստաբան, երաժշտական քննադատ, հնագետ, դեմոկրատական մշակույթի խոշորագույն գործիչներից մեկը, «Իշխանուհի Տարականովա» ստեղծագործությունն անվանել է այսպես. «Հիասքանչ կտավ, մեր դպրոցի փառքը, ռուս գեղանկարչության փայլուն հորինվածքներից մեկը»։ Հեղինակի մահվանից հետո նկարը գնում է Պավել Տրետյակվը՝ անհատական հավաքածուի համար։

Այսօր նկարը ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել