Ինքնանկար (Սարյան, էսքիզ)

Մարտիրոս Սարյանի 1909 թվականին ստեղծած ինքնադիմանկարի էսքիզ

«Ինքնադիմանկար», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1909 թվականին ստեղծած ինքնադիմանկարի էսքիզն է։ Էսքիզը գտնվում է Սարյանի տուն-թանգարանում[3], իսկ ինքնանկարի բնօրինակը գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում[4][5]։

Ինքնանկար
տեսակգեղանկար
նկարիչՄարտիրոս Սարյան
տարի1909
բարձրություն67,6 սանտիմետր և 47,8 սանտիմետր
լայնություն53,4 սանտիմետր և 44,2 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյութստվարաթուղթ և տեմպերա
գտնվում էՍարյանի տուն-թանգարան
հավաքածուՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան[1] և Տրետյակովյան պատկերասրահ[2]
հիմնական թեմաՄարտիրոս Սարյան
Ծանոթագրություններ

Նկարագրություն

խմբագրել

Սա Սարյանի առաջին գեղանկարչական «Ինքնադիմանկարն» է։ Սարյանն իրեն պատկերել է իր իսկ խոսքերով ասած «բնության, լեռների և հովիտների միջով քայլելիս, արևի տակ, արևի ոսկի շողերով լուսավորված»։

Ֆրանսիական արվեստի մեծ գիտակ և նկարահավաք Շչուկինը, տեսնելով Սարյանի այս գործը, բացականչում է.

  Հրաշալի է, դուք հիանալի դիմանկարիչ եք  

և պատվիրում է իր որդու դիմանկարը։ Այս գործը իր տեսակով տարբերվում է այլ ինքնադիմանկարներից, այս ինքնանկարում ներկակայցված է աբնության ուժն իր մեջ կրող ստեղծագործ անհատի հավաքական և ընդհանրացված կերպար։ Սարյանն օգտագործում է արտահայտիչ հակադիր գույներ, ներկը ստվարաթղթին է քսում վստահ, ամուր ձեռքի լայն, ազատ վրձնահարվածներով։ Ինքնադիմանկարն և նկարչի ետևում գտնվող լեռները նույն կերպ են նկարված։ Այդ իսկ պատճառով տպավորություն է ստեղծվում, որ մարդն «աճում» է բնությունից, հանդիսանում է նրա շարունակությունը և անքակտելի մասը։ Սարյանը գրել է.

  Բնության ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է։ Մարդն ինքը բնությունն է։ Միայն մարդու միջոցով է բնությունը ճանաչում իրեն  

: Մարդու և բնության միասնականությունն «Ինքնադիմանկարի» հիմնական գաղափարն է[6]։

Տվյալներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել