Ինքնավերահսկողություն՝ սեփական վարքը, հույզերը և մտքերը կանոնավորելու ունակություն` ի պատասխան գայթակղությունների և ազդակների[1][2]։ Որպես գործադիր գործառույթ՝ այն ճանաչողական գործընթաց է, որն անհրաժեշտ է կարգավորելու սեփական վարքագիծը՝ կոնկրետ նպատակներին հասնելու համար[2][3]։

ինքնավերահսկողության դրսևորում

Հոգեբանության մեջ հարակից հայեցակարգ է հուզական ինքնակարգավորումը : [4]։ Համարվում է, որ ինքնակարգավորումը նման է մկանի։ Համաձայն ուսումնասիրությունների՝ ինքնակարգավորումը, լինի դա հուզական, թե վարքային, սահմանափակ ռեսուրս է, որը գործում է էներգիայի նման[5]։ Կարճաժամկետ հեռանկարում ինքնակարգավորման չափից ավելի օգտագործումը կհանգեցնի դրա սպառման[6]։ Այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում ինքնակարգավորման կիրառումը կարող է ժամանակի ընթացքում ամրապնդվել և բարելավվել[2][6]։

Ինքնավերահսկողությունը նաև առանցքային հասկացություն է հանցագործության ընդհանուր տեսության մեջ, որը քրեաբանության հիմնական տեսություն է։ Տեսությունը մշակվել է Մայքլ Գոթֆրեդսոնի և Թրևիս Հիրշիի կողմից 1990 թվականին հրատարակված «Հանցագործության ընդհանուր տեսություն» վերնագրով գրքում։ Գոթֆրեդսոնը և Հիրշին սահմանում են ինքնավերահսկողությունը որպես անհատների՝ հանցավոր արարքներից խուսափելու տարբերիչ հակում՝ անկախ այն իրավիճակից, որում նրանք գտնվում են[7]։ Ցածր ինքնավերահսկողություն ունեցող անհատները հակված են լինելու բռնկուն, անզգայուն ուրիշների նկատմամբ, ռիսկի դիմող, անհեռատես և չհաղորդակցվող։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. DeLisi Matt (2014)։ Low Self-Control Is a Brain-Based Disorder։ 1 Oliver's Yard,  55 City Road,  London    EC1Y 1SP  United Kingdom: SAGE Publications Ltd։ էջեր 172–183։ ISBN 978-1-4522-4225-5։ doi:10.4135/9781483349114.n11 
  2. 2,0 2,1 2,2 Diamond Adele (2013)։ «Executive functions»։ Annual Review of Psychology 64: 135–168։ ISSN 1545-2085։ PMC 4084861։ PMID 23020641։ doi:10.1146/annurev-psych-113011-143750 
  3. Timpano Kiara R., Schmidt Norman B. (2013-02)։ «The relationship between self-control deficits and hoarding: A multimethod investigation across three samples.»։ Journal of Abnormal Psychology (անգլերեն) 122 (1): 13–25։ ISSN 1939-1846։ doi:10.1037/a0029760 
  4. Burman Jeremy T., Green Christopher D., Shanker Stuart (2015-09)։ «On the Meanings of Self-Regulation: Digital Humanities in Service of Conceptual Clarity»։ Child Development 86 (5): 1507–1521։ ISSN 1467-8624։ PMID 26234744։ doi:10.1111/cdev.12395 
  5. DeWall C. Nathan, Baumeister Roy F., Stillman Tyler F., Gailliot Matthew T. (2007-01)։ «Violence restrained: Effects of self-regulation and its depletion on aggression»։ Journal of Experimental Social Psychology (անգլերեն) 43 (1): 62–76։ doi:10.1016/j.jesp.2005.12.005 
  6. 6,0 6,1 Muraven M., Baumeister R. F., Tice D. M. (1999-08)։ «Longitudinal improvement of self-regulation through practice: building self-control strength through repeated exercise»։ The Journal of Social Psychology 139 (4): 446–457։ ISSN 0022-4545։ PMID 10457761։ doi:10.1080/00224549909598404 
  7. Palumbo Dennis (1992-06)։ «A General Theory of Crime. By Michael R. Gottfredson and Travis Hirschi. Stanford: Stanford University Press, 1990. 297p. $39.50 cloth, $12.95 paper.»։ American Political Science Review 86 (2): 537–538։ ISSN 0003-0554։ doi:10.2307/1964276 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 368