Ինտերնետ արխիվ
Ինտերնետ արխիվ, շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը ստեղծվել է 1996 թվականին Սան Ֆրանցիսկոյում Բրյուստեր Քեյի կողմից։ Արխիվը հավաքում է կայքերի պատճենները, գրաֆիկական նյութերը, վիդեո և աուդիոգրությունները և ծրագրային ապահովումները։ Արխիվը ապահովում է նյութերի երկարաժամկետ և անվճար հասանելիություն տվյլաների բազաին լայն հանրության համար։ Արխիվը պահպանում է մշակութա-պատմական գանձերը ինտերնետ տեխնոլոգիաների գալիք դարաշրջանների համար, ինչպես նաև ստեղծում և պահպանում է էլեկտրոնային գրադարանը։ 2012 թվականի հոկտեմբերի հաշվարկով Արխիվի ծավալը կազմում էր՝ 10 պետաբայթ [1], 2016 թվականի հոկտեմբերին՝ 15 պետաբայթ [2], 2019 թվականի մարտին՝ 45 պետաբայթ [3]։ 2016 թվականի օգոստոսի տվյալներով Արխիվում պահպանվում է 502 մլրդ վեբ-էջերի պատճեներ։ Արխիվի սերվերը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում, հայլինները Ալեքսանդրինա գրադարանում և Ամստերդամում։ 2007 թվականին Արխիվը ունի օրինական գրադարանի կարգավիճակ [4]։
Ինտերնետի արխիվ Internet Archive | |
---|---|
archive.org | |
Լեզու | անգլերեն |
Սեփականատեր | Internet Archive |
Բացված | 1996 թվականի հունվարի 24 |
ՊատմությունԽմբագրել
1996 թվականին Բրյուստեր Քեյի կողմից, նույն այն ժամանակ երբ նա ստեղծեց իր Alexa Internet ընկերությունը, որ զբաղված է կայքեր այցելությունների վիճակագրության հավաքմամբ։ Նույն թվի հոկտեմբերին կայքը սկսեց արխիվացնել և պահպանել վեբ-կայքերի պատճենները [5]։ Մինչև 2001 թվականի Wayback Machine վեբ-սերվերի ստեղծումը կայքում չկար ազատ հասանելիություն։ 1991 թվականի վերջից Արխիվը սկսեց լայնացնել իր մասշտաբները և ներկա պահին բացի վեբ-կայքերից պահվում է նաև վիդոներ, աուդիոձայնագրություններ, ծրագրեր և նկարներ։
ՆախագծերԽմբագրել
Wayback MachineԽմբագրել
The Wayback Machine, Արխիվի վեբ-սերվեր։ Վեբ-էջերի բովանդակությունը ժամանակ առ ժամանակ ֆիքսվում է բոտի միջոցով կամ ամեն ինչ կատարվում է մեխանիկական՝ տրամադրվելով կայքի հասցեն ֆիքսման համար։ Դրա միջոցով կարելի է տեսնել թե ինչպիսի տեսք է ունեցել կայքը առաջ, նույնիսկ եթե այն արդեն գոյություն չունի։
ՕրինակությունԽմբագրել
Սերվերում մեկ անգամ չէ, որ սկսել է դատական գործեր ըստ, որի հրապարակված նյութերը կարող են լինել անլեգալ։ Այդ, իսկ պատճառով կայքը ջնջում է տեղադրված նյութերը դրանց հեղինակների պահանջով։
2002 թվականին արխիվում գտնվող էջերի պատճենների մեծ մասը ջնջվեց [6], «կայքի տերերի խնդրանքով» [7]։ Սակայն հետագայում պարզ դարձավ, որ դրանք ջնջվել են սինետոլոգիաի իրավաբանների պահանջով, այն դեպքում երբ կայքի իրական տերերը ցանկություն չունեին դրանք ջնջելու [8]։ Որոշ օգտատերեր գտնում էին, որ դա գրաքննություն է։
Արխիը որպես պայքարի միջոց կարող է ընտրել կայքերի հասանելիության արգելափակումը[9]։
Open LibraryԽմբագրել
Open Library, հանրային նախագիծ, որը պատճենում է աշխարհի բոլոր գրքերը, որին միացավ նաև Internet Archive 2005 թվականի հոկտեմբերին։ 2010 թվականին գրադարանում ազատ հասանելությամբ պահպանվում էր 1 մլն 165 հազար գիրք, մուտքագրված ա ավելի քան 22 մլն հրատարկություն։ 2008 թվականի տվյալներով Արխիվին պատկանում 13 թվայնացման կետրոններ մեծ գրադարաններում։ 2008 թվականի նոյեմբերի գնահատնանբ Արխիվի հավաքածուն կազմում էր 0,5 պետաբայթ, որը իր մեջ ներառում էր նկարներ և PDF-ը ֆորմատով փաստաթղթեր [10]։ Ժողովածուն օրեց օր աճում է քանի, որ օրական թվայնացվում է 1000 գիրք։
Scan-on-demand, անվճար թվայանացում բոլոր ցանկացողների համար, հովանավորվում է Բոստոնյան հանրային ֆոնդի կողմից, և պատկանում է «Open Library» նախագծին։
Հավաքված ֆիլմերը, աուդոձայնագրությունները, տեքստերը և ծրագրային ապահովումը, տարածվում է Creative Commons լիցենզիայով։
ՊարգևներԽմբագրել
