Ինքնահարմարվող համակարգ

Ինքնահարմարվող համակարգ, ինքնուսուցվող համակարգ, որի գործարկման ալգորիթմը մշակվում և կատարելագործվում է ինքնուսուցման պրոցեսում։ Այդ պրոցեսը հանգեցնում է «փորձերի» և «սխալների»։ Համակարգը կատարում է ալգորիթմների փորձնական փոփոխություններ և միաժամանակ հսկում այդ փոփոխությունների արդյունքները։ Եթե արդյունքները հարմար են կառավարման առումով, ապա փոփոխությունները շարունակվում են մինչև լավագույն արդյունքի հասնելը կամ էլ մինչև կառավարման պրոցեսի վատացումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 366