Ինքնադիմանկար ծխախոտի հետ
«Ինքնադիմանկար ծխախոտի հետ» (նորվ.՝ Selvportrett med sigarett)[3], նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի նկարը, որը նկարվել է 1895 թվականին։ Մունկի ծխախոտի օգտագործման և ինքն իրեն ֆիզիկապես քայքայելը, որպես սոցիալական արժեքների ժխտում, հակասություններ է առաջացրել 1895 թվականին ինքնադիմանկարի ցուցահանդեսից հետո։ 2021 թվականի դրությամբ աշխատանքը գտնվում է Օսլոյի Ազգային պատկերասրահում։
Ինքնադիմանկար ծխախոտի հետ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդվարդ Մունկ[1] |
տարի | 1895[2] |
բարձրություն | 110,5 սանտիմետր[2] |
լայնություն | 85,5 սանտիմետր[2] |
ժանր | ինքնապատկեր |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Նորվեգիայի ազգային պատկերասրահ և Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան[2] |
հավաքածու | Նորվեգիայի ազգային պատկերասրահ և Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան[2] |
հիմնական թեմա | Էդվարդ Մունկ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Կոմպոզիցիա
խմբագրելՆկարիչը շրջապատված է մութ ստվերով, երբ ձեռքին պահում է վառվող ծխախոտ։ Ջոն Ռավենալը նկարի դրամատիկ լուսավորությունը համեմատում է բեմի հետ[4]։ Սյու Պրիդոն գրում է, որ Մունկը հայտնվում է ծխախոտի ծխից, ինչպես ջինը շշից[5]։ Ծխախոտը խորհրդանիշ է դասակարգային և գենդերային սահմանների միջև։ Այսպիսով, նրա կերպարը ինքնադիմանկարում մերժում է ավանդական արժեքները և Մունկին կապում բոհեմի և դեկադենտության հետ։ Պատրիսիա Բերմանը նաև կարծում է, որ նկարչի կողմից իրեն «նիհար, քայքայվող մարմնով» և «դեղնավուն մաշկով» պատկերելը օգտագործում է սոցիալական և առողջապահական նորմերի դեմ մարտահրավեր նետելու համար[6]։
Պատմություն
խմբագրելՆկարը ցուցադրվել է Օսլոյում գտնվող Բլումքվիստում 1895 թվականի աշնանը Մունկի այլ աշխատանքների հետ միասին, այդ թվում՝ «Ճիչ» նկարի 1893 թվականի տարբերակը, «Տիրամայր» նկարի 1894-1895 թվականների տարբերակը և «Վամպիր» նկարը։ Սկզբում ինքնադիմանկարը պետք է ցուցադրվեր որպես «երկվորյակ հարսանեկան դիմանկարներ»՝ Մունկի մյուս դիմանկարի հետ միասին, որը պատկերում էր նրա ենթադրյալ սիրեցյալինէ Դագնի Յուելին։ Այնուամենայնիվ, աղջկա հայրը խնդրել է Մունկին հանել իր դստեր դիմանկարը ցուցահանդեսից առաջ և Մունկը համաձայնել է։ Ծխախոտով ինքնադիմանկարը նույն թվականին ձեռք է բերել Ազգային պատկերասրահը, որն այժմ Նորվեգիայի ազգային թանգարանի մի մասն է կազմում[7]։ Ինքնադիմանկարի ցուցահանդեսը հակասություններ է առաջացրել Մունկի հոգեկան առողջության շուրջ։ Այն ժամանակ բժշկական ուսանող Յոհան Շարֆենբերգը ենթադրում էր, որ նկարը անբարոյականության և Մունկի մտավոր այլասերվածության դրսևորումն է, նա նկարչի մոտ ախտորոշել է հիվանդագին և ապականիչ ազդեցություն նորվեգացի երիտասարդության վրա։ Բերմանը կարծում է, որ այս և հասարակության համար նկարի հնարավոր վտանգի վերաբերյալ այլ քննադատությունները դրդված են այնպիսի ազդեցիկ մտածողների կողմից, ինչպիսին է Մաքս Նորդաուն։
1908-1909 թվականներին Մունկը ստեղծել է վիմագրություն, որը վերնագրված է որպես «Ինքնադիմանկար ծխախոտի հետ»[8]։ Նա նաև լուսանկարել է նկարի լուսանկարչական վերարտադրությունը 1907-1909 թվականներին։
2006 թվականի փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում Մունկի ինքնադիմանկարը և 86 այլ նկարներ ցուցադրվել են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում 21-րդ դարում Մունկի կարիերայի առաջին հետահայաց ցուցադրության ժամանակ՝ անվանվելով «Էդվարդ Մունկ։ Հոգու ժամանակակից կյանքը»[9]։
Տես նաև
խմբագրել- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1880-1885)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1886-1892)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1893-1898)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1899-1902)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1903-1905)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1906-1908)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1909-1913)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1914-1927)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1928-1944)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ RKDimages (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://samling.nasjonalmuseet.no/en/object/NG.M.00470
- ↑ Ingwersen, Faith; Norseng, Mary Kay (1993 թ․ նոյեմբերի 4). Fin(s) de Siècle in Scandinavian Perspective: Studies in Honor of Harald S. Naess. Boydell & Brewer. ISBN 9781879751248 – via Google Books.
- ↑ Ravenal, John B. (2016). Jasper Johns and Edvard Munch: Inspiration and Transformation. Yale University Press. ISBN 978-0-300-22006-3.
- ↑ Prideaux, Sue (2005). Edvard Munch: Behind the Scream. Yale University Press. ISBN 978-0-300-11024-1.
- ↑ Berman, Patricia G. (1993). «Edvard Munch's Self-Portrait with Cigarette: Smoking and the Bohemian Persona». The Art Bulletin. College Art Association. 75 (4): 627–646. doi:10.2307/3045987. JSTOR 3045987.
- ↑ «Self-Portrait with Cigarette». National Museum of Art, Architecture and Design. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Mitchell, Dolores (1987). «The Iconology of Smoking in Turn-of-the-century Art». Source: Notes in the History of Art. The University of Chicago Press. 6 (3): 27–33. doi:10.1086/sou.6.3.23202319. JSTOR 23202319. S2CID 192997195.
- ↑ «Edvard Munch: The Modern Life of the Soul». Museum of Modern Art. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.