2010 թվականի մարտի 23-ին Արխիվը հաղթող ճանաչվեց ամեն տարի անցացվող Free Software Awards մրցանակաբաշխության շրջանակներում, Project of Social Benefit նոմինացիայով [11][12]։
Ինտերնետ Արխիվի արգելափակումԽմբագրել
ՌուսաստանումԽմբագրել
2014 թվականի հոկտեմբերին Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը արգելափակեց որոշ էջերի հասանելիությունը ՌԴ-ի տարածքում։ Սկզբում արգելափակվեցին միայն առանձին նյութերի հղումները, սակայն 2014 թվականի հոկտեմբերի 24-ին ժամանակավոր արգելափակվեց դոմեյնը և IP-հասցեն [13][14]։
Սակայն 2016 թվականի ապրիլին որոշվեց հանել կայքի արգելափակումը, և այն հասանելի է Ռուսաստանում։
ԱՊՀ այլ երկրերումԽմբագրել
Արխիվը արգելափակվել է Ղազախստանում 2015 թվականին [15]։
Իսկ արդեն 2017 թվականին հաղորդվեց, որ կայքը արգելփակվել է նաև Կիրգիզստանում [16]։
ՀնդկաստանումԽմբագրել
Հնդկաստանում 2017 թվականի դատական որոշման համաձայն կայքը մասամբ արգելփակվեց։ Madras High Court-ը հայտնեց, որ 2,6 հազ․ Ինտերնետ հասցեներ կարգելափակվեն քանի, որ դրանք գաղտնի կերպով տարածում էին մի շարք ֆիլմեր տեղի կինոընկերությունուններից [17]։
ԳրականությունԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- «Ինտերնետ արխիվ»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-28-ին
- «Գրքերի թվայնացում»։ webplanet.ru։ 2005-10-27։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-12-ին
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «10,000,000,000,000,000 bytes archived!»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-28-ին
- ↑ «Defining Web pages, Web sites and Web captures»
- ↑ «Donate to the Internet Archive!» (անգլերեն)։ archive.org։ Վերցված է 2019-03-28
- ↑ «Internet Archive officially a library»։ Internet Archive։ 2007-05-07։ Վերցված է 2016-08-31
- ↑ «Internet Archive: In the Collections»։ Wayback Machine։ 2000-06-06։ Արխիվացված է օրիգինալից 2000-06-06-ին։ Վերցված է 2016-09-01
- ↑ Bowman Lisa M (2002-09-24)։ «Net archive silences Scientology critic»։ CNET News.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-16-ին։ Վերցված է 2007-01-04
- ↑ Jeff (2002-09-23)։ «exclusions from the Wayback Machine» (Blog)։ Wayback Machine Forum։ Internet Archive։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2007-01-04 Author and Date indicate initiation of forum thread
- ↑ Miller Ernest (24 сентября)։ «Sherman, Set the Wayback Machine for Scientology» (Blog)։ LawMeme։ Yale Law School։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2007-01-04 The posting is billed as a 'feature' and lacks an associated year designation; comments by other contributors appear after the 'feature'
- ↑ Maximillian Dornseif (2004)։ «Government mandated blocking of foreign Web content»։ preprint cs/0404005 (անգլերեն)։ arXiv։ էջ 16։ Վերցված է 2017-11-26
- ↑ «Bulk Access to OCR for 1 Million Books, via Open Library Blog, by raj, 24 ноября 2008.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-28-ին
- ↑ «Free Software Awards Announced»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-28-ին
- ↑ «Стали известны номинанты ежегодной награды Free Software Awards»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-28-ին
- ↑ Роскомнадзор внёс «архив интернета» в реестр запрещённых сайтов // Meduza. — 2014. — 25 октября.
- ↑ Роскомнадзор заблокировал архив интернета // РБК. 25 июня 2015 года.
- ↑ Xenia Voronina (2015-10-21)։ «Experts explain reason for websites blocking in Kazakhstan» (անգլերեն)։ Республиканская газета «Казахстанская правда»։ Վերցված է 2017-11-26
- ↑ «Kyrgyzstan Blocks Archive.org on ‘Extremism’ Grounds» (անգլերեն)։ Global Voices advox։ 2017-07-21։ Վերցված է 2017-11-26
- ↑ 'Bollywood blocks the Internet Archive' - BBC News