Իշխանաձոր (Խիանքի գավառակ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իշխանաձոր (այլ կիրառումներ)

Իշխանաձոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի Խիանքի գավառակում։

Գյուղ
Իշխանաձոր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽուլփի գավառակ
Այլ անվանումներԻշխանձոր, Իշխանուր, Իշխենձոր, Իշխենուր, Իշխնկոր, Իշխնաձոր, Իշխնձոր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունիշխանաձորցի
Ժամային գոտիUTC+3

Բնակչություն խմբագրել

1909 թվականին ուներ 100 տուն բնակիչ[1]։

Տնտեսություն խմբագրել

Բնակիչները հիմնականում զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղի ամառանոցը գտնվում էր Խղեր լեռան վրա։ Բնակիչները անասուններին այդտեղ էին արածացնում։

Պատմություն խմբագրել

Իշխանաձորցիները հայնտի էին իրենց քաջությամբ։ 1894 թվականին թուրքերը և քրդերը հարձակվեցին գյուղի վրա և Իշխանաձորում շատ զոհեր եղան։ Դրանից հետո գյուղացիները սկսեցին պայքարել։ Նրանց պայքարը երբեմն ղեկավարում էր Գևորգ Չաուշը։ Թուրքերը հայերին հպատակեցնելու համար Իշախանաձորում զորանոց կառուցեցին և մշտական ջոկատ էին պահում այնտեղ։

Սակայն 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակիչներից շատերը զոհվեցին, իսկ մնացյալն էլ բռնեցին գաղթի ճամփան։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ վարժարան, որտեղ սովորել է բանաստեղծ Վաղարշակ Նորենցը։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Իշխանաձորն ուներ Ս. Մամաս անունով հայկական հին եկեղեցի, իսկ գյուղի մոտակայքում գտնվում էր Օսկի Թուր սրբավայրը։

Վարչական բաժանում խմբագրել

Գյուղը բաղկացած էր չորս թաղերից.[2]

  1. Գալիք (կալատեղ)
  2. Խզլադիհ
  3. Խրվուդ
  4. Նորհան (Նոր շինած)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սովետական հանրագիտարան», հտ 4, էջ 376
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 529

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 376