Ինֆեռնո (ֆիլմ, 2016)

Դեն Բրաունի վեպի հիման վրա նկարահանված ֆիլմ (2015)
(Վերահղված է Ինֆերնո (ֆիլմ, 2016)ից)

«Ինֆեռնո» (անգլ.՝ Inferno), ամերիկյան դետեկտիվ թրիլեր՝ ըստ Դեն Բրաունի համանուն վեպի։ Ռեժիսորը՝ Ռոն Հովարդն է։ Հանդիսանում է «Դա Վինչիի ծածկագիրը» (2006 թ.) և «Հրեշտակներն և հրեշները» (2009 թ.) ֆիլմերի շարունակությունը, որոնք նույնպես նկարահանել է Ռոն Հովարդը։ Իրադարձությունների կենտրոնում դարձյալ հանդես է գալիս Հարվարդի համալսարանի սիմվոլագիտության պրոֆեսոր Ռոբերտ Լենդոնը։ Պրեմիերան կայացել է 2016 թվականի հոկտեմբերի 13-ին։

Ինֆեռնո
անգլ.՝ Inferno
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր, վեպի էկրանավորում, դրամա, քրեական ֆիլմ և միստիկ ֆիլմ
ՀիմքԻնֆերնո
Թվականհոկտեմբերի 28, 2016 և հոկտեմբերի 13, 2016[1][2][3][…]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոն Հովարդ[4]
ՊրոդյուսերԲրայան Գրեյզեր և Ռոն Հովարդ
Սցենարի հեղինակԴևիդ Քեփ[4]
ԴերակատարներԹոմ Հենքս[4], Ֆելիսիթի Ջոնս[4], Սիդսե Բաբեթ Կնուդսեն[4], Իրֆան Խան[4], Օմար Սի[4], Բեն Ֆոսթեր[4], Անա Ուլարու[4], Ֆորտունատո Սերլինո[4], Ատիլա Արփա[4], Ֆրանչեսկա Ինաուդի[4], Ֆիլիպ Արդիտտի[4], Վինսենթ Ռիոթա[4], Բյորն Ֆրայբերգ[4], Փիթեր Լինքա, Բալին Ադորյանի, Քսավիե Լորան, Մարիո Ակամպա, Լիլի Գեսլեր, Սարդար Տագիրովսկի, Միրիամ Նովակ, Գաբոր Նագիպալ, Մեհմետ Էրգեն, Maria Grazia Mandruzzato?, Սիմոնե Մարիանի, Ալեքսանդրո Ֆաբրիցի, Վինչենցո Տանասի, Փոլ Ռիթեր, Ռոբին Մունյանի, Ֆաուստո Մարիա Շիարապա և Իդա Դարվիշ
ՕպերատորՍալվատորե Տոտինո
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
Պատմվածքի վայրՍտամբուլ, Ֆլորենցիա և Վենետիկ
Նկարահանման վայրKorda Studios, Վենետիկ, Ֆլորենցիա, Բուդապեշտ և Ստամբուլ
ԿինոընկերությունSony Pictures Entertainment
Տևողություն121 րոպե
Շահույթ220 000 000 $
ՆախորդՀրեշտակներ և հրեշներ

Սյուժեն խմբագրել

Հայտնվելով Իտալիայի ամենախորհրդավոր քաղաքում՝ Ֆլորենցիայում, ծածկագրերի, խորհրդանշանների և մշակույթի պատմության մասնագետ պրոֆեսոր Լենգդոնն անսպասելիորեն հայտնվում է իրադարձությունների հորձանուտի մեջ, որոնք ի զորու են կործանման տանել մարդկությանը։ Եվ միայն Դանթեի «Աստվածային կատակերգություն» պոեմի մասերից՝ «Դժոխքի» վերաբերյալ գաղտնիքի բացահայտումը կարող է կասեցնել դա։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Թոմ Հենքս Ռոբերտ Լանգդոն Ռոբերտ Լանգդոն
Ֆելիսիթի Ջոնս Ֆելիսիթի Սիենա Բրուքս Ֆելիսիթի Սիենա Բրուքս
Սիդսե Բաբեթ Կնուդսեն Էլիզաբեթ Սինսկի Էլիզաբեթ Սինսկի
Իրֆան Խան Հարրի «Շեֆ» Սիմս Հարրի «Շեֆ» Սիմս
Օմար Սի Քրիստոֆ Բուշար Քրիստոֆ Բուշար
Բեն Ֆոստեր Բերտրան Զոբրիստ Բերտրան Զոբրիստ
Անա Ուլարու Վայենտա Վայենտա

