Ինքնախղճահարություն, խղճահարության զգացմունք, զգացվում է ինքն իր նկատմամբ[1]։ Սովորաբար առաջանում է սթրեսից, որն ուղեկցվում է տխրության և անարդարության զգացումով, բնութագրվում է նախանձով նրանց նկատմամբ, ովքեր «ավելի բախտավոր են» («ներքին մենախոսության» տիպիկ հարցերն են՝ «ինչու՞ ես», «ինչո՞վ եմ դրան արժանացել»)[1]։

Հոգեբանությունում խմբագրել

Հոգեբանները կարծում են, որ ինքնախղճահարությունը առաջանում է ֆիզիկական և հոգեբանական տանջանքով, ընդ որում պարտադիր չէ ուժեղ կամ երկարատև («կյանքում հանդիպում են քեզ խղճալու շատ հնարավորություններ [1])։ Ինքնախղճահարության պահերը հանդիպում են բոլոր մարդկանց մոտ, սակայն էական դեր ունեն հոգենյարդաբանական տեսակի՝ «նրբամաշկերի», իրենց վրա անվստահ անձանց մոտ։ Ինքնախղճանհարությունը կապված է դեպրեսիայի և մելանխոլիայի հետ։

Ինքնախղճահարման հակում ունեցող մարդիկ կենտրոնացած են իրենց անհաջողությունների, դժվարությունների և կորուստների վրա, դրանով հանդերձ ինքնախղճահարությունը այլ մարդկանց ուշադրությունը և ցավակցությունը գրավելու փորձ է։

Հոգեբանները նշում են, որ դա վատ ռազմավարություն է, քանի որ սկզբնական շրջանից հետո երկարատև ինքնախղճահարությունը սկսում է վանել մյուս մարդկանց[2]։ Անգամ քրոնիկական հիվանդությունից հետո հասարակությունը շատ կարճ ժամանակ անց անհատից ակնկալում է ճակատագրի հետ համակերպվել, դադարել դժգոհել և շարունակել իր կյանքով ապրել։ Քանի որ ինքնախղճահարության հակում ունեցող անձը հասարակությունից և մերձավորներից ակնկալում է ավելին, քան կարող է ստանալ, ինքնախղճահարությունը ուղեկցվում է մենությամբ և չարացածությամբ և հանգեցնում է մշտական ֆրուստրացիայի։ Երբ ինքնախղճահարությունը հանգեցնում է այլոց նկատմամբ թշնամանքի, անհատը դժվարանում է արտահայտել այդ ագրեսիան՝ իր նկատմամբ ցածր վստահության և մերձավորների հետ հետագա կապերի կործանման երկյուղի պատճառով․ դրա համար ագրեսիվությունը ընկճվում է և ուղղվում իր կամ անցյալի համար վրեժխնդիր լինելու մտքի վրա[2]։

Անտիկ շրջանում խմբագրել

Հին հունարենում չկար ինքնախղճահարություն նշանակող բառ[3]։ Դավիթ Կոնստանի կարծիքով՝ դա կապված էր այն բանի հետ, որ հույները խղճահարությունը դիտում էին որպես զգացմունք, որը պահանջում էր երկու դեմք՝ խղճացող և խղճացվող։ Արիստոտելը նույնիսկ ասում էր, որ խղճահարություն չի կարելի զգալ մերձավորների նկատմամբ, քանի որ ազգակցական կապերը զգացմունքը նրա նկատմամբ դարձնում են գրեթե զգացմունք ինքն իր նկատմամբ։ Ստոիկները պնդում են, որ խաղճահարությունն ու նախանձը զույգ են ձևավորում․ խղճահարությունը առաջանում է չվաստակված տառապանքի տեսքով, իսկ նախանձը՝ չվաստակված երջանկության։ Համաձայն այս տեսությանը՝ ինչպես չի կարելի ինքն իրեն նախանձել, այդպես է չի կարելի ինքն իրեն խղճալ։ Մոտիկ մարդու դժբախտության գիտակցման հետ կապված զգացմունքն էլ, որ Արիստոտելը անվանել է «կարեկցություն» (sunalgein) կապված է ընկերության զգացմունքի հետ (ըստ Արիստոտելի՝ կարելի է ընկերություն անել ինքն իր հետ, այնպես որ կարեկցությունը կարող է լինել ռեֆլեքսային)[3]։

Ըստ Կոնստանի՝ հին հունական ողբերգություններում, երբ հերոսը խղճում էր ինքն իրեն, նա սովորաբար ինքն իրեննայում է կողքից։ Այսպես, Եվրիպիդեսի «Հիպոլիտ» ողբերգությունում, երբ Հիպոլիտը սխալմամբ մեղադրվում է խոր մոր բռնաբարության փորձի մեջ, նա բացականչում է․ «Այդ ժամանակ ես ինքս կհանդիպեի ինձ հետ // Դրա վրա ես կարտասվեի տանջանքով»։

Նմանապես, երբ Պլուտարքոսի հերոսները լալիս են, դա գրեթե միշտ խղճահարության արտահայտություն է ուրիշների և ոչ թե իր նկատմամբ[4]։

Պլուտարքոսի մոտ, հենց Պերսեյ Մակեդոնացին սկսում է իր նկատմամբ խղճահարություն դրսևորել, նա կորցնում Լուցիուս Պավլիուսի կարեկցանքը[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Stoeber, 2003, էջ 3
  2. 2,0 2,1 Stoeber, 2003, էջ 4
  3. 3,0 3,1 Konstan, 1999
  4. Thorsten Fögen. Tears in the Graeco-Roman World. Walter de Gruyter, 2009. С. 129.
  5. Dorota M. Dutsch. Feminine discourse in Roman comedy: on echoes and voices. Oxford University Press US, 2008. С. 185.

Գրականություն խմբագրել