Ինչպես ամուսինները դաս տվեցին կանանց
Ինչպես ամուսինները դաս տվեցին կանանց (ռուս.՝ Как мужья жён проучили), մուլտիպիլմիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է «Կիևնաուչֆիլմ» կինոստուդիայում, 1976 թվականին։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Իրինա Գուրվիչ |
Բեմադրող նկարիչ | Eduard Kyrych? |
Երաժշտություն | Բորիս Բուևսկի |
Օպերատոր | Անատոլի Գավրիլով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Կիևնաուչֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1976 |
Սյուժե
խմբագրելԵրաժշտական զվարճալի մուլտֆիլմում կյանքի են կոչվում ուկրաինական ժողովրդական կտավի վրա ասեղնագործված կերպարները։ Գործողությունը տեղի է ունենում ուկրաինացի, ռուս և բելառուս կանանց (ազգությունը որոշվում է լեզվով և արտաքին հագուստով), որոնք ցանկանում են փոխել իրերի դրությունն իրենց ընտանիքներում և նրանց ամուսինների միջև։ Մւլտֆիլմ այն մասին է, թե ամուսինների հնարքներն ինչի կարող են հանգեցնել և ինչպես է վերադարձնել ընտանեկան երջանկությունը։
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենար և բեմադրություն՝ Իրինա Գուրվիչ
- Բեմադրող նկարիչ՝ Էդուարդ Կիրիչ
- Կոմպոզիտոր՝ Բորիս Բուևսկի
- Նկարիչ դերասաններ՝ Նատալյա Մարչենկովա, Պեդան, Ադոլֆ Մելենտիևիչ
- Օպերատոր՝ Անատոլի Գավրիլով
- Հնչյունային օպերատոր՝ Ի. Մոյժես
- Նկարիչներ՝ Օ. Օրիմեց, Իրինա Սմիրնովա, Նատալյա Գորբունովա
- Օգնականներ՝ Օ. Մալովա, Օ. Դերյաժնայա, Մ. Չերկասկայա, Ս. Լեշչենկո
- Խմբագիր՝ Սվետլանա Կուցենկո
- Տնօրեն՝ Իվան Մազեպա
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- «Ինչպես էին կանայք վաճառում իրենց ամուսիններին» մուլտֆիլմի մի յուրատեսակ թեմատիկ շարունակությունն է։
- Գրաֆիկական լուծման մեջ օգտագործվում են ժողովրդական ասեղնագործության մոտիվներ։
Վերաթողարկում DVD ձևաչափով
խմբագրել- Մուլտֆիլմը DVD ձևաչափով վերաթողարկվել է «Բարի գիշեր երեխաներ» հավաքածուի 14-րդ թողարկման մեջ։
Մուլտֆիլմի մասին
խմբագրելՈւկրաինական բանահյուսությանը, կոլորիտային, երգեցիկ խոսքին, կատակին, իմաստուն և խորամանկ հումին տիրապետելն իսկապես օգնել են «Ինչպես էին կանայք վաճառվում իրենց ամուսիններին» և «Ինչպե՞ս ամուսինները դաս տվեցին կանանց» ֆիլմերի վրա աշխատելիս։ Այս ժապավեններում, հատկապես առաջինում, բացահայտ դրսևորվում էր ժողովրդական խորամանկ հեգնանքը։ - Իրինա Գուրվիչ, «Ստեղծագործական փնտրտուք և ազգային սովորույթներ»[1]։
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ирина Гурвич «Творческий поиск и национальные традиции» — статья в сборнике: Асенин С. «Мудрость вымысла. Мастера мультипликации о себе и своём искусстве». М. Искусство, 1983, 207 с., тираж 25 000 экз.