Ֆիլմի արտադրությունը խմբագրել

Ֆիլմի արտադրությամբ զբաղվել է Sony Pictures Entertainment ընկերությունը, որն էկրանավորել էր Դեն Բրաունի նախկին երկու վեպերը։ Ռեժիսորը կրկին Ռոն Հովարդն է, սցենարի հեղինակը՝ Դեվիդ Քեփն է, իսկ Ռոբերտ Լենգդոնի դերում կրկին հանդես է եկել Թոմ Հենքսը։

Քաստինգը խմբագրել

2014 թվականի դեկտեմբերի 2-ին Ֆելիսիթի Ջոնսը սկսել էր բանակցել ֆիլմարտադրողների հետ՝ ստանձնելու համար գլխավոր հերոսուհու և Ռոբերտ Լենգդոնի ուղեկցի դերը։ Հաջորդ տարվա փետրվարին բոլիվուդյան դերասան Իրֆան Խանը ստացավ «Կոնսուրցիում» կազմակերպության ղեկավար Հարրի Սիմսի դերը, որ ֆիլմում հաճախ կոչվում է պարզապես «Շեֆ»։ Դանիացի դերասանուհի Սիդսե Բաբեթ Կնուդսենը ստանձնեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Էլիզաբեթ Սինսկիի դերը։ Օմար Սին մարմնավորել է գործակալ Բրյուդերի դերը։ 2015 թվականի մարտի 10-ին հայտարարվեց, որ դերասան Բեն Ֆոստերը պետք է խաղա ֆիլմում գլխավոր հակառակորդի՝ Բերտրան Զոբրիստի դերում։

Նկարահանումները և քննադատությունները խմբագրել

Նկարահանումները սկսվեցին 2015 թվականի ապրիլին։ Աշխատանքները նախ ընթացան Ֆլորենցիայում, ապա Վենետիկում և Ստամբուլում։ Նկարահանումներն ավարտվեցին 2015 թվականի հուլիսի 21-ին։ Ֆիլմի նկարահանումներն անցկացան «Գլխացավ» պայմանական վերնագրի ներքո, որ հավանաբար կապված էր ֆիլմի սկզբում Ռոբերտ Լենգդոնի կրած ուղեղի ցնցման հետ։ Դեռևս 2013 թվականի հուլիսին Sony-ից հայտարարել էին, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2015 թվականի դեկտեմբերի 18-ին։ Այնուհանդերձ, Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում ֆիլմի հետ մրցակցությունից խուսափելու համար «Ինֆեռնո»-ի հրապարակումը հետաձգվեց մինչև 2016 թվականի հոկտեմբերի 14-ը։ 2016-ի սկզբին որոշվեց պրեմիերան հոկտեմբերի 14-ից տեղափոխել նույն ամսի 28-ը։ Ֆիլմը պատրաստված է ոչ միայն 2D, այլև 3D ֆորմատով։ 2016 թվականի մայիսի 9-ին Sony Pictures-ը թողարկեց ֆիլմի առաջին թրեյլերը։ Պրեմիերան կայացավ հոկտեմբերի 8-ին Ֆլորենցիայի Նոր Օպերային թատրոնում։ Կինոքննադատները մեծ մասամբ բացասաբար արձագանքեցին։ Rotten Tomatoes կայքում նրա վարկանիշը կազմում էր 20 տոկոս, իսկ արձագանքողների կողմից շնորհված միավորները 10 հնարավորից կազմեցին միայն 4,5։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել