Իշառվույտ դեղատու

բույսերի տեսակ
Իշառվույտ դեղատու
Իշառվույտ դեղատու
Իշառվույտ դեղատու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Trifolieae
Ցեղ Իշառվույտ (Melilotus)
Տեսակ Իշառվույտ դեղատու (M. officinalis)
Միջազգային անվանում
Melilotus officinalis

Իշառվույտ դեղատու (լատին․՝ Melilotus officinalis), բակլազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Ճյուղավոր առանցքային արմատով, մեղրատու երկամյա խոտաբույս է։ 1 մ բարձրությամբ թավոտ ցողունը նույնպես ճյուղավոր է։ Երկար կոթուններով, հերթադիր տերևներն եռամասնյա են, իսկ սղոցաեզր, անհավասար ատամիկներով տերևիկները՝ կլորավուն կամ նշտարաձև։ Բազմածաղիկ երկար ողկույզներում հավաքված մանր ծաղիկները դեղին են։ Պսակը կազմված է հինգ անհավասար պսակաթերթերից։ Մեկ կամ երկու դեղին սերմերով պտուղները կնճռոտ ունդեր են[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիների թփուտներում, ցանքսերում և առուների ափերին։ Հանդիպում է Տավուշի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են հաճելի հոտ և դառը աղահամ ունեցող ծաղկող ընձյուղների վերին մասը։ Իշառվույտի թուրմը օգտագործում են հազի, փքվածության և անքնության բուժման համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշառվույտ դեղատու» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշառվույտ դեղատու» հոդվածին։