Նստանյարդաբորբ

(Վերահղված է Իշիասից)

Նստանյարդաբորբ իշիաս (հունարեն՝ ζσχιάς), գոտկասրբոսկրային նյարդարմատաբորբ, ողնուղեղի գոտկասրբոսկրային բաժնի նյարդարմատների, գլխավորապես նստանյարդի բորբոքում։ Պատճառները, սուր և քրոնիկական վարակիչ հիվանդությունները, թունավորումները, վնասվածքներ են։

Նստանյարդաբորբ
Տեսակհիվանդություն
Բժշկական մասնագիտությունռևմատոլոգիա

Լինում է՝

  • առաջնային, նյարդի վրա վնասակար գործոնների (մրսածություն, վարակ) անմիջական ազդեցությունից,
  • երկրորդային, նյարդը շրջապատող օրգանների ախտահարումից։

Հիվանդության հիմնական ախտանշանը նստատեղի տարբեր բնույթի և տևողության ցավերն են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 397