Իշխանությունների բաժանում (ուսմունք)
(Վերահղված է Իշխանության տարանջատման սկզբունքից)
Իշխանությունների բաժանում, ուսմունք պետական մարմինների կազմակերպման մասին։ Իշխանությունների բաժանման ուսմունքը զարգացրել է Շառլ Մոնտեսքյոն։ Ըստ իշխանությունների բաժանման, պետությունը ոչ թե ամբողջական հաստատություն է, այլ օրենսդրական, գործադիր և դատական ֆունկցիաները միմյանցից անկախ իրականացնող մարմինների միություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 377)։ |