Ինչու է ռնգեղջյուրի մաշկը ծալքավոր
«Ինչու է ռնգեղջյուրի մաշկը ծալքավոր» (ռուս.՝ Почему у носорога шкура в складках), 1938 թվականի խորհրդային սև-սպիտակ մուլտֆիլմ։ Նկարահանվել է Ռեդյարդ Քիփլինգի համանուն հեքիաթի (1902) հիման վրա։ Թողարկված լինելով ավելի քան 70 տարի առաջ՝ մուլտֆիլմը հանրային սեփականություն է։ 1936 թվականին նկարահանված «Խիզախ նավաստին» (ռուս.՝ «Отважный моряк») մուլտֆիլմի շարունակությունն է։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Հիմնված է | How the Rhinoceros Got His Skin? |
Ռեժիսոր | Վլադիմիր Սուտեև |
Սցենարիստ | Վլադիմիր Սուտեև |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 11 րոպե |
Թվական | 1938 |
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմի գործող անձինք են՝
- Ռնգեղջյուր
- Խիզախ նավաստի (անմարդաբնակ կղզու բնակիչ)
- Կապիկ, Թութակ, Վայրենակերպ, Կրիա – նավաստու ընկերները։
Անվհատ նավաստին «Ֆորտունայի» նավաբեկությունից հետո հայտնվում է անմարդաբնակ կղզում, սակայն շատ արագ ընկերներ է գտնում այնտեղ։ Մի անգամ ընկերները պատրաստում են մրգով կարկանդակ, և դրա հոտից գալիս է սոված չար ռնգեղջյուրը։ Նա ավերում է նավաստում ճամբարն ու ուտում կարկանդակը։ Ընկերները որոշում են վրեժ լուծել։
Կուշտ Ռնգեղջյուրը կաշին թողնում է ափին և գնում լողալու։ Մինչ նա լողում է, նավաստին իր ընկերների հետ կարկանդակի փշուրների և սոսնձի օգնությամբ ներսից փչացնում են ավազի վրա փռված կաշին։ Ռնգեղջյուրը շուտով նորից հագնում է կաշին, նրա մարմինը քոր է գալիս, բայց նա այլևս չի կարղանում հանել կաշին։ Նա փորձում է ծառերին քսելով հանել կաշին, բայց ընկերները դրանց էլ են սոսինձ քսում։ Այդ ժամանակից ի վեր ռնգեղջյուրի մաշկը ծալքավոր է։
Մուլտֆիլմի մասին
խմբագրել«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի գոյության առաջին տարիները (1936-38) հատկացվել են ցելյուլոիդային տեխնոլոգիայի (այսպես կոչված՝ «դիսնեյյան կոնվեյեր»), որն անհրաժեշտ է նկարված ֆիլմերի զանգվածային արտադրության համար։ Չնայած ֆիլմերի մեծ մասի փոխառված, ոչ օրիգինալ ոճին՝ արդեն այդ ժամանակ սկսել են հայտնվել ախատանքներ, որոնք հաջող են գեղարվեստական տեսակետից (առաջին հերթին՝ Վ․ Գ․ Սուտեևի ֆիլմերը, ինչպիսիք են՝ «Աղմկալի նավարկություն» կամ «Ինչու է ռնգեղջյուրի մաշկը ծալքավոր»)։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Первые годы существования студии «Союзмультфильм» (1936—38) были отданы освоению целлулоидной технологии (т. н. «диснеевского конвейера»), необходимой для массового производства рисованных картин. Несмотря на заимствованную, неоригинальную стилистику большинства картин, уже в это время стали появляться работы, удачные в художественном отношении (в первую очередь — фильмы В. Г. Сутеева, такие, как «Шумное плавание» или «Почему у носорога шкура в складках?»).
— Գեորգի Բորոդին[1]
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Ինչու է ռնգեղջյուրի մաշկը ծալքավոր»(անգլ.) Big Cartoon DataBase կայքում
- «Ինչու է ռնգեղջյուրի մաշկը ծալքավոր» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Մուլտֆիլմը YouTube.com կայքում